| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|մառան|
Մառան, տնտեսական օժանդակ կառույց-մթերանոց ժող. տան համալիրի մեջ, ուր պահվում են ուտելիք եւ ըմպելիք: Մ. լի է լինում հատկապես ձմռանը. կարասների, կճուճների, տկերի, տկճորների մեջ պահվում են կաթնամթերք, թթուներ, խմիչք, չոր եւ թարմ մրգեր, կախան, պահածո մսեղեն ու անուշեղեն, մեղր եւ այլն: Ճարտ. առումով Մ. լեռնային-նախալեռնային գոտում կազմել է տան համակառույցի անբաժան մասը, իսկ հովտային շրջաններում եղել է նույն համալիրին կից առանձին շինություև՝ հնձանի հետ համատեղ (հնձան-մառան): Հին եւ միջնադարյան Հայաստանում արքունական, իշխանական եւ վանքապատկան համակառույցների կազմում Մ. եղել է ոգելից խմիչքների տևական պահեստավորման բաժանմունք եւ ունեցել տնօրեն-մառանապետ: Հետագայում, կապված ոգելից խմիչքների արդ. արտադրության հետ, Մ. դարձել է նաև գինու, կոնյակի պահեստավորման եւ հնացման համար նախատեսված կառույց՝ համապատասխան արտադրամասերին առընթեր:
Մ. գեղջկական միջավայրում ձմռանը հաճախ ծառայել է նաեւ որպես նորապսակների ժամանակավոր կացարան՝ մեղրամսի ընթացքում:

(Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7, 1981թ.)
հրապարակված է 11.06.2016 | մանե մաթեւոսյան
Գյումրիի իմ աշխարհը
փորձ խոսակցություն սկսել պատկերներով իր մեջ մնացած քաղաքի հետ...
հրապարակված է 04.12.2015 | լիլիթ սարգսյան
«ձնհալը», «ազգայինը» եւ հայ գեղանկարչությունը (դրվագներ 1950-ական թթ. խորհրդային քննադատության էջերից)
«ազգայինի» սահմանումն արվեստում առ այսօր մնում է անորոշ, քանի որ յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջան տալիս է հարցի իր ձեւակերպումը
հրապարակված է 28.11.2015 | ա-ակտուալ արվեստ
պատկեր, պատում, պատմութիւն. փիլիսոփայական բարեկամութիւն մը
Ակտուալ արվեստը եւ Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը ներկայացնում են սփյուռքահայ փիլիսոփա Մարկ Նշանյանի “Պատկեր, պատում, պատմութիւն” երկհատոր ուսումնասիրությունը՝ իրականացված Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի դրամաշնորհով:
հրապարակված է 12.07.2015 | ա-ակտուալ արվեստ
անկոչելիին դիմաց. Շավարշ Միսաքյանի յուշերը
ներկայացնում ենք "ականաթ"-ում 2015 մայիսի 29-ին կայացած հերթական հանդիպումը Գրիգոր Պլտեանի հետ
հրապարակված է 21.06.2015 | գայանե պապիկյան
կամք առ կյանք
Վերջին շրջանի Գյումրիի ժամանակակից արվեստի իրականության մեջ այս ցուցահանդեսը առանձնահատուկ էր եւ կարեւոր իր թե մասշտաբով, գաղափարական բազմազանությամբ, եւ թե ոճական, միջոցների ու մասնակիցների քանակով:
հրապարակված է 01.06.2015 | ա-ակտուալ արվեստ
մարիա ստյուարտը բունկերում
Մարիա Ստյուարտ դրաման ներկայացվեց /THESPIS International Monodrama Festival 2014, Kiel, Germany/ փառատոնի շրջանակներում, II համաշխարհային պատերազմի ընթացքում սուզանավերի համար կառուցված բունկերում /Flandernbunker Kiel - Mahnmal – Denkort/.
հրապարակված է 29.04.2015 | եվա սարգսյան
հայկական միջնադարը 21րդ դարում: Գրիգոր Առաքելյանի երաժշտական առաքելությունը
< հայկական երաժշտությունը ըստ իր կառուցվածքի ոչ թե արեւելյան երժշտության ճյուղ է, այլ բոլորովին ինքնուրույն համակարգ>
հրապարակված է 07.01.2015 | շառլ բոդլեր
հարբե՛ք
որպեսզի չզգաք ժամանակի ահավոր բեռը, որ ճզմում է ձեր ուսերը եւ ձեզ կռացնում գետին, պետք է անընդհատ հարբե՛ք...
հրապարակված է 15.12.2014 | լեւոն գյուլխասյան
Նելսոն Ստեփանյան. իրական սուպեռհերոս | Nelson Stepanyan, Real Superhero
Սուպերհերոսը գերմարդկային ուժով ու արտակարգ ունակություններով գերբնական մի ֆենոմեն է, որի նպատակն է պաշտպանել մարդկանց: Սովորաբար դա Զորրոյի, Բեթմենի, Սպայդերմենի կամ Կապիտան Ամերիկայի նման դիմակավորված վրիժառու է, բայց կան նաեւ իրական դեմքեր, որոնք համապատասխանում են սուպերհերոս սահմանմանը:
 
Superhero is a type of a character possessing extraordinary talents, supernatural phenomena, or superhuman powers and is dedicated to a moral goal or protecting the public. Usually it is a masked avenger such as Zorro, Batman, Spiderman or Captain America, but there are real personalities that can be called superheroes.
հրապարակված է 26.11.2014 | ա-ակտուալ արվեստ
ջոն քեյջ
Քեյջի Organ2 / ASLSP ստեղծագործությունը նախատեսված է կատարել հատուկ պատրաստած երգեհոնի վրա, կատարման նախատեսված տեւողությունը 639 տարի է, այն սկսել է 2001թ. սեպտեմբերի 5ին` կեսգիշերին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am