| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|բադաբադա՞|
Առաջին հայացքից կոմիկսը կապ չունի քննադատական կայքի հետ, սակայն նկարի ու խոսքի համակցումը շատ մեծ ու անկանխատեսելի ազդեցություն է թողնում: Այս էջը քաղաքական չէ, բայց քանի որ ազատությունը հակադարձ համեմատական է քաղաքականացվածությանը (ինչքան քիչ է առաջինը այնքան շատ թեմաներ են համարվում քաղաքական), սոցիալական մեկնաբանությունը շատ անգամ վերածվում է քաղաքականի: Օրինա՞կ, խնդրեմ. ես այստեղ գրում եմ «վարչապետ» բառը: Ուրիշ ոչինչ, ոչ մի մեկնաբանություն: Նայեք այս բառին 15 վայրկյան: Համոզվեք, թե ինչ քաղաքական ենթատեքստ ունի այն:
հրապարակված է 03.03.2013 | անգուլեմ խումբ
հայկական դեսանտ Անգուլեմում
Փառատոն, 24-ժամյա մարաթոն, Ջամբո մեծածավալ կոմիկս, դրինք՝ն՝դրո խմբակային նկարչություն: Այս ամենը Անգուլեմում:
հրապարակված է 20.02.2013 | անգուլեմ խումբ
շուտով. հայկական դեսանտ Անգուլեմում
Հունվարի 28, 2013 թ.: Զվարդնոց օդանավակայան: Մեծ խումբ ուղեվորվում է Փարիզ, իսկ հետո Անգուլեմ: Նրանց քայլվածքը հստակ է, իսկ հայացքը սեւեռուն: Իրենց հետ նրանք տանում են 30 x 1.6 մետրանոց պաստառ: Սա հայկական կոմիկսային դեսանտն է, որ մեկնում է Ֆրանսիա հատուկ միսիայով...
հրապարակված է 18.02.2013 | անգուլեմ խումբ
ասեցինք չէ՞, բոլորս դեպի ընտրություննե՛ր
իսկապես, թեժ փետրվար... աննախադեպ պայքար, հայացքների, ինչ հայացքներ, աշխարհայացքների բախում: Իրադարձություն, որը մեր կյանքի ուղեծիրը կլինի մոտագա հինգ տարվա ընթացքում: Չգիտեմ, թե ոնց պիտի այս ամենի տակից դուրս գանք...
հրապարակված է 18.02.2013 | անգուլեմ խումբ
բոլորս դեպի ընտրություննե՜ր
Բացում ես ընտրաթերթիկը՝ նույն մարդիկ են, որ ամիսներ շարունակ նույն բանն էին ասում: Իսկ ես հույս ունեի թեկնածուների մեջ տեսնել Բետմենին, կամ գոնե Սպայդերմենին: Մարդկանց, ովքեր չեն վախենում չարից, պատժում են սուտը եւ ունեն անփոփոխ արժեքներ: Էս անգամ էլ չստացվեց...
հրապարակված է 10.02.2013 | անգուլեմ խումբ
նախընտրական
Ընտրություններն անխուսափելիորեն մոտենում են: Ճռռոցով, կրակոցներով ու ճայտքումներով, կարծես մի հին զրահագնացք, այն դանդաղ, բայց հաստատուն քայլերով գալիս է:
հրապարակված է 29.01.2013 | անգուլեմ խումբ
սամի՞թեսամիթէ
Արդի կոմիկս համայնքն այլեւս ինքնարտահայտվելու սեփական հանգրվանը ձեռք բերեց...
հրապարակված է 29.12.2012 | արտերիա
ամանորյա մաղթանքներ արտերիայից | seasons greetings from arteria
Հարգելի ընկերներ: 
Անցած տարին հայ ժողովուրդը ճանապարհում է կատարված պարտքի գիտակցությամբ եւ բարձր տրամադրությամբ. շահագործման են հանձնվել հարյուրավոր ձեռնարկություններ, անցկացվել նոր մայրուղիներ, վեր են խոյացել նոր քաղաքներ: Շնորհավո՜ր Նոր Տարի:
հրապարակված է 01.12.2012 | անգուլեմ խումբ
Դրինք՛ն՛դրո 28. անեկդոտ Էյնշտեյնի մասին
“Այս Դրինք՛ն՛Դրոն կրում է նորարարական բնույթ: Գրիգոր Խաչատրյանի ուղղորդությամբ կփորձենք կոմիկսապատել հատվածներ Գրիգոր Նարեկացու «Մատյանից»:
հրապարակված է 17.11.2012 | անգուլեմ խումբ
Դրինք՛ն՛դրո 27 Թուրքիայի նոր օդային մաքսայինը Drink’n’draw 27 A unique air-based customs service of Turkey BILINGUAL FORMAT !
Վերջին ժամանակներս Թուրքիայի տարածքի վրայով թռչող ինքնաթիռներին ստիպում են վայրէջք կատարել այդ երկրում եւ ստուգում անցնել: During last weeks all aircrafts passing by the territory of Turkey has been forcing to land and undergo the inspection.

հրապարակված է 25.10.2012 | լեւոն գյուլխասյան
արդյո՞ք վտանգավոր չեն Tom & Jerry-ն
-Գիտե՞ս, որ հիմա վտանգավորա ասել Թոմ:
-??
- Որ ասում ես Թոմ, կարողա նկատի ունես Ջերիին, բայց չես ասում:
-??
- Որովհետեւ Ջերին մուկա…

             (իրական զրույցից)

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am