| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|re-view|
հրապարակված է 11.11.2017 | ա-ակտուալ արվեստ
«անաստված» կինոթատրոնը» կինովիպակի քննարկում [1]
Գեւորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված» կինոթատրոնը» կինովիպակի քննարկում /մաս առաջին/


կինովիպակը տե՛ս հրապարակված
այստեղ.

 

                                       «Ես ձեր պիեսը տեսել եմ, տիկին»

խոսքապիես երկու մասից
Օգոստոս 17, 2017, ԵՀՀ


խոսող անձինք

Լուսինե Խառատյան
Դավիթ Հովհաննիսյան
Մարինե Պետրոսյան
Նունե Դիլանյան
Իզաբելլա Սարգսյան
Անահիտ Արամունի Քեշիշյան
Գեւորգ Տեր-Գաբրիելյան
Արա Նեդոլյան
Հրանուշ Խառատյան
Միքայել Հովհաննիսյան
Նելլի Օհանյան
Սոնա Այվազյան
Վարդան Ջալոյան
Սուսաննա Հարությունյան

էպիզոդներում
Մաշայի քույր
Միսաք Խոստիկյան
Նվարդ Մանասյան

եւ մի շարք լուռ մարդ
 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

00:04 Լուսինե Խառատյան. - Շատ ուրախ եմ, որ էսօր էսքան մարդ հավաքվեց էստեղ: Հիմա հարթակը կբացվի. բոլորը, ովքեր կարդացել են, էստեղ հնարավորություն կունենան կիսել իրենց մտորումները, բայց ես ուզում եմ մի քանի կարեւոր բան առանձնացնել էս պահին: Իմ կարծիքով էս տեքստը ակտուալ է հենց էսօրվա մեր կոնտեքստի համար, քանի որ, եթե հետեւեք էն քննարկումներին, որոնք կան, ինքը շատ-շատ տարբեր շերտեր է բացում: Ընդ որում շերտեր, որոնցից ամեն մեկը մի առանձին կարող է նույնիսկ պատմվածքի, գրքի ու հոդվածի նյութ լինի, ու էդ առումով է շատ հետաքրքիր: Իմ կարծիքով ինքը իսկապես առընչվում է երեք շատ կարեւոր բաների. տարածք, ժամանակ ու մարդ, ու էդ բոլորը էդ գրքում կան: Ընդ որում որքան էլ որ գեղարվեստական են, էնքան էլ իրական են էդ ամեն ինչը, ու էսօր մենք ունենք էդ տարածքը. դա քննարկումն է: Ես այլեւս ոչինչ չեմ ասելու: Հարթակը կբացեմ նրանց համար, ովքեր տեքստը կարդացել են ու կուզեն առաջինը արտահայտվել սցենարի մասին:

01:25 Հրանուշ Խառատյան. – Էդ շատ բարդ խնդիր առաջադրեցիր դու: Սցենարը նախ եւ առաջ ենթադրում եմ գեղարվեստական արժեք է: Ես օրինակ լրիվ զրո եմ էդ առումով, բայց ընդհանուր առմամբ ասելիքի մասին ասելու շատ բան ունեմ:

1:40 – Ես սցենար կոչեցի, որովհետեւ հեղինակը ինքը պայմանականորեն դա կոչել է սցենար. դա շատ պայմանական անուն է, չէ՞, ես էդպես հասկացա. բայց ինքը սցենար չի:
1:49 Վարդան Ջալոյան. - Չէ, սցենար չի կոչել: Ինքը… Դա կարելի է անվանել գրավոր ֆիլմ: Ինքը ֆիլմ է անվանել, ճիշտ է, կինո է անվանել:

- Հա, ինքը շատ վիզուալության…

2:03

Վարդան Ջալոյան. - Որպեսզի տեքստը կարեւորագույնը հագեցած լինի վիզուալով: Էնտեղ կա լուսանկարի տեքստ, օրինակ: Եվ կա իդեալական տեքստ ու գրական տեքստ: Եթե անունը դրել ես կինո, դա չի նշանակում որ կինոն դառնում ա գրականություն ու գրականությունը դառնում ա կինո:
Եվ էստեղ, ասենք թե, ակտուալ է շատ կարեւոր պատճառներով: Նախեւառաջ, առաջին զուգահեռները, որ ուզում եմ անցկացնել, դա իհարկե Շալամովին եւ Սոլժենիցինին ենք հիշում: Ես իրանցից կսկսեմ: Եվ իհարկե, ասենք թե, մենք տեսնում ենք, որ գոյություն ունի ճամբարային, էսպես կոչված, գրականություն, չէ՞, որտեղ որ չափազանց դժվար է, ասենք, էդ երեւույթը մտածել: Նույնը ինչ որ հրեաների համար. ինչպե՞ս նկարագրել կամ ինչպե՞ս կինո նկարել հոլոքոստի մասին, օրինակ. եւ դա իրենց համար մեծագույն պրոբլեմն է: Էստեղ ես կուզենայի որպես հիմք վերցնեինք Շալամովի նշանավոր էդ խոսքը, որ ինքը ասում է. «Ոչ թե փաստ է արձակի մեջ, այլ՝ տառապանքով ապրված փաստ»: Այսինքն՝ ոչ թե արձակ, այլ որպես տառապանքով ապրված փաստ: Եթե գիտեք Շալամովի կենսագրությունը՝ ինքը եղել է ձախ ԼԵՖի անդամ, տրոցկիստ, ու դրա համար ամբողջ կյանքը նստել է: Ինչո՞ւ համար ձախ ԼԵՖի. որովհետեւ մեկը կհիշի, ասենք, քսանական թվականների գրականությունը կամ ճարտարապետությունը, որովհետեւ հերոսների հիմնական մասը, ասենք, էդ քսանական թվականների պահին են ստեղծագործել, ասենք՝ կոնստրուկտիվիզմ եւ այլն, եւ այդ թվում՝ Չարենցը: Ինքը խոսում է «Երկիր Նայիրի»-ի մասին, այսինքն մի տեսակ հնարովի, գեղարվեստական հայրենիքի մասին, եւ ինքը խոսում է, ասենք, ինչ-որ իրական Հայաստանի մասին, փաստական Հայաստանի մասին: Այսինքն արդեն Չարենցի մոտ փաստականի ու մյուսի էդ հարաբերությունը՝ գեղարվեստականի հարաբերությունը, խիստ հուզական է: Եվ իրա՝ Շալամովի համար միշտ խնդիր է եղել: Նույն ձախ ԼԵՖը, որն ասում էր. «Էդ ամբողջ բելետրիստիկան, որ պտտվում է գլխավոր հերոսի շուրջը, չգիտեմ, ինչ-որ պատմությունների շուրջը», հրաժարվել է պատկերելուց... Մեկ ուրիշ մի բան կա... Այսինքն այդ կոպեռնիկյան բանն է ասում՝ հեղաշրջումն է ասում…

Մարինե Պետրոսյան. - Լավ ա, գիտական խոսք ա, բայց կարող ես… Որովհետեւ ես մի հատ միտք ասեցիր ու էդտեղից ուզում եմ խրվեմ, էլի, ուզում եմ դրան անդրադառնամ:

Ջալոյան. - Դու իրավունք չունես խրվելու:

5:31 – Չէ, չէ, մի քանի հստակեցում: Կներեք, կներեք:

- Որպես մոդերատոր մի քանի հստակեցում. եկեք ժամանակ որոշենք…

Մարինե. - «Խրվել» նկատի ունեի՝ մտքին ուզում էի անդրադառնամ:

5:56 Լուսինե. - Մի երեք րոպե ժամանակ առաջին կարծիքի համար, հետո էդպես կգնանք. մաքսիմումը երեք րոպե, ես ժամանակը կպահեմ:

6:07 Ջալոյան. - Ուրեմն նախեւառաջ էդ երկու խնդիրները… Հայ գրականության մեջ… Հանդիսանում են շատ մեծ, խիստ մեծ պրոբլեմներ, որոնք հարկավոր է լուծել… Էս առումով, ինչպես պատմական գիտությունների մեջ, որ էլի կապված է հիշողության հետ, էնպես էլ գրականության մեջ ես տեսնում եմ, որ գոյություն ունեն ոչ ճիշտ մոտեցումներ: Նույնը, կարելի է ասել, սոլժենիցինյան եւ շալամովյան մոտեցումները, ասենք թե, ճամբարային էդ փաստի նկատմամբ:

06:49 Սուսաննա Հարությունյան. - Մահարու «Ծաղկած փշալարերը» դու համարում ես ոչ ճիշտ մոտեցու՞մ:

6:54 – Գիտե՞ք ոնց ասեմ. եթե Շալամովի բանաձեւին մոտենանք, այսինքն…

6:58 Սուսաննա. - Չէ, դա նույն տարիների քո ասած հեղինակները, եւ՛ Մահարին, եւ՛ Շալամովը, եւ՛ Սոլժենիցինը՝ իրանք անմիջական մասնակից են եղել էդ պրոցեսին: Իրանք իրանց մաշկի վրա են դա զգացել: Ներողություն: Գեւորգի ազնվությունը էն է, որ ինքը էդ սերունդը չի, որ դա իր մաշկի վրա զգացել է, բայց էդ ցավը ինքը նույնպես ապրում է, եւ մատուցման էս ձեւը ինձ թվում է շատ ճիշտ է ընտրել, որովհետեւ հեղինակի չեզոքությունը խիստ պահպանված է: Մենք հըլը չենք տեսնում ցավի, ամոթանքի, չգիտեմ ինչ, էսպես ընդգծվա՛ծ բան, բայց ըստ էության էդ ամբողջ ժամանակաշրջանը պատկերացնում ենք:

7:43 Ջալոյան. - Դե հիմա հարցը հետեւյալն է, թե ինչո՞ւ չի կարելի այդ քո էդ զգացմունքներով, օրինակ, ասենք թե, չգիտեմ, ձեւափոխել փաստը: Օրինակ, Օտյանը, երբ որ գրում է տասնհինգ թվականի մասին՝ ինքն էլ ասում է, որ «Ես, - ասենք թե, - փաստերը ներկայացնում եմ… ռեալիստական ձեւով եմ ներկայացնում»:

8:06 Սուսաննա. - Դա ուրիշ բան է, երբ դու ականատես ես, երբ դու դա ապրում ես: Երբ մի քանի սերունդ հետո էդ մասին խոսվում է, դու իրավունք էլ չունես էդքան խեղաթյուրել, եթե քո գործի հիմքում պատմական կամ որեւէ փաստ է ընկած: Եթե դա քո կենսագրության մասը չի՝ դու իրավունք չունես դա խեղաթյուրել:

8:25 Լուսինե. - Ինձ կներեք, որովհետեւ էստեղ էլի առարկություն կար կարծես թե, թող միանան խոսակցությանը:

8:30 Ջալոյան. - Ես ուզում եմ ասեմ, որ, օրինակ, ասենք, դուք շատ սխալ եք գնահատում… Այսինքն դուք նայում եք, որ, օրինակ, ասենք, մարդը գրել է պատմավեպ: Իմ կարծիքով, ասենք թե, մի քիչ էդպես, բան ա էլի՝ դժվար է, ասենք, իրան բնութագրել որպես պատմավեպ:

