| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|մառան|
Մառան, տնտեսական օժանդակ կառույց-մթերանոց ժող. տան համալիրի մեջ, ուր պահվում են ուտելիք եւ ըմպելիք: Մ. լի է լինում հատկապես ձմռանը. կարասների, կճուճների, տկերի, տկճորների մեջ պահվում են կաթնամթերք, թթուներ, խմիչք, չոր եւ թարմ մրգեր, կախան, պահածո մսեղեն ու անուշեղեն, մեղր եւ այլն: Ճարտ. առումով Մ. լեռնային-նախալեռնային գոտում կազմել է տան համակառույցի անբաժան մասը, իսկ հովտային շրջաններում եղել է նույն համալիրին կից առանձին շինություև՝ հնձանի հետ համատեղ (հնձան-մառան): Հին եւ միջնադարյան Հայաստանում արքունական, իշխանական եւ վանքապատկան համակառույցների կազմում Մ. եղել է ոգելից խմիչքների տևական պահեստավորման բաժանմունք եւ ունեցել տնօրեն-մառանապետ: Հետագայում, կապված ոգելից խմիչքների արդ. արտադրության հետ, Մ. դարձել է նաև գինու, կոնյակի պահեստավորման եւ հնացման համար նախատեսված կառույց՝ համապատասխան արտադրամասերին առընթեր:
Մ. գեղջկական միջավայրում ձմռանը հաճախ ծառայել է նաեւ որպես նորապսակների ժամանակավոր կացարան՝ մեղրամսի ընթացքում:

(Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7, 1981թ.)
հրապարակված է 10.08.2011 | standart
STANDART. ժուրնալ գրականության յեվ արվեստի. մոսկվա 1924
1924թ. ճարտարապետներ Կարո Հալաբյանն ու Միքայել Մազմանյանը եւ Եղիշե Չարենցը Մոսկվայում հրատարակում են Ստանդարտ ամսագիրը: Հրատարակվել է ամսագրի միայն մեկ համար:
հրապարակված է 28.04.2010 | հերտա մյուլլեր
բույսը
1 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am