| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|մառան|
Մառան, տնտեսական օժանդակ կառույց-մթերանոց ժող. տան համալիրի մեջ, ուր պահվում են ուտելիք եւ ըմպելիք: Մ. լի է լինում հատկապես ձմռանը. կարասների, կճուճների, տկերի, տկճորների մեջ պահվում են կաթնամթերք, թթուներ, խմիչք, չոր եւ թարմ մրգեր, կախան, պահածո մսեղեն ու անուշեղեն, մեղր եւ այլն: Ճարտ. առումով Մ. լեռնային-նախալեռնային գոտում կազմել է տան համակառույցի անբաժան մասը, իսկ հովտային շրջաններում եղել է նույն համալիրին կից առանձին շինություև՝ հնձանի հետ համատեղ (հնձան-մառան): Հին եւ միջնադարյան Հայաստանում արքունական, իշխանական եւ վանքապատկան համակառույցների կազմում Մ. եղել է ոգելից խմիչքների տևական պահեստավորման բաժանմունք եւ ունեցել տնօրեն-մառանապետ: Հետագայում, կապված ոգելից խմիչքների արդ. արտադրության հետ, Մ. դարձել է նաև գինու, կոնյակի պահեստավորման եւ հնացման համար նախատեսված կառույց՝ համապատասխան արտադրամասերին առընթեր:
Մ. գեղջկական միջավայրում ձմռանը հաճախ ծառայել է նաեւ որպես նորապսակների ժամանակավոր կացարան՝ մեղրամսի ընթացքում:

(Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7, 1981թ.)
հրապարակված է 15.01.2012 | իոսիֆ բրոդսկի
հաճոյանալով ստվերին | մաս II
Քանի որ աթոռը շատ ցածր էր, տանտիրուհին նրա տակ դրեց Օքսֆորդի բառարանի երկու քրքրված հատորները: Այն ժամանակ ես մտածեցի, որ տեսնում եմ միակ մարդուն, ով իրավունք ունի օգտագործելու այդ հատորները որպես նստատեղ:
հրապարակված է 10.01.2012 | աննա յեղոյան / լեւոն ֆլջյան
painted self – poetry visual
Պոեզիայի վիզուալացում...

Պոեզիայի վիզուալ ներկայացում...

Պոեզիա պատկերների մեջ...
հրապարակված է 07.01.2012 | իոսիֆ բրոդսկի
հաճոյանալով ստվերին | մաս I
Նա մեծ պոետ էր (միակ բանը, որ սխալ է այս նախադասության մեջ, դրա ժամանակն է, քանի որ լեզուն իր բնույթի համաձայն այն, ինչ նվաճված է իրենում, դնում է մշտապես ներկա ժամանակում):
հրապարակված է 03.01.2012 | ժան-լուի լյոտրա
Գրակքի խոտորումները *
ետտոնական տաղտուկն այս հաղթահարելու համար առաջարկում ենք փայլուն տեքստ՝ փալուն թարգմանությամբ ակտուալ արվեստ հրատարակչության ժամանակակից ֆրանսալեզու գրականություն մատենաշարից
հրապարակված է 29.12.2011 | վիգեն գալստյան
արդյունաբերական սիմֆոնիա
Լենինյան, ստալինյան եւ խրուշչովյան ուտոպիաների ավերակները բնորոշում են Հայաստանյան լանդշաֆտը (թե ֆիզիկական, թե հոգեկան) բազմաթիվ սպիների նման:
հրապարակված է 23.12.2011 | սեդա շեկոյան
բայց ի՞նչ կա չհավատալու
"Լավ բանակ"-ը քմահաճույք-անհնարինությունն է, իսկ "վատ բանակը"` ակնհայտություն, որի դեմ դուրս գալ հնարավոր է քմահաճույքով:
հրապարակված է 16.12.2011 | շուշանիկ թամրազյան
անրի միշո (1899-1984)
շարունակում ենք ներկայացնել նմուշներ ակտուալ արվեստ հրատարակչության ժամանակակից ֆրանսալեզու գրականություն մատենաշարից
հրապարակված է 21.11.2011 | դարոն աջեմօղլու / ջեյմս ռոբինսոն
բաբաջանյան ֆեստ
Նոյեմբերի 21-ից - դեկտեմբերի 19-ը կմեկնարկի Բաբաջանյան ֆեստ` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին:
հրապարակված է 17.11.2011 | հրաչ վարդանյան
կանչե՜ աքլոր, կանչե՜
Հողի միջից, արմատներով, մատներով, նրբորեն, քնքշորեն հպումներ ժամանակների միջով` միջնադարով, անցյալով մինչեւ ներկա (հիմա), անդադար, նույն ուժով…
հրապարակված է 15.11.2011 | ա-ակտուալ արվեստ
magnificat դժոխք
ներսի զննում դրսի հայացքով
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am