8:51 Մարինե. - Ես ուղղակի կարճ ռեպլիկ էի անում. քանի որ համադրություն կատարվեց հոլոքոստի հետ, ես ուզում էի ասեի, որ ինձ համար սա լրիվ ուրիշ խնդիր է, որովհետեւ հոլոքոստում կա զոհ եւ կա դահիճ: Էստեղ իրականում, էսպես, տարօրինակը ասեմ, թե յուրահատուկը էն է, որ էդ բոլոր… բոլորը չասեմ՝ մեծ մասը, իրանք միայն զոհը չեն, իրանք էն ժամանակ նաեւ դահիճ են եղել, հետո են դառնում զոհ, եւ դա է խնդիրը: Եվ ես անընդհատ կարդալուց իմ մեջ բան կար, որ ես ուզում էի մի քիչ հետ գնայի ժամանակով, որ ես ուզում էի տեսնել՝ էդ ամեն ինչը ո՞նց է սկսել, որովհետեւ դա՝ էդ ամբողջը վերջն է, հա՞, ոչ թե սկիզբն է: Որտեղից է դա ծագել՝ էդտեղ չի երեւում:

- Մենք ուղղակի ձայնագրում ենք, որ հետո սղագրությունն անենք:

09:41 Դավիթ Հովհաննիսյան. - Հա, հետո, էս գրքի թեմայից ելնելով, մատնիչները գործում են արդեն... (ծիծաղ) Իմ կարծիքով, էդ համեմատությունը ճամբարային գրականության հետ բացարձակապես անիմաստ է, որովհետեւ էնտեղ ճամբար ես չեմ տեսնում: Ինչի՞ մասին է էս գիրքը… էս գիրքը, իմ կարծիքով, սիրո մասին է հիմնականում: Սիրո մասին է՝ մեր անցած սերունդների, մեր քաղաքի, մեր պատմության. եւ հիշողության հետ կապված էնպիսի փայփայանք կա՝ որ էդ ամեն ինչը մերն է: Հիշո՞ւմ եք, որ Ավետիսը վերադառնում է տուն, մոր մոտ, մերն ասում է՝ «Տղերքս պրծան... Սատանեն սատկեց գնաց...»: Մոր սերն է, որ… Դաժան վիճակ էր, էդ ժամանակը անցավ-գնաց: Եվ ինձ համար շատ կարեւոր է, որ մի լուրջ շերտ մեր քաղաքի պատմությունից, մեր քաղաքի կյանքից վերակենդանացավ, եւ շատ հետաքրքիր ձեւով: Խորհրդանիշներն էին շատ հետաքրքիր: Էնտեղ կան որոշակի իմաստով շատ կոպիտ բաներ՝ ասենք, Ստալինի պողոտայում գանգը... Մի քիչ իմ ճաշակի բան չի, բայց էդ իմ ճաշակն է: Էս ամեն ինչը ես էսպես՝ առանց պատրաստվելու եմ ասում, որովհետեւ գիրքը մի քսան րոպե առաջ վերջացրի կարդալը, եւ շատ տպավորված եմ: Ընդհանրապես Գեւորգի գրվածքի ոչ բոլորը, բայց մեծ մասը ինձ շատ է դուր գալիս: Իսկ էս մեկը չափազանց հետաքրքիր է, շատ: Ժանրային... մի քանի ժանր է, հա՞. Արիկը ժանրի մասնագետ է. մի քանի ժանրի էսպես միասնություն է էնտեղ, շատ բնական, օրգանիկ ձեւով է ստացվել: Մեկ էլ էն «թուրքի արյունը» որ մտնում է խեղճ բժշկի մատի մեջ մեռնում է՝ էդ էլ ժամանակակից ալյուզիաների, ժամանակակից մտորումների հետ կապված ալյուզիա է: Չգիտեմ, դեռ էսքանը, հա՞, երեւի: Բայց իմ կարծիքով՝ ճամբար չկա: Կա իրոք սեր այ էս քաղաքի նկատմամբ, որը եկավ հիմա՝ էս է, մենք էլ մկների պալատի կողքն ենք:

12:43 Մարինե. - Ողբերգություն գոնե կա, ամեն դեպքում բան չի…

- Իսկ էդ ողբերգական լիրիկա չկա՞ էդպիսի բան… Ո՞նց չկա:

12:56 – Ոնց որ հեղինակը ինչ-որ բան էր ուզում ասել:

12:58 Գեւորգ. - Չէ, ես ուզում եմ ուղղակի ճշտում անեմ, ժողովուրդ ջան, որովհետեւ երկրորդ անգամ լսեցի էդ գաղափարը. երեւի լավ չի ստացվել: Մատը ճղվում է՝ մեջը ինչ-որ վարակ է մտնում, ասենք՝ օդից. հակասանիտարական իրադրություն է:

13:12 Դավիթ. - բոլորը հասկացան, որ ես սադրում եմ:

-Ես չհասկացա ճիշտն ասած:

- Պարզ սադրանք է. «թուրքի արյունը» մտավ մեջդ՝ պիտի մեռնես, բա ի՞նչ պիտի անես:

13:23 Հրանուշ Խառատյան. - Ես մի քիչ հակասական վիճակում եմ, ես շատ ուզում էի էսօր մի հատ էլ վերընթերցել, նոր գալ էստեղ, բայց էսօրվա հանգամանքները ինձ թույլ չտվեցին: Կարդացի՝ երբ հայտնվեց էլեկտրոնային վիճակում, ցանցերում, եւ կարդացի՝ հենց առաջին երկու էջից հետո զգալով նախատրամադրվածություն: Այսինքն ես ունեմ սուբյեկտիվիզմ: Ես կարդում էի թե՛ Գեւորգի ընտանեկան անցյալը տեսնելով, կարդում էի թե՛ իմ սաղ օրը կարդացած էս նյութերը տեսնելով, ասենք, Սահակ Տեր-Գաբրիելյանի կերպարի: Ամեն մի հիշատակությունը կարդալիս... Ես իր գործը հիմա պատրաստում եմ հրատարակության: Կարդում եմ Պողոս Մակինցյանի վկայությունը նրա մասին, Դրաստամատ Սիմոնյանի վկայությունը նրա մասին: Էս բոլորը իմ մեջ առաջացրել է մի շատ ծանր նստվածք, որ ես չկարողանամ հիմա արժեք տեսնել, որովհետեւ անընդհատ պակասող բաներ էի փնտրում ու տեսնում: Այսինքն՝ ինձ անընդհատ թվում էր, որ պետք է էս մասին գրվի. գեղարվեստորեն՝ այո՛, տեսականորեն՝ այո՛, վերացական՝ այո՛, ընդհանրացված՝ բայց պետք է լինի (իսկ դա չկա): Ես էդպես եմ ուզում տեսնել, եւ էս պատճառով ինձ թվում է, որ մեր էս կարգի, ես կասեի... պարոն Ջալոյանի նման ընդհանրացնելով ասեմ. հայկականության էս գործերում մի մեծ պրոբլեմ կա: Դա այն է, որ եթե մարդ ուղղակի կոնտեքստի մեջ չէ՝ շատ բաներից տեղյակ չէ… Այսինքն՝ մենք գրելիս, մեր կոնտեքստի մասին գրելիս, միշտ չենք հաշվի առնում էդ կոնտեքստը չիմացողի ընկալման տարբերակը: Ես անընդհատ ինձ դնում եմ, փորձում էի դնել՝ չէի կարողանում դնել մի մարդու տեղ, որ չգիտի, խոսքը ինչի՞ մասին է, եւ ի՞նչ պիտի ինքը զգա… ի՞նչ ապրում պիտի տանի: Հիմա Դավիթի ասած Երեւան քաղաքի եւ Հայաստանի անցյալի սերը եւ մարդկանց մասին...

15:21 Դավիթ. - Բայց նաեւ… Բայց նաեւ անաստվածությունը ինչ վատ բան է: Իսկ ամենաշատը…
Հրանուշ Խառատյան. - Ախր էս ամբողջը՝ անաստվածությունն էլ է սեգմենտ, որը լրիվ չի բացված: Աստվածությունն էլ է սեգմենտ, որը լրիվ չի բացված: (- Ախր ինչի՞ պիտի բացի:) Բան չունեմ ասելու, ես հարց եմ դնում: Օրինակ՝ ես փնտրում էի դա, ես ամեն տեղ փնտրում էի Բերիային: Էդ շրջանի մասին գրել ու Բերիա չլինի, իմ կարծիքով, շատ վատ է:

15:56 – Ամեն մեկը իր…

Հրանուշ. - Ես կրկնում եմ. այդ մարդկանց, հենց թվարկված մարդկանց՝ Կոջոյանի, նույնիսկ Սարյանի էլ, չնայած ինքը անմիջական զոհերից չի, բոլորի ճակատագրերում, բոլորի երեկոյան խոսակցություններում, բոլորի կյանքում՝ Թամանյանի կյանքում անգամ, որը երեսունվեց թվի հունվարին մահացավ, չհասցրեց ընկնել մսաղացի տակ, բայց բոլորի կյանքում Բերիայի տեսանելի ներկայությունը շատ կարեւոր էր: Մարդկանց ներքին հարաբերությունները Բերիայի առկայության գաղափարի վրա էր խարսխվում. խոսե՞լ, թե՞ չխոսել, ասե՞լ, թե՞ չասել, ինչպե՞ս տեղ կհասնի, ի՞նչ կասվի եւ այլն: Եվ ինձ թվում է, էս կարգի գործը, որ իմ ընկալմամբ էսօր շատ համարձակ գործ է... Համարձակ է էն իմաստով, որ պանորամնի է, բայց պանորամնի լինելով իմ համար լիքը բաց տեղեր կա: Եվ ես կարծում եմ, որ էս համարձակությունը վերցնելուց հետո հիմա պիտի ճնշումներին դիմանալ՝ ինչի՞ է սա բաց, ինչի՞ հենց թեկուզ Սահակ Տեր-Գաբրիելյանը... Ի դեպ, ես չգիտեմ, տեղյակ եք, թե չէ, վերջերս՝ մի երկու շաբաթ առաջ ես իմացա, որ, երբ որ... Ով որ չգիտի՝ ասեմ. Սահակ Տեր-Գաբրիելյանը, ենթադրվում է, որ կա՛մ չորրորդ հարկից իրան ԿԳԲ-ի գցել են ու ինքը մահացել է, կա՛մ ինքն է նետվել եւ մահացել է: Մի կին, եւ ես հիմա իրան պիտի ձայնագրեմ, պատմեց, որ իր մայրը՝ բժշկուհի, հենց ընկել է մարմինը մայթին, մոտեցել է, պուլսը չափել է, սիրտը աշխատելիս է եղել, կանչել է օգնություն. «Օգնեք, օգնեք, մարդը կենդանի է»: ԿԳԲ-ից դուրս են եկել, շրջապատել, դուրս արել, ասել. «Մի մոտեցեք», մինչեւ մեռնի: Իմ կարծիքով սա բավական ապացույց է, որ իրան գցել են, այնուամենայնիվ: Եվ այս կարգի մանր, այսինքն՝ էսօրվանից, քսանմեկերորդ դարից թվացյալ հեռու հիշողությունները գալիս են նորից էս մարդկանց հետ: Սահակ Տեր- Գաբրիելյանը, ի վերջո, շատ բանալի կերպար է էս ամբողջի մեջ:

18:05 Դավիթ. – Քեզ վերադարձնեմ գեղարվեստականին: (- Չէ:) Ո՞ր հերոսը ամենաշատը դուրըդ եկավ:
Լուսինե. - Հա, ճիշտ է, գեղարվեստական առումով:

18:14 Հրանուշ. – Ես հենց էս եմ ասում, ես բոլորի նկատմամբ պրետենզիա ունեմ:

