| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|եւ|
Փլուզումները, կամայական ջնջումները տանում են խզումների անխուսափելիության, երբ միակ հրամայականը կամային խիստ ընդգծված իշխանական հատումներն են իբրեւ հնարավոր միակ իրականություն: եւ-ը դիմում է մեկնաբանությանը` իբրեւ կամրջումի հնարավորության: Մեկնաբանությունը հայտնվելով հե՛նց արանքներում անցումային իրողությունների փոխակերպումներն ու փոխանցումները դարձնում է հնարավոր` հնարավորինս մեղմելով ուժգին առճակատումների ոչնչացնող թափը:
հրապարակված է 27.03.2012 | վարդան ջալոյան
ազգայնականությունը եւ ռոմանտիկական էթոսը
Ազգայնականությունը պատմականորեն ուներ մի առաքելություն` վերափոխել հասարակությունը, արդիականացնել այն, ստեղծել էթնիկական կամ այլ հիմքի վրա հանրային համերաշխություն` միասնականացնելով դեռեւս թույլ կապերով կապված էթնիկական բեկորները, քաղաքականացնել ձեւավորված հանրությունը եւ ստեղծել պետականություն:
հրապարակված է 09.03.2012 | նորվան
ձայնի յիշողութիւնը եւ յիշողութեան ձայնը
Ենթադրում եմ` գրականութիւնը այն ժամանակ արժէք ու կշիռ ստացաւ, երբ Շահրազադէն երեւակայութեան թռիչքով դէմ կանգնեց հզօր միապետին եւ իրականութեան հանդէպ լսողի հայեացքն ու դիտանկիւնը փոխելով` ի՛ր եւ այլո՛ց փրկութեան դռները բացեց:
հրապարակված է 22.02.2012 | վարդան ջալոյան
ուշունցը որպես պոստ-կոլոնիալ դիսկուրս Պռոշյանի "Ցեցեր" վեպում
ԺՆ գլուխը նվիրված է գյուղական տանուտիրոջ ընտրություններին: Պ. Պռոշյանը ներկայացնում է այդ ընտրությունները կեղծելու բազմաթիվ ձեւերը, օրինակ` մթության մեջ թեկնածուներից մեկի քվեատուփը լցնելը, ընտրակաշառքը, շանտաժը եւ այլն...
հրապարակված է 06.02.2012 | աշոտ ոսկանյան
Երկիր Նաիրի
Ներկայացվող նյութը գրվել է 2007-ին: Հատված է հեղինակի Պատմությունը որպես ինքնահաղթահարում. Չարենցի ժամանակը էսսեից: Տպագրվում է առաջին անգամ:
հրապարակված է 26.01.2012 | աշոտ ոսկանյան
հայ անհատը եւ նրա “վիրտուալ հասարակությունը”
Աշոտ Ոսկանյանի այս հոդվածը տպագրվել է 2008 թվականին (D'Arménie, Éditions le Quartier: Quimper, Erevan, 2008, էջ 121-135): Ինչո՞ւ որոշեցի վերահրատարակել այն... 
հրապարակված է 16.01.2012 | սիրանուշ դ'վոյան
բացակայող իրականության սահմանումը
Այս արարքը արվեստային չէ, քանի որ իրադարձային չէ: Շարժումը արարք չէ այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդգնել սահմանել եւ շրջել իրերի հաստատագրված կարգը: Ահա այստեղ է, որ հակազդողական վերաբերմունքը կարող է տանել որոշակի մեթոդաբանության մշակման եւ իրականության ստեղծման:
հրապարակված է 31.12.2011 | սիրանուշ դ'վոյան
Երկիր Նայիրիի հապաղումը
Երկու տարի առաջ մի գիտաժողովի ժամանակ ներկայացված այս զեկուցումը գուցե մոռանայի, ինչպես մյուսները` սրանից առաջ եւ հետո: Գուցե: Բայց այստեղ բարձրացվել է մի հարց, որին դեմ եմ առնում այսօր էլ. իրականության բացակայությունը: Շատ կուզենայի այս հարցին մոտենալ իբրեւ բանասիրությամբ զբաղվող մեկը ու հանգիստ հայտարարեի այս մասին իբրեւ գրականության պատմության փաստ: Ցավոք այդ շռայլությունը տրված չէ ինձ:
հրապարակված է 15.12.2011 | հովհաննես թեքգյոզյան
տխրած թատրոն
Այդ դեպքից հետո ես հասկացա, որ մեռած կամ մեռնող թատրոն չկա: Կա տխրած թատրոն. թատրոն, որտեղ տարօրինակություններ եւ մշտական, գետի նման հոսող ուրախություն չկա:
հրապարակված է 28.11.2011 | դավիթ պ. վարդազարյան
real Willy. Վիլի Վայների դաշնամուրային պիեսների ժողովածուի շնորհանդեսի առիթով
Նոյեմբերի 24-ի երեկոն Երեւանում (եւ ոչ միայն) շատերը դեռ երկար կհիշեն իբրեւ աննախադեպ գեղեցիկ ձյան օր` մոտավորապես Հախվերդյանի հանրահայտ երգի մոտիվներով: Մարդկանց մի նեղ շրջանակի համար, սակայն, երեկոն նշանավորվեց մեկ այլ` երաժշտական միջոցառմամբ:
հրապարակված է 21.11.2011 | դավիթ պ. վարդազարյան
տիգրանակերտ կամ շքեղ աբսուրդ . Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմի առիթով
Նոյեմբերի 19-ին Բեռլինի Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կայացավ Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմի պրեմիերան: Ստեղծագործությունը ներկայացրեցին` RIAS կամերային երգչախումբը, Մյունխենի կամերային նվագախումբը (դիրիժոր` Ալեքսանդր Լիբրեխ) մենակատարներ Քրիստինա Կայզերը (սոպրանո) եւ Էնդրյու Ռեդմոնդը (բարիտոն):
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am