| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 05.11.2017 | մարթա էլ բեյ
որտեղ են ապրում ընկերները
«դալան» ցուցասրահում հոկտեբմերի 7-ին բացվեց Շուշան Պետրոսյանի «որտեղ են ապրում ընկերները» ցուցահանդեսը





Գլոբալ արտիստիկ համակարգում, պայմանավորված շուկայական օտարված օրենքներով՝ ուր ամեն ինչ իր գինն ունի, քմահաճույքի, անիմաստ փերֆորմատիվ տրենդների պայմաններում տարածություն չի մնում անեղծ հոգու համար, որպեսզի այն դուրս գա իր թաքստոցից։ Այնուամենայնիվ, երբ մտերմիկությունը հանդիպում է զուտ գեղարվեստական զգայունությանը, ցուցահանդեսի եւ առօրյա կյանքի միջեւ սահմաններն աննկատելիորեն ջնջվում են։

Շուշան Պետրոսյանի «Որտեղ են ապրում ընկերները» լուսանկարչական ցուցահանդեսը հենց այն փախուստն է, որն անհրաժեշտ է մեզ, որպեսզի նվաճենք մեր ազատությունը՝ թողնելով ետեւում նարցիսիստական միտումները։ Նրա լուսանկարները կարիք ունեն ուշադիր, անաչառ, սրտագրավ հայացքի։ Յուրաքանչյուր պատկեր թաքցնում է մի ամբողջ աշխարհ, որի գաղտնիքները ինքնաբեր կերպով դրսեւորվում են նույնիսկ ամենից փոքրիկ դետալներում։ Յուրաքանչյուր ժպիտ, ամեն ժեստը, ուրաքանչյուր առարկա վերաբերում է Շուշանին. կարող ես կարդալ նրա ներաշխարհը առանց բառերի։

Նա հայտնաբերում է իրեն պարզության ու արտակարգ ինքնաբերության ակտում։ Խորամուխ լինողին նա առաջարկում է իր պատմությունները այն մարդկանց միջոցով, ովքեր կազմում են իր աշխարհը։ Որեւէ բառի կարիք չկա։ Նա օգտագործում է բնական տարրերի հյուսվածքներ՝ խոսելու եւ պատմելու, թե ովքեր են այս մարդիկ, իր ընկերները, եւ որտեղ են ապրում։ Հնարավոր չէ նայել նրա ցուցահանդեսը առանց նրա աշխարհի մեկ մաս քեզ զգալու։





























 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am