18:17 – Դու մեկի ազդեցության տակ ես:

18:21 - Էդ ժամանակը կարիք ունի համակողմանի ներկայացման:

18:28 – Բայց ո՞ր հերոսը դուրըդ եկավ՝ չասիր:

18:30 – Չգիտեմ:

18:32 – Դե էդ ա էլի, որ… Գիրքը տենց չես կարդացել, սխալ ես կարդացել:

- Ես հենց խոսք վերցրեցի՝ ասացի, որ այդպես չեմ կարդացել:

18:42 – Դու սանամեր ես, ինչ ուզես՝ կանես:

18:47 Նունե Դիլանյան. - Սուս մնացեք: Ուրեմն, ես մի քիչ կարող է խառը խոսեմ, որովհետեւ ես էլ մի քանի րոպե առաջ եմ վերջացրել գիրքը ու ավելի շատ էն ամենաառաջին բանն ա էլի: Իմ կարծիքով, էս Հրանուշի ասածի վերաբերյալ, իմ կարծիքով սա մենակ հայկական իրականության մասին չի: Հայկական իրականության մասին լինելով՝ ինքը շատ «ներգրավային» է, այսինքն՝ գիրքը կարդալուց, չգիտեմ, երեւի բոլորը անդրադարձել են իրանց սեփական ընտանեկան պատմություններին, ի՞նչ են լսել, ի՞նչ դժվարություններով են անցել եւ այլն: Բայց ինքը էնքան էլ հայկականի մասին չի, որովհետեւ էն խնդիրները, որոնք, իմ կարծիքով, որոնք էդտեղ առաջ են քաշվում, իմ կարծիքով դիտավորյալ բացթողումներով, դրան կանդրադառնամ մի քիչ հետո, ընդհանրապես մարդու մասին են: Ու այնպիսի խնդիրների մասին են, որը մենակ մեզ չեն բնորոշ, ու էդ առումով կարեւոր չի դա Բերիան ա, որը չկա, թե ինչ-որ ուրիշ…

19:53 Միքայել Հովհաննիսյան. – Թե՞ Միկոյանն է, որը կա:
- Հա, թե՞ Միկոյանն է, որը կա: Դավաճանության մասին է, վախկոտության մասին է, հարմարվողականության մասին է, սիրո մասին է եւ էդ առումով բերում է, տանում է եւ անցյալ, եւ բերում է մեր օրեր, մեր ներկայի: Սա էդ կապակցությամբ էի ուզում ասել: Եվ էն, որ մինչեւ վերջ չի ասվում, էնտեղ, մի քանի տեղ Գեւորգը երաժշտության մասին որ գրում է, գրում է, ասենք, «Մոցարտ կամ նման մի բան»: Այ էդ «կամ նման մի բան»-ը կարծես ընթերցողին է թողնում, եւ դա ոչ միայն գրքի երաժշտական էպիզոդներն է, էդ «կամ նման մի բան»-ը ցանկացած էպիզոդում ամեն մեկը իրա ձեւով կարող է ընկալել, ընդլայնել, հասկանալ, ընդունել, չընդունել եւ այլն: Եվ վերջինը. շատ չխոսեմ. շատ, ինձ համար շատ վառ պատկերներ կան, որոնք տեսնում ես ֆիլմի ձեւով: Էդ կեսարյան հատումը, որ անում է ու էն թեք գիծը ձախ պտուկից թե աջ պտուկից, չեմ հիշում: Նույնը երբ որ էն շարվող գիծը որ գնում է մարդկանց ու հեռանում է ու էդ Մասիսի եզրերը, էլի որպես պտուկներ, չտեսնված պատկեր է, իմ կարծիքով, եւ եթե դա երբեւիցէ ֆիլմ դառնա եւ լավ ռեժիսոր լինի՝ շատ-շատ հետաքրքիր բան կարող է դուրս գալ: Ու մի քանի… Հիմա ես մի անգամ եմ կարդացել ու շատ արագ, չեմ հիշում, բայց մի քանի տեղ հատուկ կանգնել եմ, վերադարձել եմ այ հենց էդ պատկերավորության մասին: Ու լեզուն Գեւորգի, որը շատ համարձակ է, շատ… Ինքը չի… չի վազում այ էդ «ռաֆինիրովաննի» լեզվի կողմից, ինչը ինձ շատ դուր է գալիս. ու դա էլ է թույլ տալիս քեզ քո ձեւով ընկալել, բացել, մտածել, ինչի՞ է այդպես ասել, ինչի՞ ուրիշ ձեւի չի ասել. մի խոսքով ինքը բացվող է: Ու ինքը որպես գիրք-ֆիլմ՝ շա՜տ մտորումների տեղիք է տալիս, որպես գիրք-ֆիլմ՝ շա՜տ պատկերավոր է, որպես գիրք-ֆիլմ՝ շա՜տ մեծ պերսպեկտիվա կարող է ունենալ, եւ ես կարծում եմ, որ էդ ուղղությամբ պիտի աշխատես անպայման, որովհետեւ էն չավարտված ֆիլմը՝ պրոտոտիպի, պիտի գա, ու պապադ երեւի շատ ուրախ կլիներ, տեսնելով:

22:28 Դավիթ. - Գեւորգ, էսպես մի հատ հարց ուղղակի. էն, որ գրել ես «մահվան օղակ», դիտմա՞մբ ես էդպես գրել:

22:35 – Դիտմամբը ո՞րն է:

- «Мёртвая петля» հայերեն «մահվան օղակ» չի:

- Բա ի՞նչ է:

22:40 - «Մահացու օղակ»:

- Հա ջա՞ն:

- «Մահացու օղակ»:

- Դա դիտմամբ չես գրե՞լ:

- Չէ: 22:56 Գեւորգ. - «Մահվան» ավելի լավ է: Ես գերադասում եմ հայերեն, եթե հնարավոր է, ավելի կարճ տարբերակը, ավտոմատ կերպով՝ ավելի կարճն եմ ընտրում:

23:09 Հրանուշ. - «Մահվան»-ը հատուկ նպատակ ունի մահվան տանելու, «մահացու»-ն վտանգի աստիճանն է ցույց տալիս:

- Չեմ համարում, որովհետեւ շատ հաճախ...

Դավիթ. - Մի խոսքով, դիտմամբ չես գրել...

Գեւորգ. - ... Սեռական հոլովը նաեւ նշանակում է ածական:

23:20 Հրանուշ. - Բայց մահվան… Ինքը հենց… հենց մահվան ցանկության բանը՝ առկայությունը տեղին է էս դեպքում:

Նունե. - «Մահացու օղակ»-ը տերմին է, «մահվան օղակ»-ը պատկեր է:

Դավիթ. - Ես դրա համար հարցրեցի, էլի: Ես լրիվ համամիտ եմ:

Հրանուշ. - Այսինքն շատ ավելի հաջող է էս քան թե էն բառացի ճիշտ իմաստային...

Դավիթ. - Դե հա, խորհրդանիշ է... Որովհետեւ վերջում գնում մեռնում է, չէ...

23:50 Արա Նեդոլյան. - Ասե՞մ. ուրեմն՝ էլի ես շատ հավանեցի էս ստեղծագործությունը, որովհետեւ մտնում է ինչ-որ… թույլ է տալիս սկսել մտածել համահունչ ուրիշ, Մարինեն ինչպես ասեց, ուրիշ ժամանակների մասին, օգտագործելով նույն մեթոդաբանությունը, ինչը տվեց հեղինակը: Օրինակ իմ մոտ էսպիսի պատկեր է ստացվում, որ անընդհատ ինչ-որ խանդավառության ալիքներ են պատմական, պատմական-մշակութային մեզ մոտ, որը հաջորդ ալիքը գալիս-ոչնչացնում է, սխալ է հանում: Կարելի է իսկապես պատկերացնել նախորդ ալիքները. ուրեմն՝ առաջին հանրապետության ալիքը նույնպես ինչ-որ…

- Բայց այստեղ չկա խանդավառ ալիքը, չէ՞:

- Էստեղ խանդավառ ալիք է, որը ոչնչացվում է: Ուրեմն այդ Կասյանի… Կասյանի, այսպես ասած, կառավարությունը, եւ ստեղծագործ մարդիկ, էդ ժամանակվա, քսանական-երեսնական թվականների խանդավառության ալիքը էստեղ ոչնչացվում է: Էդ բեկման պահն է: Բայց մենք գիտենք, որ էդ բեկումից ոչ մի բան չի փոխվում. խանդավառության ալիքը շարունակվում է: Քառասունութին բանը՝ Բեկնազարովը նկարահանում է մի հատ շատ խանդավառ ֆիլմ. ինչպես է ստեղծագործում Սարյանը, ինչպես է Վիկտոր Համբարձումյանը նայում աստղերին, ինչպես է շարունակում կառուցվել Երեւանը, Օպերան է կառուցվում: Այսինքն՝ նույն տիպի... Թատրոններ, բան, այսինքն՝ նույն տիպի խանդավառությունը շարունակվում է, բայց արդեն երեւի ինչ-որ ուրիշ ալիք... շարունակում է գոյատեւել: Հետո մենք գիտենք, որ գալիս է վաթսունական թվականների խանդավառությունը, որը սպանում է ստալինյան խանդավառությունը. Բեկնազարովին դուրս են հանում Հայաստանից: Որպես ստալինիստ իրեն մերկացնելով: Սկսում է լրիվ նոր տիպի, ուրեմն, ինչ-որ մշակութային փուլ, որը հետո ոչնչացվում է յոթանասունականներին. յոթանասունականների նոր ֆալշ ոգեւորության արդեն... մինչեւ էդ եղածները էնքան էլ ֆալշ չեն, ինչ-որ անկեղծության պահ իրանց մեջ ունեն:

25:54 – Յոթանասնականներին ո՞րն էր ալիքը:

