| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 27.01.2018 | ա-ակտուալ արվեստ
գողտրիկ համերգ Չարենցի տանը
Նոյեմբերի 2-ին Չարենցի տուն-թանգարանում կայացավ «Տիգրան Մանսուրյանը եւ Չարենցի ռոյալը» համերգը:


Այն կազմակերպվել էր բարեգործական նպատակներով. հասույթի մի մասն ուղղվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, մյուս մասը՝ ռոյալի վերանորոգման աշխատանքներին:

Չարենցը երաժշտական կրթություն չի ունեցել, բայց, ասում են, միշտ երազել է, որ դուստրերը դաշնամուր նվագել իմանան: Հենց այդ նպատակով էլ Չարենցը գնել է ռոյալը, որը, ցավոք, իր նպատակին չծառայեց:

1937 թվականին ռոյալը բռնագրավել ու տեղափոխվել է Ալեքսանդր Սպենդարյանի անվան երաժշտական դպրոց, որտեղից նորից Չարենցի տուն-թանգարան է վերադարձել միայն 1985 թվականին:

Տիգրան Մանսուրյան-Եղիշե Չարենց ստեղծագործական մտերմությունն սկսվել է 1954 թվականից, երբ մաեստրոն առաջին անգամ ընթերցել է Չարենցի ստեղծագործությունները: Դրանից հետո Չարենցը, ըստ Մանսուրյանի խոսքերի, միշտ անպակաս է եղել նրա կյանքից: Կոմպոզիտորը հեղինակել է մի շարք ստեղծագործություններ, որոնց հիմքում ընկած են Եղիշե Չարենցի բանաստեղծական տեքստերը:

 

 








 

Երեկոյի ընթացքում հնչեցին՝

 

1. Ճապոնական թանկաներ, խոսք՝ Չարենցի
«Սանկտուս» վոկալ անսամբլ, ղեկավար՝ Ռադիկ Մելիքյան


2. Գարնան երկու երգ, խոսք՝ Ավ. Իսահակյանի
Հենրիետա Հարությունյան - սոպրանո
Լուսինե Հակոբյան - դաշնամուր


3.Երկու հայրեն, խոսք՝ Նահապետ Քուչակի
Յանա Դարյան - ալտ
Տիգրան Մանսուրյան – դաշնամուր


4. Գիշերերգ, խոսք՝ Ավ. Իսահակյանի
Քրիստինե Սահակյան - մեցո սոպրանո
Յանա Դարյան - ալտ
Լուսինե Հակոբյան - դաշնամուր


5. Երկու երգ, խոսք՝ Ավ. Իսահակյանի
«Սանկտուս» վոկալ անսամբլ, ղեկավար՝ Ռադիկ Մելիքյան


6. Երկու երգ, խոսք՝ Չարենցի
Հենրիետա Հարությունյան - սոպրանո
Լուսինե Հակոբյան-դաշնամուր
 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am