25:56 – Ստեղծագործության ատմոսֆերա. որ ինչպե՞ս է, ես չեմ կարող պատկերացնել հիմա, բայց դա փաստ է. ինչպե՞ս է կարողանում Սարյանը եւ այլ՝ բոլոր ստեղծագործողները, ընդհանրապես ինչ-որ բան ստեղծագործել. բայց կարողանում են: Այսինքն վիճակը իրանց համար դեռ վերջնականապես փակուղային եւ սուղ չի: Իրանք դեռ տեսնում են ստեղծագործելու հնարավորություն, եւ նորանոր մարդիկ գալիս եւ սկսում են ստեղծագործել: Յոթանասունականներին խանդավառությունը դեմիրճյանական բետոնային շինարարության խանդավառությունն է եւ… մշակույթում էլ կա որոշ… որոշ տիպի խանդավառություն, որը հիմա կարող ենք հետո մանրամասնել, կարող ենք՝ ոչ: Որը, ուրեմն, ոչնչացվում է էլի, անգամ մտնում է արդեն արտահայտված քաղաքական փուլ՝ իննսունականներին, հա՞, երեւի, արդեն անկախությունից սկսած: Յոթանասունական-ութսունական, դեմիրճյանական փուլի հետ միասնական էին: Հետո ոչնչացվում է նույնպես՝ անգամ ֆիզիկապես, հա՞. Նաիրի Հունանյանը գալիս է եւ ոչնչացնում է յոթանասունականների խանդավառության բաներից՝ խորհրդանիշներից մեկին: 27:16 – Եվ էլի ու էլի: Եվ վերջապես մենք հիմա գալիս ենք ոնց որ թե մի ժամանակահատվածի, երբ արդեն այ էդ խանդավառությունը չկա: Ութին, տասին կար հրապարակում, արդեն իբրեւ ընդդիմադիր երեւույթ, եւ հիմա մի պահ, երբ որ այդ ստեղծագործ խանդավառությունը արդեն բոլորովին չկա, լրիվ արդեն չենք կարող ոչ մի տեղ իրան որսալ: (Դավիթ. – Ռեֆլեքսիայի պահն է, հա՞:) Եվ մենք իհարկե կարող ենք տեսնել եւ՛ Գեւորգի ստեղծագործությունից, եւ՛ առհասարակ, որ ամեն անգամ էդ խանդավառությունը ինչ-որ տեղ կրկնօրինակելի էր, հա՞, այսինքն լեյպցիգյան համալսարանի դիպլոմն է պետք պատին կախել, որ երեւա թե… Մարքսիստական ինչ-որ ստեղծագործություններ, որտեղ… որոնք… որը Կասյանն էր գրում, հա՞, ինչպես Հրանուշ Սերգեեւնան գրեց վերջերս ֆեյսբուքում, եւ որոնք հազիվ թե ունեին իհարկե անգամ մարքսիստական արժեք, բայց այնուամենայնիվ այդ ընդօրինակման, ձգտման, երազանքի, ուրեմ,ն արտահայտություններ էին: Եվ որ ամեն անգամ, ուրեմն, չի կպնում ինչ-որ առանցքին, հա՞, որը իրական լիներ, որը լիներ անկեղծ, իրական, ոչ ընդօրինակելի, ոչ ցուցադրական: Ամեն անգամ ինչ-որ շեղվում է այդ առանցքից- եւ էդ առանցքը ոնց որ թե չկա. կարելի է իրան տեսնել միայն այդ չկպած կետերից, հա՞, այստեղ-այնտեղ շեղվելուց, էդ առանցքը, որը իրականում գրեթե արտահայտված չի, կարելի է տեսնել: (29:00 – Որտե՞ղ չկա): Մշակութային պատմությունում. մշակութային եւ հասարակական պատմությունում. էդ առացքը գտնված չի, շոշափված չի: Շա՜տ-շատ հազվադեպ դեպքերում... Չարենցը իհարկե շատ, իհարկե, հնարավորինս մոտ է եկել էդ առանցքին, բայց Չարենցին էլ իհարկե մենք չենք կարող անվանել լրիվ անկեղծ, հա՞, քաղաքական իմաստով թեկուզ (- Ինչո՞ւ), վերցնելով նրա քաղաքական պատկերացումները: Քաղաքական պատկերացումները ջախջախվում են, հա՞, իրա աչքի առաջ, բայց նա դա չի կարող արտահայտել, որ «Իմ կոմունիստական երազանքները իմ աչքի առաջ կործանվում են, ջախջախվում են, այլասերվում են», ինչ են անում:

29:47 – Ոչ մեկը չի արտահայտում:

- Ոչ ոք չի արտահայտում: Այնպես որ էդ առանցքը մի տեսակ քարակերտ առանցք է, իրականության առանցք է, ու միշտ մենք տեսնում ենք քիչ թե շատ վառ երեւույթներ, բայց որոնք այս կամ այն կողմ շեղված են առանցքից, ու հետո դառնում են մասամբ, թեեւ հարգվում են, որպես մշակութային արժեք, հիշատակ, պատմություն եւ այլն, բայց գիտակցվում է, որ քիչ թե շատ կեղծ է: Այսպիսի մտքեր, լավ:

30:18 Նունե. - Գուցե էդ առանցքը արտահայտված չպիտի էլ լինի:

- Չէ, սովորաբար նորմալ մշակույթներում լինում է:

30:27 – Մի հարց.

Հրանուշ. - Ինձ թվում է, որ մենք ինքներս չենք գտել, այսինքն, պարոն Տեր-Գաբրիելյանը փնտրում է գուցե իր պատկերացումը, բայց մեր հանրային ընկալման մեջ չկա էդ. առանցքը չկա: Նույնիսկ ոչ մեկի, անձի չեմ ասում, երեւույթին հականի- հանվանի չունենք՝ չենք անվանել:

30:48 Մարինե. - Բայց մի հատ ճշտեմ՝ ինչ առանցքի մասին է: Որովհետեւ, ոնց որ, ես ուզում էի խնդրել, որ իմ ասածին անդրադառնան, որովհետեւ ինձ համար կարեւոր է, եթե համաձայն եք: Բայց Արիկը կարծես նույն բանն ասեց, հա՞: էդ ամբողջը ինչի՞ց էր՝ էդ ողբերգությունը, էդ մահերը ինչի՞ց էր սկսվել. Ինչ-որ լավ բանի երազից էր, չէ՞, սկսվել ոնց որ թե: Այսինքն մի հատ էնքան լավ բան, որ դրա համար կարող ես մարդկանց սպանել:

Արա. - Բայց որը ժխտում է նախորդը, չէ՞, որը ժխտում է նախորդը:

31:18 Հրանուշ. - Ներողություն: Մարինե ջան, ինչի՞ց եք վերցնում, որ եղել է էդ ոգեւորությունը եւ եղել են էդ սպասումները:

- Չարենցը մեկը: Չարենցը հո հենց նենց չէր գժվել-ոգեւորվել:

31:28 Հրանուշ. - Ես երբեմն մտածում եմ, որ կար էդ «հենցնենցը», որովհետեւ հանրային բանում չկա:

31:34 – Տերյա՞նն ինչի էր ոգեւորվել, լավ, Տերյանն էլ հո գիժ չէր...

- Տերյանը արդեն տասնութ-տասնինին ոգեւորված չէր, Տերյանը արդեն տեսնում էր… Տասնյոթ թվին ինքը Մոսկվայում էր ու շատ լավ տեսնում էր, ինչ է կատարվում:

31:44 Դավիթ. Ժողովուրդ, եկեք չմերժենք, էլի, էն մարդկանց անկեղծությունը, որոնք ոգեւորված են եղել: Եղել են, որոնք ոգեւորված են եղել, եղել են, որոնք չեն եղել...

Մարինե. - Չէ, ես կարծում եմ. ամեն դեպքում ես չեմ կարծում՝ բոլշեւիկները… Որ դուք ասում եք բոլշեւիկները էն սկզբից ինչ-որ սրիկաներ էին: Ինչո՞ւ: Ես կարծում եմ՝ իրանք իսկապես երազում էին, եւ դրա համար է ողբերգություն, որ իսկապես երազում էին, եւ ի՞նչ դուրս եկավ էդ երազից, հա՞: Ինձ համար էս ֆիլմը շատ հետաքրքիր էր, եւ ի դեպ շատ հետաքրքիր էր գեղարվեստորեն, որպես ֆիլմ: Հենց ֆիլմի նման էլ՝ էդ դարասկզբի արագ-արագ ֆիլմերը, հա՞, Բեկնազարյանի, բանի, էն ռուս ռեժիսորը՝ էդ ձեւի է բան անում, ու շատ հավես է: Բայց բանի առումով՝ մտքի առումով, ինքը էդ մե՜ծ պրոբլեմը ոնց որ չի դնում, էլի, չի դնում, չգիտեմ:

32:30 Լուսինե. – Ես հիմա պիտի փոխանցեմ, բայց մի բան էլ…

32:35 Դավիթ. - Բայց էլի մի հատ հարց, էլի՝ Արիկին էլ, Մարինեին էլ. ձեզ էդ գրքի հերոսներից ո՞վ դուր եկավ:

32:42 Լուսինե. – Այ ես էդտեղ էի ուզում բերել. օրինակ ինչո՞ւ Մազմանյան, ոչ Թամանյան: Բոլոր ընտրությունները, կարծում եմ, ինչ-որ հատուկ բանով են արվել, թե՞ արվել են, որովհետեւ էդ մարդիկ են…

32:59 Ջալոյան. - Մազմանյանը ինքը բան է եղել՝ ավանգարդիստ: Ինչպես Տեր-Գաբրիելյանը: Ավանգարդիստական ամսագրի խմբագիր է եղել...

33:15 – Միաժամանակ ենք բոլորս խոսում:

33:19 – Կներեք էլի՝ հերթով:

Արա. - Իսկ ինչու՞ ես հարցնում:

33:20 Դավիթ. - Ես ուզում եմ ստեղծագործությունը քննարկվի...

Հրանուշ. - Ձայնագրվում է եւ թանկարժեք մտքեր են արտահայտվում, եկեք իսկապես հերթով գնանք:

33:32 Մարինե. - Ասում են ինչը դուրըդ եկավ, ասեմ ինձ դուր գալու համար... կարող է ես գրող եմ դրա համար, պետք չի որ, ասենք, դրականը դուր գա: Ինձ շատ հետաքրքիր էր, նոր էր, անսովոր էր էն երկու եղբայրները, էն բաները՝ դահիճները. Սարգիսն ու Ավետիսը շատ հետաքրքիր էին… Մարդկային կերպար էր… Եվ մայրը...

33:54 Դավիթ. - Ինձ Միկոյանն էլ շատ դուր եկավ: Չէ, լուրջ, շատ հետաքրքիր է տված Միկոյանը:

33:59 Հրանուշ. - Միկոյանը ամենամշակված եւ շատ հստակ կերպարներից է:

Ջալոյան. - Միկոյանը չէ, էն Ղազարը:

34:05 Լուսինե. - Մի րոպե, էստեղ վաղուց ուզում են արտահայտվել:

Դավիթ. - Շատ լավն ա, է, էն որ բանից դուրս ա գալի...

34:13 Ջալոյան. - Ես կուզենայի ասել, որ էն հերոսները, որ մենք տեսնում ենք՝ Մազմանյանին, Տեր-Գաբրիելյանին եւ այլն, դրանք, օրինակ, քսանական թվականներին հիմնականում իրենց աստղային ժամը եկավ: Իրենք մասնակցել են հայկական էդ ավանգարդիստական շարժմանը, Չարենցի հետ միասին, չգիտես ինչի մենակ Չարենցն է մեր հիշողության մեջ մնացել: Եվ կատարվեց շատ հետաքրքիր մի բան: Պարզ է, որ, օրինակ, քսանութ-քսանինը թվականի այդ որոշումները ընդդեմ ֆորմալիզմի, որոնք վերաբերում են ինչպես ճարտարապետական կոնստրուկտիվիզմին, էնպես էլ գրականության մեջ, ասենք թե, որովհետեւ Սահակ Տեր-Գաբրիելյանը գրականագիտական ուրիշ գաղափարներ ուներ, քան թե ընկեր Ստալինը: Եվ ուրիշ բաներ… Դա շատ կարեւոր է: Եվ իրանք՝ էդ մարդիկ, պարզապես ստալինյան ժամանակում շատ ավելորդ էին, դիսոնանսի մեջ էին, եւ իհարկե իրանց վրա կրում էին, ո՞նց են ասում, այդ ամբողջ իշխանության… ռեպրեսիվ իշխանության ամբողջ բանը: Բայց էստեղ շատ հետաքրքիր էր, եթե դու միակ կուլտուրա ես կրում, որովհետեւ հայկական ավանգարդն իսկապես, չգիտեմ, շատ բարձր նշանակություն ունի իմ համար եւ կարծում եմ՝ ուրիշների համար էլ... Իմ համար շատ հետաքրքիր է, մարդիկ ապրում են մի միջավայրում, որը շատ թշնամական է, եւ իրանք կանգնած են բարոյական ընտրանքի առաջ. ինչպես դահիճները, այնպես էլ զոհերը, հա՛: Ինչպե՞ս իրանք պետք է որպես մտավորական իրանք ապրեն: Էս առումով ես կարող եմ համեմատել, օրինակ, երկու հազար տասնյոթ թվականը հազար ինը հարյուր եռեսունյոթ թվականին, միանգամայն համաձայն եմ, որովհետեւ այդ տեսակի էթիկական դժվարությունը կարծում եմ համեմատելի բան է հանդիսանում: Եվ սա է շատ կարեւոր, որ ես որ ասում եմ, որ ճամբարային գրականությունը… կներեք, դրա մասին չէի խոսում (որ սա այդպիսի գործերից է): Ես խոսում էի Սոլժենիցինի այդ պանորամայի կոնսերվատիվ, ոնց են ասում, այդ մոնարխիստական մոտեցումը Գուլագին, եւ Շալամովի մոտեցումը Գուլագին, որը, ինձ թվում է, հերոսներին ավելի մոտիկ է, որովհետեւ ինքը Շալամովի նման կենսագրություն ունեն, այլ ոչ թե Սոլժենիցինի: Եվ իրանք երբեք նույնիսկ ստալինյան դժվար տարիներին չեն հիացել ոչ նացիոնալիզմով, ոչ ցարիզմով, ոչ էլ, կներեք, ասենք, ֆաշիզմի տարբեր արտահայտություններով:

36:54 – Դե ախր էստեղ բեւեռային է: Պարոն Գաբրիելյանի հերոսները եւ իրավացիորեն ընտրված… (- Տեր-Գաբրիելյանի) Պարոն Տեր-Գաբրիելյանի. նրանք գնում են Սիբիրում՝ աքսորավայրում, մի ամբողջ քաղաք են կառուցում: Դուք վերցնում եք Շալամովի այն ճամբարը, որտեղ ամենաջարդված, ամենահուզական…

37:16 – Չէ, չէ, խնդիրը վերաբերում է…

- Ես էլ հենց էս ձեր ասածի հակառակն եմ պնդում:

– Շալամովը մի հատ փոքրիկ էսսե ունի, եւ ինքը գրում է, թե որ սովետական գրականության մեջ կա հանցագործների ռոմանտիզացիա: Եվ ինքը ասում է. «Իսկ ես աշխատել եմ հանցագործներին ցույց տալ, ինչպես որ իրանք իրականում կան»: Ես խոսում եմ Շալամով տեսաբանի մասին, որովհետեւ հիշատակեցի Շալամովին ոչ թե իր ստեղծագործությունների համար... իր շատ ստեղծագործությունները գիտենք... քան թե այն, որ, ասենք, ինքը եղել է էդ ԼԵՖի տեսաբաններից, այդ ձախ գրականության այդ տեսաբաններից մեկն է ինքը եղել: Եվ էսօր հայտնաբերեցին քսանականների ձախ տեսաբաններ Վոլոշինովին ու Բախտինին, հայտնաբերեցին, ասենք, Շկլովսկուն, որը, ասենք, ձախ եզրից ա եղել, Տրետյակովին եւ մյուսներին: Ժամանակակից ավանգարդ գրականություն եւ ավանգարդ արվեստը, ինչքան էլ տարօրինակ լինի, օգտվում է քսանական թվականների այդ մոտեցումներից, շատ ակտուալ, ու ստացվում է, որ մարդիկ չգիտեին, որ Բախտինը, ասենք, քսանվեց թվականին էսպիսի մի հատ գիրք է գրել. «Марксизм и философия языка»: Դիսկուրս անալիզը սարքվել է... իսկ Բախտինը գրել է վաթսուն տարի առաջ իր այդ գիրքը... Եվ երբ փոփոխություն արվեց լեզվաբանության մեջ՝ ստացվեց, որ էդ մարդկանց իդեաներից օգտվեցին: Եվ ոչ ոք չէր կարող Նորիլսկը կառուցել, որովհետեւ հարկավոր է համատեղել (ավանգարդն ու կլասիցի՞զմը), դրա համար վերցրեցին (Մազմանյանին)... Ու իմ կարծիքով Քոչարն էլ (Գեւորգ), նա էլ՝ համաշխարհային նշանակություն ունեցող ճարտարապետներ, արվեստագետներ են եղել:

39:23 Լուսինե. - Ուղղակի ես որ հարցը տվեցի. «Օրինակ՝ ինչո՞ւ Մազմանյան, այլ ոչ Թամանյան», կամ, ասենք թե, էդ ընտրությունների հետ կապված՝ դուք ասեցիք, որ քանի որ դրանք ընտանեկան բարեկամներ են եղել, ու ինքը… Հա՞, կարծես թե: Եկեք շարունակենք…

39:35 Նելլի Օհանյան. - Ընտանեկան շատ կոնկրետ հիշողություններ են եղել:

- Կոնկրետ իրենց հետ կապվա՞ծ:

39:41 – Այո:

- Այսինքն՝ որքան գեղարվեստական է, այնքան էլ շատ լայն, շոշափելի ակունքներից եկող...

- Հա:

- Ուղղակի Թամանյանը...

- Կենսագրական բան չի ունեցել՝ խնդիր չի ունեցել, ամբողջ ինչ-որ պատկերը…

- Պանորաման ծածկելու...

Նելլի. - Մեր գրականության մեջ ես չգիտեմ ընդհանրապես… Ոչ միայն գրականության մեջ՝ հասարակության դիալոգի մեջ, երեսունյոթ թիվը ոնց որ որ չկա: Բայց էդ երեսունյոթ թիվը (– Չկա, չկա:) ոնց որ եւ եղեռնը, ոնց որ եւ բոլոր էդպիսի երեւույթները, մարդկանց մեջ կան:
Ինձ համար ամենակարեւորը էս գործում, որը ինձ շատ դուր եկավ, էն երկու… Էն ընտանիքը՝ մայր ու երկու տղաները, որոնք մասնակցում են էդ ամեն ինչին: Ու էդ իսկապես էդպես է եղել. մոտիկները: Որովհետեւ թունավորված են եղել բոլորը, ովքեր մասնակցել են, ովքեր չեն մասնակցել, բայց ամբողջ ժողովուրդը թունավորված է եղել դրանով. մանավանդ էդ տարիների Երեւանը: Որ, օրինակ, իմ ծնողները, որ պատմում էին, որ ասում է. «Եթե անձամբ ծանոթ չէիր՝ բոլորին գիտեիր, համենայն դեպս ինչ-որ շրջանի մարդկանց, ոչ թե նրանց, ովքեր որ ինչ-որ ռայոններում, բան՝ Երեւանում, Աբովյան փողոց էր ու անգլիյսկի սադ. որ բոլորին տեսնում էիր, բոլորի կենսագրությունները գիտեիր, բոլորին ճանաչում էիր: Օրինակ, երբ որ ծանոթացավ իմ ամուսնու հետ մամաս՝ ասաց (Չնայած ինքը ծանոթ չի եղել ու սերնդով էլ շատ տարբեր է եղել)... Ասաց. «Աշոտ Հովհաննիսյանին նման է, բայց ավելի… - ի՞նչ ասեց, -ավելի թեթեւացրած կերպար», թե ինչ-որ, ինչ-որ մի էդպիսի բան ասեց:

41:47 Լուսինե. - Աշոտ Հովհաննիսյանն էլ էր վերջերս քննարկվում:

- Որովհետեւ աղջիկները, թեկուզ փոքր աղջիկները հիշել են որպես կերպար, ոչ թե իմացել են ոչ իրա գործերը կամ… էդ ժամանակվա: Բայց Երեւանը էդպիսի քաղաք է եղել՝ փոքր:

Մարինե. - Ինչքան հիշում եմ Աբովյանով ներքեւ իջել-բարձրացել են բոլորը, չէ՞, մտավորականները:

42:18 Հրանուշ. – Այդ գրքի արժեքավորագույն երեւույթներից մեկը հենց էդ ընտանեկան... որոնք թե աղբյուր են, թե նոր լուսաբանումներ են: Ի վերջո ես չեմ պնդում ընտանեկան հիշողության օբյեկտիվությունը, ես ուղղակի շատ կարեւորում եմ հիշողությունը թեկուզ երրորդ, չորրորդ սերնդի:

42:41 – Միտք էին ուզում ասել, կներեք:

42:43 Նելլի. - Դուք ասում էիք գրողների մասին՝ Սոլժենիցին: Իսկ ես ուրեմն միշտ նախանձել եմ էդ, երիտասարդ տարիներից, ռուս գրականությանը, որ պատկերացնում ես ամեն ինչ, որովհետեւ ինչ ուզում ես ուսումնասիրել, ինչ որ քեզ համար հետաքրքիր է, դու կարող ես գրականություն գտնել, ոչ թե գեղարվեստական՝ մեմուարներ: (- Մեմուարներ, հա): Օրինակ տենց ինձ թատրոնն էր հետաքրքրում: Շատ կուզեի, որ հայկական թատրոնի մասին, նու դրա ինչ-որ մի ամբողջ՝ անձնական, մեկը ինչ-որ մի բան է գրել՝ թողել, մյուսը… Բայց դու, եթե հետաքրքրվում ես, կարող ես իմանալ էդ ամեն ինչը, ու քո եզրակացությունները անել: Իսկ մեր գրականության մեջ շատ քիչ է դա: Ենթադրենք թատրոնի մասին արդեն էդ տարիներին Վահրամ Փափազյանի կամ Զարյանի գրքերը էլի ինչ-որ բան են, բայց միշտ բան են եղել էլի՝ սահմանափակ են եղել: Այ, փոքր ժողովրդին շատ մոտ, գնահատել օբյեկտիվորեն, ու անձնական ինչ-որ բաներից, նույնիսկ կարծիքներից, նույնիսկ բանից հեռու մնալ: (44:01 – Ես շատ եմ հավանում…) Չնայած շատ լավ գրական գործեր են՝ շատ լավ լեզվով գրած, շատ արժեքավոր: Բայց…

44:12 Ջալոյան. - Ես շատ եմ հավանում ձեր ասածը: Որովհետեւ օրինակ՝ ինչո՞ւ եմ հավանում ավելի շատ Շալամովին. որովհետեւ Շալամովը բան է ասում. ասում է՝ ես փրկում եմ էն բանը, որը, ասենք թե, մոռացության է մատնվել: Հետեւաբար… «Ես էդ տեսակից եմ նայում»: Մի հատ իրադրություն կա, որ մոռացության է մատնում, եւ հարկավոր է փրկել այդ մոռացությունից: Եվ էստեղ ընտանեկան պատմությունն է՝ սուբյեկտիվ մոտեցումը չի կարեւոր: Իսկ ընդհակառակը՝ Սոլժենիցինը, արդեն երբ որ գրում էր «Գուլագը», ինքը ընդհանրապես որոշակի իդեոլոգիական տեսակետից դատ էր անում… (44:47 - Բայց գիտե՞ք, ես որ «Գուլագը» կարդում էի…) դատ էր անում Խորհրդային Միության վրա. այսինքն՝ կողմնակալ:

44:47 Նելլի. - Ես որ «Գուլագը» կարդում էի՝ առաջին հերթին ուշադրություն դարձրեցի՝ բերում է Սոլժենիցինը. ինչքան անձնական պատմություններ է հավաքել ու ստացել: Հայաստանից հայկական ոչ մի բան չկա էնտեղ նշած:

45:09 – Կներեք, էստեղ վաղուց է…

Անահիտ Արամունի Քեշիշյան. - Ճիշտն ասած՝ նյութն արագ-արագ փոխվեց՝ ուրիշ բան էի ասում, բայց հիմա ուրիշ բան պիտի ասեմ: Որովհետեւ խոսեցինք թատրոնի մասին էլ, գրականության մասին էլ, պարզապես որպես հիշատակում այս բանի, հավանաբար շատերին ծանոթ է կամ ծանոթ չէ, չգիտեմ, Աղասի Այվազյանի, ես կարծում եմ, այդ ժամանակների մասին գրված ամենահետաքրքիր, ամենամեծ լարում առաջացնող գործերից մեկը, որ պիես է, եւ բավական ծավալուն գործ է, կոչվում է «Մանչերը»: Եվ հետաքրքիրը այստեղ ի՞նչն է. որ ամբողջ մշակույթի, հասարակության կենսագրական ընթացքն է տալիս: Այսինքն Երեւանում ապրող ընտանիք, որ նահապետական, էրզրումցի ընտանիք են եւ ինչպես տղաները՝ չորս մանչերը, ինչպես են դառնում չեկիստներ, մատնողներ: Եվ ես կարծում եմ, որ պատճառներից մեկը, որ էդ տեսակ գործերը, որովհետեւ ուրիշ բաներ էլ հանդիպել եմ, կարդացել եմ, բայց «Մանչերը» շատ զորավոր են: Ես կարծում եմ՝ պատճառներից մեկը (որ քիչ են)՝ շատ տհաճ նյութ է, դառը նյութ է: Երկրորդը՝ այս «Մանչեր»-ի մեջ միասեռականի կերպար կա. տղաներից մեկը միասեռական է՝ ամենափոքր տղան, եւ հենց դրա համար է ստեղծում: Բայց եթե դա, ասենք… դա ամբողջ լարման մի մասն է, բայց հետո դրանք զուգակցվում են միասին: Ի՞նչ եմ ուզում ասել. դժբախտաբար էն գործերը, որոնք… Թե՛ անհատական հուշեր, որովհետեւ դրսում դրվել են մի քանի մեմորիալներ այս առթիվ: Հիմա անունները չեմ հիշում, բայց նրանց մասին մի աշխատանք ունեմ արված… գրված նյութերի մասին: Դժբախտաբար դրանք չեն անդրադարձել, եւ ես նաեւ տեսել եմ, որ ինչպես գրադարաններից դրանք տարիներո՜վ-տարիներո՜վ չեն դուրս գրվել: Ես խոսում եմ դրսի՝ սփյուռքի, եւ նույնիսկ վերջին տարիներին… Ես պարզապես ուզում եմ ասել, որ ինչքան հակադրանք կա էս ամենի նկատմամբ մարդկանց մեջ: Այսինքն հոգեբանորեն մենք դեռ պատրաստ չենք սա ընդունելու: Ես նույնիսկ մի քանի տարի առաջ՝ երեւի չորս տարի առաջ, երբ Արմինե Կունդախչյան անունով մի պարզ կին, որ այս հարցը իրեն հուզել էր եւ մարդկանց հետ հարցազրույց էր արել (եւ կարծեմ Լուսինեն ծանոթ է այդ գրքի հետ): Արմինե Կունդախչյանին, գիտեմ՝ Գայանեն (երեւի Շագոյան) ծանոթ է: Եվ ներկայացնում էր գիրքը Գլենդեյլի հանրային գրադարանում, որտեղ ներկա էր մոտավորապես մի հսկա բազմություն՝ մի երեք հարյուր հոգի գոնե: Եվ գրքի ներկայացումից հետո, նյութերի մասին խոսելուց հետո ըմբոստություն առաջացավ ամբողջ սրահի մեջ, եւ սրանք սփյուռքում ապրող մարդիկ են, այսինքն՝ հայրենադարձված, հայրենաթողածներ՝ հայրենաթողներ, որ. «Ինչո՞ւ եք այդպես դաժան եւ այդպես վատ ներկայացնում Հայաստանը»: Եվ «Չի՛ կարելի»: Ի՞նչ եմ ուզում ասել. էդ ինչ որ չկա՝ էն գրողը գիտի: Շատ-շատ վերջին խոսքս որ ասեմ, շատ փոքր բան է: Իհարկե, սա ստալինյան բռնաճնշումները չեն, բայց յոթանասունական թվականների՝ իմ ապրած ժամանակաշրջանը, որ Մարինեն ծանոթ է էդ գործին (գոնե գիտեմ, որ Մարինեն ծանոթ է), մենաթատրոն է, մեր ապրած հուշերը: Հիմնականում այս գործը այնպես, ինչպես որ, օրինակ, իմ մյուս գործերն են ընդունվել՝ սա չի ընդունվում, որովհետեւ. «Ինչո՞ւ է սա Հայաստանի մասին: Մեզ դուր չի գալիս դառը բաներ Հայաստանի մասին»:

48:45 – Ամբողջական ասեմ, մի նախադասությամբ ասեմ, որ նաեւ մեր ժողովուրդը դեռ պատրաստ չէ, եւ գիտնականներն էլ դեռ այնքան պատրաստ չեն: Նոր-նոր է սկսվում, դուռը բացվում այս նյութի մասին խոսել: Սա նորություն է, սա շատ, շատ, շատ մեծ քայլ է, որ հիմա կատարվում է:

49:06 Դավիթ. - Ժողովուրդը պատրաստ է…

49:08 – Շատ շնորհակալություն:

49:10 Սուսաննա. - Ես իմ վերջին խոսքը ասեմ ու գնամ: Ուրեմն՝ ես էնպես վատ եմ զգում, որ էստեղ խոսում ենք էդ տարիների մասին եւ չենք շեշտում Մահարու անունը: Նրա ամբողջ կենսագրությունը հենց էդ ճամբարներում անցկացրած, ապրած մարդու կենսագրություն է: Նրա «Ծաղկած փշալարերը», բանը, բազմաթիվ պատմվածքներ, երկու-երեք անգամ աքսորված եւ էդ ամբողջ աքսորը բարձր գեղարվեստի վերածած մեր Մահարուն մենք թողել ենք, էստեղ ընկել ենք Սոլժենիցինի… Ըստ էության Սոլժենիցինի գործը չի փայլում որեւէ գեղարվեստականությամբ: Պատմական… Դա պատմական վերլուծություն է… Մերը թողած՝ ընկնենք, էսպես, ոգեւորված... Հետո բերեք մեր քննարկումն էլ աքսորի չվերածենք: Վերադառնանք Գեւորգի գործին: Հա: Ուրեմն՝ ես տիկին Նունեի հետ լրիվ համաձայն եմ: էնտեղ «ֆիլմը ֆիլմի մեջ» երկու- երեք հատված կար, որոնք իրենց գեղարվեստականությամբ ավելի բարձր են, քան ընդհանուր տեքստը, եւ ես դա համարում եմ գեղարվեստական հնարանք հեղինակի կողմից, որ ուզեցել է ավելի կենտրոնացնի ընթերցողի ուշադրությունը էդ հատվածների եւ էդ ասելիքի վրա: Եվ նաեւ տիկին Խառատյանի հետ եմ համաձայն, որ եթե որոշակի գիտելիք չունես պատմական էդ ժամանակաշրջանի մասին՝ շատ բաներ կարող են անհասկանալի մնալ: Թեեւ էսպես ֆոտոգրաֆիական ճշգրտությամբ պատմել կամ վերապատմել էդ օրերը՝ դա էլ գրականության մեջ առանձնապես, էսպես, իմ կողմից ընկալելի չի: Հա: Ինչ վերաբերվում է ձեր հարցին՝ իմ ամենահամակրելի հերոսը հեղինակն էր, որը էս բոլո՜րը պատմելուց հետո՝ վերջում ասում է. «Եվ այստեղ ծնվեցի ես»:

- Ինը ամիս հետո:

- Հա, ինը ամիս հետո: Այսինքն… Այսինքն՝ իմանալով սա, ունենալով իր արյան մեջ, իր պատմության մեջ էս ծանր ժամանակահատվածը, միեւնույն է՝ ինքը ծնվեց, եւ եկել է ապրելու, եւ ըստ էության առանձնապես, ինչպես ասում են՝ թքած ունի այդ ամենի վրա, մարդու ապրելու եւ գոյատեւելու ուժը, էդպես, հեղինակի կերպարի մեջ ես տեսա, որն ինձ ահագին գրավեց: էսքանը:

51:34 – Ես ուզում եմ նշել…

Նունե. - Ինքը մենակ էդ ժամանակի մասին չի, է, ախր: Էն, որ ասում է. «Ասենք հազար ինը հարյուր այսինչ թիվ»:

- Ենթադրենք:

- Ես կարող եմ ասել. «Ասենք՝ երկու հազար տասնյոթ թիվ»: Ու շատ ճիշտ զուգահեռներ անցկացնեմ: (- Լուսինե. Այսինքն ինքը ժամանակի մասին չի՞): Ինքը բխում է կոնկրետ ընտանեկան հիշողությունից, տեղեկություններից, կրթվածությունից, սիրուց եւ այլն, եւ այլն, ու հիմնվում է: Բայց ինքը շատ ավելի լայն է: Ինքը կոնկրետ Հայաստանի ժամանակի մասին չի...

52:06 Նելլի. - Ու բացի էդ էդ ընտանեկանի վերաբերյալ էլ ինչ-որ տեղ իրոնիկ բան կա:

52:13 Լուսինե. - Դե ընդհանրապես իրոնիան կա ամբողջ…

52:16 Դավիթ. - Ես չէի ասի իրոնիա, ես կասեի…

Նունե. - Իրոնիա չի, ավելի նուրբ բան ա դա: Ես կասեի, էլի կվերադառնայի նրան, որ շատ մեծ սիրով է, հա՞: Եվ էդ հիշողությունը, որ իր մեջ ա... Ես Արիկի հետ մի բանում համաձայն եմ, իհարկե հիմա ռեֆլեքսիոն ժամանակ է, հա՞: Էդ խանդավառությունների տեսությունը լավն է, կասկածելի է իհարկե, բայց լավն է: Եվ սա հոյակապ գեղարվեստական ռեֆլեքսիա է, սա շատ մեծ սիրով արված… Պատահական չի, որ ինը ամիս հետո ծնվում է, էլի: Վերջիվերջո ինը ամիս առաջ սիրո պակտ է տեղի ունեցել, չէ՞, որ ծնվել է:

53:06 – Ինչ-որ դրսեւորում:

– Հա: Եվ էդ… Ու ինձ համար շատ բան էր՝ արժեքավոր էր էն, որ էդ շատ ուղիղ էսպես ասվող բաներ չկան… Որ շատ նուրբ ա արվել... (53:09 – Հրանուշ. Այո, ես լրիվ համաձայն եմ, դա շատ կարեւոր է: Մեծ կարողություն է դա): Որ չկա դա: (-

Հրանուշ. Ես նախանձով եմ էս մասին լսում...) Այսինքն ինքը… Պարզ է, ամբողջ մթնոլորտը էնպես է ներկայացված, որ զգում ես հեղինակի վերաբերմունքը: Բայց չկա էդ պրիմիտիվ դատը:

53:44 Մարինե. - Բայց ո՞ւմ նկատմամբ լինի դատը, եթե մեղավորը չկա:

53:45 – Ոնց չկա:

53:46 – Չկա:

- Ո՞նց չկա:

- Չկա: Բա ես էդ եմ ասում:

- Բա Միկոյանը մեղավոր չի՞:

53:52 – Միկոյանն է մեղավո՞ր:

- Չէ՜, Միկոյանը ընդհանրական կերպար է: Սատանան սատկեց. մեղավոր չի՞ սատանան:

- Ո՞վ ա սատանան:

- Ամբողջ էդ համակարգը:

54:01 – Բայց էդ մարդիկ էլ են էդ համակարգի մասը:

- Մենք իրար հակասու՞մ ենք:

54:10 Հրանուշ. - Շատ օրինաչափ հարց է, պարոն Հովհաննիսյան:

- Գլխավոր հարցն է:

Մարինե. - Ինքնադատ պետք ա լինել...

54:21 Ջալոյան. - Կներեք, դուք ձեզ համարում ե՞ք Սերժ Սարգսյանի համակարգի մաս:

Հրանուշ. - Հա, համարում եմ: Ես շատ հաճախ եմ ասում՝ ամեն մեկս... Առաջին մեղավորը ես եմ:

- Դե ուրեմն մեղավորի խնդիրն այնուամենայնիվ կա:

54:38 Դավիթ. - Դա համակարգի խնդիրն է:

54:39 Հրանուշ. - Համակարգի մեջ ինքս իմ տեղը որոշում եմ, բայց մեկ է, դա համակարգի մեջ է:

54:43 Լուսինե. - Արդյոք էստեղ մեղավորի դատի հարց կա, չգիտեմ...

Դավիթ. - Դատի բան չկա էլի, ես էլ էդ եմ ասում:

Ջալոյան. - Դատը իրա հետ կապ չունի:

Դավիթ. - Մարինե ջան, ես էլ էդ եմ ասում՝ դատ չկա: Ընդհանուր վերաբերմունքը կա հեղինակի, իսկ նույն Շալամովն ու Սոլժենիցինը լրիվ դատապարտում են, չէ: Լրիվ դատ է՝ Շալամովի մոտ՝ ավելի նուրբ, Սոլժենիցինի մոտ՝ շատ ավելի կոպիտ:

55:07 Ջալոյան. - Կոպիտ չի, իդեոլոգիական է:

55:10 Դավիթ. - Կոպիտ, կոպիտ, շատ ավելի կոպիտ:

55:11 Լուսինե. - Այսինքն սա իդեոլոգիական տեքստ չի:

55:13 Դավիթ. - Բացարձակապես:

Ջալոյան. - Շատ լավ է: Շատ քչերին է դա հաջողվում Հայաստանում:

Դավիթ. - Եվ ամենակարեւորը այն է, որ սա… սա էն ժամանակվա մարգինալների մասին է գրվել, էն ժամանակվա մարգինալի կողմից: Էս շատ կարեւոր բան է:

55:27 Մարինե. - Սահակ Տեր-Գաբրիելյանը մարգինալ է՞ր:

55:30 – Բա ի՞նչ էր:

Վարդան. - Էլիտա:

- Բա ո՞վ էր կենտրոնը:

55:32 – Բա տարան խփին:

- Ո՞նց թե… Բոլորին ի վերջո խփին: Ժողովուրդ ջան, Բերիային էլ են խփել:

- Մարինե ջան, բավականին շատ են խփել, բայց բոլորին չեն խփել: Խփել են ու՞մ. խփել են հարուստներին, խփել են կրթվածներին, հա՞:

55:51 – Չեղավ, չեղավ:

- «Չեղավ, չեղավ» ո՞րն ա:

55:53 Միքայել. - Մարինե, դանոս գրողներն էի՞ն ավելի շատ, թե՞ նրանք, ում վրա որ դանոս էին գրում:

55:57 – Ժողովուրդ ջան, էդ մարդիկ՝ սկզբից իրանք են սկսել, հետո տեռորը եկել ա իրանց դեմ:

Դավիթ. - Ո՞վ ա սկսել:

- Բոլշեւիկները:

Դավիթ. - Բոլշեւիկ ասելով ու՞մ նկատի ունես:

- Բոլորը: Ովքե՞ր են դեմ եղել բոլշեւիկներից: Մի հատ օրինակ ասեք, որը դեմ է եղել, արտահայտվել է տեռորի դեմ: Մի հատ բոլշեւիկի անուն ասեք:

56:16 – Ճիշտ է:

- Շատ ճիշտ է ասում Մարինեն:

- Բազմաթիվ:

- Հանրայնորեն դեմ է եղել:

56:27 Դավիթ. - Հանրայնորեն բոլոր էն ձախ կազմակերպությունները, բոլոր էսեռները...

56:31 – Հայաստանի. հանրային մարդու անուն, ով որ հանրայնորեն…

56:35 Միքայել. - Ժողովուրդ, բայց էդ դեմերը քաղաքական դեկլարացիաներով հո չի՞: Նույն ճարտարապետության միջոցով էլ է եղել, երաժշտության միջոցով էլ է եղել, դրա համար էլ գնդակահարել են: Գրականության միջոցով էլ է եղել:
Դավիթ. - Լուսինե ջան, Հայաստանում քսանական-երեսունական թվականներին…
Քսանական-երեսունական թվականներին բոլոր գնացածները դեմ են եղել: Բայց դուք ինձ ներ եք քաշում էն դիսկուրսի մեջ, որից ես ուզում եմ խուսափել: Սա… Ես պատմության մասին չեմ եկել այստեղ խոսելու, էն էլ ոչ պրոֆեսիոնալների հետ:

57:13 – Իմ կարծիքով՝ ես մի քիչ կարճ եմ խոսում, երեւի չի հասկացվում իմ ասածը: Խոսքը ինչ-որ մեկին մեղադրելու, դատելու մասին չի, խոսքը նրա մասին է, որ հասկանանք՝ էդ ո՞նց եղավ, ինչի՞ց սկսվեց: (57:24 – Չէ, բայց դրա մասին չի խոսքը): Որ էն չէր, որ ինչ-որ մեկը սրիկա էր, ինչ-որ մեկը վախկոտ էր: Ասում եք՝ Միկոյանը…

57:24 – Չէ, բայց դրա մասին չի խոսքը:

- Բայց ինձ համար դա է խնդիրը, ժողովուրդ ջան: Ժամանակի մասին եթե խոսում ես, ինձ համար էդ է խնդիրը:

- Ժամանակի մասին… Ու դուք էդպես եք ընդունում:

57:36 – Բա էդ հարց չի՞, էդ կարեւոր հարց չի՞:

- Դա ձեր ընկալումն է, շատ լավ:

57:43 Միքայել. – Մի բան հարցնեմ էլի հենց էդ ընկալումների տեսանկյունից: Իմ կարծիքով էս ստեղծագործության հիմնական արժեքներից մեկը էն է, որ ընթերցողը, կախված նրանից, թե ինքը ով է, շատ լայն հնարավորություններ ունի ընկալելու տեքստը այնպես, ոնց որ ինքը ուզում է: Ջալոյանն այս է ընկալում, Մարինեն հոլոկոստ է ընկալում, չգիտեմ...

58:10 Ջալոյան. - Չէ, չէ, խոսքը գնում է տոտալիտարիզմի ու իշխանության մասին:
Միքայել. - Ես ի նկատի ունեմ՝ ամեն մեկը դրա մեջից գտնում է էն, ինչը իրա հետաքրքրության դաշտում է: Էդ տեքստի, իմ կարծիքով, կարեւորության (Ջալոյան. – Պոլիֆոնիզմ:)... ու դրա հիմքում, իմ կարծիքով, ընկած է այ էդ իրա ոչ իդեոլոգիական լինելը, իրա ռեֆլեքսիվ ու օբյեկտիվ լինելը, հանգիստ լինելը: Էդ жёсткость-ի բացակայությունը: (- Ու շատ քնարական:) Էդ քեզ հնարավորություն է տալիս դու ընտրես էն… էն հետաքրքրության զոն, որ քոնն է: Ու էդ հետաքրքրության զոները բավականին շատ են: Ես, որպես ավելի բան՝ երեւի որ բծախնդիր ընթերցող՝ իմ համար լրիվ ուրիշ դաշտ է հետագծում, որովհետեւ էնտեղ շատ բան կա, որ ես չգիտեմ: Ու ես հետաքրքրությամբ բանի՝ познание-ի հետաքրքրությամբ էի էդ ամեն ինչը կարդում: Որովհետեւ ինձ էդ ժամանակը էդ ռակուրսից դիտարկելը, հա՞, էդ ժամանակը հայկական գեղարվեստական գրականության միջոցով ճանաչելը շատ հետաքրքիր անձնական էքսպերիմենտ է: Ամեն մեկը, իմ կարծիքով, կախված իրա կոնկրետ հետաքրքրության շրջանակներից գտնում է էս տեքստում էն, ինչ որ իրան պետք է: Ու ձեր վեճերը էդ տեսանկյունից, իմ կարծիքով, լրիվ անիմաստ են դառնում:

59:31 Լուսինե. - Էդ առումով երեւի… Ինձ դուր եկավ, որ էս տեքստը՝ ֆիլմը, իրոք ընթերցողին տալիս է ազատություն եւ՛ էդ բացերը լրացնելու, եւ՛ էն մասը, որտեղ կա տեքստ՝ իր ուզած ձեւով պատկերացնելու: Նույնը արդեն բազմիցս լսվեց, ու դրա համար էլ մենք էսպես, ոնց որ, չենք կարողանում գալ ընդհանուր հայտարարի՝ ամեն մեկս մեր պատկերացումն ունենք:

59:58 Ջալոյան. - Տեռորիզմի մասին որ խոսում եք, ո՞վ է հիշում, որ Նժդեհը… Նժդեհը քսան, բանն էր, քսան թվականին Գորիսում երեք հարյուր բոլշեւիկ պատանդ է գնդակահարել եւ վեց հարյուր՝ Տաթեւում:

1:00:14 – Եվ Նժդեհը բոլորին ստիպել է միանալ իրար…

1:00:18 Մարինե. - Դա ի՞նչ է՝ պատասխա՞ն է հարցին: Էդ ե՞ս ուզում ասես, էդ է՞ պատասխանը:

1:00:23 – Չէ, չէ:

1:00:28 – Ես ուզում եմ հարց տալ, ասել, որ տեռորը… տեռորը իդեոլոգիան չի, եւ տեռորի դիմում են եւ՛ լիբերալները, եւ՛ նացիոնալիստները, եւ՛ ձախերը: Եվ երկրորդը, որ ես ուզում եմ ասել ու նորից ուզում եմ հիշեցնել.
Չարենցը համարում էր, որ հայ ժողովրդի, հայ մարդու հիշողությունը հիվանդ է՝ նու, ստեղծագործությունները. եւ ինքն էլ, որ խնդրեց, որպեսզի Բակունցը գրի Կյորեսի մասին, բանը գրի՝ Թոթովենցը գրի իրա գիրքը, եւ այլն, եւ այլն, այսինքն այդ քաղաքների մասին, որոնց հիշողությունը անհետացել է, կորել է, ջնջվել է:

1:01:10 Լուսինե. - Լավ:

Իզաբելլա Սարգսյան. - Ես բացի դրանից ուզում էի ասել՝ եկեք այնուամենայնիվ գրքին ինչ-որ չափով վերադառնանք:

1:01:15 Լուսինե. - Ես նույն բանն էի ուզում ասել:

Իզաբելլա. - Եկեք վերադառնանք, որովհետեւ ամեն ինչի մասին կարելի է խոսել: Նախ ուզում եմ ասեմ, որ այնուամենայնիվ սա գեղարվեստական գործ է, ոչ թե վավերագրական, ոչ թե պատմական, ոչ թե արխիվային, ոչ թե ճշմարտությունը վերականգնող՝ գեղարվեստական գործ է: Ինձ թվում է՝ պետք է դրան վերաբերվենք որպես գեղարվեստական գործ: Եթե ուզեր հեղինակը՝ կարար ծերից ծեր շուռ տար, ինչ ասես կարար գրեր, հենց դրանով գեղարվեստական գործը տարբերվում է փաստագրական…

1:01:43 Դավիթ. - Հա, ահագին բաներ շուռ է տվել:

Բելա. - Հա… Հա: Ու լավ է արել՝ շուռ է տվել… հա:

1:01:48 Միքայել. - Իրա թուղթն է, իրա գրիչն է:

Դավիթ. - Կուզի շուռ կտա, կուզի շուռ չի տա: Չես ուզում՝ մի կարդա:

1:01:52 Բելա. - Որտեղ ուզում է՝ կարա շուռ տա. էդ առաջինը, որ ուզում էի ասեի: Երկրորդը. ինձ համար, գոնե որպես ընթերցողի, ինչն էր հետաքրքիր. որ շատերը ասում էին. «Լավ կլիներ՝ էդ ֆիլմը նկարվեր կամ բեմադրվեր»: Ես, օրինակ, շատ լավ սա ինքս իմ ուղեղի մեջ բեմադրեցի, տեսա, նկարեցի, ամեն ինչ արեցի: Էդ ժանր է յուրահատուկ, որ միգուցե հեչ պարտադիր չի, որ բեմադրվի:

1:02:19 Միքայել. - Չէ, բայց լինում է չէ՞, որ կարդում ես ու ասում ես. «Այ, ինչ լավ ֆիլմ կլիներ էս»:

1:02:22 Բելա. - Հա, լինում է էդպես: Բայց հետո էդ ֆիլմը նայում ես ու պարզվում է, որ քո պատկերացրածը ու էն, ինչ որ ուրիշ մարդ է պատկերացրել՝ լրիվ տարբեր են: Իմիջայլոց…

1:02:30 – Կամ նայում ես ու ասում ես…

- Հա, կարող է: Բայց հենց դրա համար շատ սցենարիստներ էդ ֆիլմերի նկարահանման ժամանակ գնում, ռեժիսորի կողքը կանգնում են: Հենց էդ պատճառով, որովհետեւ իրանց պատկերացրածն ու ուրիշ մարդու... Միգուցե ժանր որպես էդպես է հետաքրքիր:
Ու երրորդը. ուղղակի էսպիսի անձնական փորձից. ինձ թվում է, որ իմ սերնդի, էլ չեմ ասում, որ ինձանից փոքրերի համար, էս թեման ընդհանրապես գրեթե գոյություն չունեցող թեմա է: Պատճառները տարբեր են. առաջին իսկ պատճառը, ինչպես դուք արդեն ասացիք, էն է, որ երբ որ դու ասում ես «ցեղասպանություն» եւ այլն՝ մեղավորը մեկ ուրիշն է. դու զոհ ես եղել ու զոհ ես: Չնայած էդ էլ կարելի է քննարկել՝ ինչ չափով զոհ, ինչ չափով՝ ինչ ոնց: Բայց էս տվյալ պարագայում, եթե դու սկսում ես հետաքրքրվել, իսկ էս սցենարը դրդում է, որ դու հետաքրքրվես ու զուգահեռ ուրիշ բան կարդաս: Ես սրան զուգահեռ երեւի հարյուր բան կարդացի էս ընթացքում: Ոչ մեկը չգիտի, ասենք ես չգիտեմ. իմ ընտանիքում չկան բռնադատվածներ ինչքան գիտեմ: Իսկ որ բռնադատված… Ինչպե՞ս:

– Պիտի չասեիր էդ:

- Բայց ինչի՞ պիտի չասեի: Ես մտածում եմ, եթե բռնադատված չեն եղել՝ իրանք էդ տարիներին ի՞նչ են եղել:

1:03:55 Գեւորգ. - Սայլի մեջ չեն տեղավորվել...

– Հա, դե էդ սայլի պատմությունը ուրիշ է: Իմ նախնիները քաղաքաբնակներ են եղել ու տարբեր քաղաքներում, ոչ Հայաստանում հիմնականում, նաեւ Հայաստանում: Բայց մտածում ես. լավ, ենթադրենք չեն եղել. բա ի՞նչ են եղել:

1:04:14 – Ինչի՞ չեն եղել:

- Ինչի՞ չեն… Չէ՛. ինչի չեն եղել, բայց ի՞նչ են եղել, ո՞վ են եղել:

1:04:18 Անահիտ. - Իսկ դա անդրադառնու՞մ է ձեր զգացողության վրա:

1:04:21 – Իհարկե անդրադառնում է: Ուղղակի…

Անահիտ. - Հետաքրքիր է: Ինչո՞ւ եմ ասում. որովհետեւ, ասենք, Պարսկաստանի ինչ-որ խորքերում ապրող ընտանիքի զավակ որպես, որ ընդհանրապես նույնիսկ տեղյակ չենք եղել էս բոլորից, բացարձակապես կապ չի եղել, ինչո՞ւ իմ վրա այդքան ծանր է այս ամբողջը նստում, երբ որ ես սովորել եմ շատ-շատ բարձր տարիքում:

1:04:40 Իզաբելլա. – Երեւի դուք ինչ-որ… Էդ մենք մի անգամ Գեւորգի հետ խոսում էինք, այդ թվում այս գրքի հետ կապված. ամեն մարդ իրա ճանապարհը ունի իրա մեջ, հա՞: Ես էս… Ինձ համար սա նոր թեմա չի, ես էս թեմայով նոր չի, որ հետաքրքրվում եմ: Տարբեր փուլեր կյանքի ես անցել եմ, դրա համար էդ մտածելը ինձ համար նոր չի ու էդքան ցավոտ չի, որովհետեւ էն ցավոտ փուլերով տարբեր տեղերում ես անցել եմ: Բայց էդտեղ հազար ու մի ուրիշ հարցեր է ծագում: Օրինակ մենք տանը ունենք հազար ութ հարյուր թվականի ինչ-որ անտիկվար… անտիկվարիատ, հա՞, ինչ-որ բան: Ասում եմ տեսնես էս որտեղից: Օրինակ ասում է՝ բանը… «Трофейный բաժակ է սա»: Ուզում եմ ասեմ՝ էնքան թեմա է բացվում, եթե մարդը հետաքրքրված է ու իրոք պատրաստ է անկեղծ լինելու իրա հետ: Ինձ թվում է՝ էս թեման փակվել է շատ հաճախ. ոչ թե թվում է՝ ես կարծում եմ էդպես էլ կա, որովհետեւ եթե սկսես բացել, կստացվի, որ նույն հայ ժողովուրդը, որ ինքն իրան միշտ էդ սպիտակ, փափուկ, զոհ, տանջված, ամբողջ աշխարհի կողմից հալածվածն է (համարում), պարզվում է՝ մեր մեջ, ու շատ հավանական է՝ մեր պապերը, մեր… չգիտեմ ով, շատ մեր կողմից սիրված մարդիկ, կամ մեր ընտանեկան լեգենդներում շատ լավ մարդիկ... Կպարզվի, որ էդ Ավետիսն ու չգիտեմ՝ Սարգիսն են, կամ… Ու միշտ արդարացում կա. որ դա արել են, որովհետեւ եթե իրանք չանեին իրանց կանեին, որովհետեւ էս կամ էն կամ էն կամ էն: Դրա համար էս գործը ինձ համար ինչով է կարեւոր. նախ, իհարկե, ընտանիքների ու տարբեր պատմություններ, որ ամեն մեկս կարանք հավաքենք, եթե ուզենք: Երկրորդը՝ էն, որ սրան զուգահեռ մենք նայում ենք նաեւ Լիտվայի էդ կնոջ պատմությունը՝ որ հրեաների ոչնչացումներն է մերկացրել...

1:06:27 Լուսինե. – Զգացի, որ էդ կողմ ես գնում...

1:06:28 – Չէ, էդ… էդ նորություն չի իմ համար ու երեկ չեմ էդ կարդացել, դրանից առաջ տարբեր բաներ գիտեինք: Էդ չի էականը: Էականը էն է, որ, օրինակ, նույն արխիվները, որոնք որ, տեղեր կան, ԿԳԲ-ի արխիվները բաց են, Հայաստանում կամ տարբեր են… Էդ ուրիշ թեմա է, բայց հիմա ես չեմ կարող գնամ, բացեմ, տեսնեմ:

1:06:58 Մարինե. - Չեմ կարող չառարկել, որովհետեւ Եղեռնի հետ համեմատությունը, ընդհանրապես Եղեռնի հիշողությունը ամենա- բան՝ մարդու, ամենատհաճ, ի՞նչ ասեմ՝ ամենացավագին հիշողությունն է: Եվ եթե մարդու ընտրությամբ լիներ՝ մարդը Եղեռնը կմոռանար: Էդ համեմատությունը հեչ…

1:07:15 – Ես… Մարինե, դու ինչպես միշտ… Կներես էլի, ես մի բան եմ ասում, դու ուրիշ բան ես ասում:

1:07:16 – Դու ասում ես… Դու ասում ես, որովհետեւ զոհ էինք մենք էնտեղ: Ի՞նչ ես ուրիշ բան ասում: Ասում ես «եթե մենք եղել ենք զոհ, դրա համար մենք հիշում ենք դա»: Իսկ էնտեղ, որտեղ կարող է դահիճն ենք եղել՝ չենք հիշում: Դա չես ասու՞մ:

1:07:29 – Ես էդպես չեմ ասում, ես ասում եմ, որ դա հիշելը ավելի հեշտ է…

- Ես էլ ասում եմ՝ չէ՛…

1:07:36 – Դե լավ, ես հիմա դրա մասին չեմ խոսում, լրիվ ուրիշ բան եմ ասում, ու ընդհանրապես էդ շատ տգեղ սովորություն է՝ մարդու խոսքերը կոնտեքստից պոկել, ուրիշ բանի տեղ դնել: Ես ասում եմ, որ իմ կարծիքով սա դուրս է ընկել մեր հիշողությունից, այդ թվում նաեւ…

1:07:51 Մարինե. – Ժողովուրդ ջան, ես երեւի գնամ: Ներողություն եմ խնդրում, ոնց որ հասկացա՝ վեճ չեք ուզում, դուք ուզում եք կենացներ:

1:07:58 – Չէ… Բարի ճանապարհ, ինչ ասեմ: Համենայն դեպս ես ուզում էի, որ մենք գործը քննարկենք, ոչ թե ամեն մարդ իրա խնդիրներն առաջ բերի: Մերսի:

1:08:12 Լուսինե. - Համաձայն եմ: Բելլան ճիշտ բանի բերեց՝ կետի բերեց նորից: Ո՞վ է ուզում գործի մասին արտահայտվի:

– Էս ինչի էս աղջկան նեղացրիք: Էդ ի՞նչ եղավ:

– Հենց որ թողիր գնացիր...

- Որտեւ տենց չի կարելի:

1:10:52 – Լուսինե. Էլի արտահայտվել ցանկացողներ կա՞ն:

ՎԱՐԱԳՈՒՅՐ
 

| երկրորդ մասը՝ այստեղ |

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am