| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|բադաբադա՞|
հրապարակված է 25.08.2017 | լեւոն գյուլխասյան
Սուրեն Սպանդարյան, կյանք Բեւեռային գոտում | Suren Spandaryan, life beyond the Arctic Circle
Նա արձակում էր մոլերանդության աստիճանի հասնող նվիրում հեղափոխության գործին եւ այնպիսի ատելություն ճնշողների հանդեպ, որ կարելի էր ահաբեկվել: (Յակով Շումյացկի, կալանավոր)

He radiated, selflessly to fanaticism, devotion to the revolution and such a hatred for the oppressors, from which it became scary. (Jakob Shumyatzki, exile)



1912 թ. ցարական ոստիկանությունը ծանր հարված հասցնեց Ռուսական սոցիալ-դեմոկրատական բանվորան կուսակցությանը (ՌՍԴԲԿ, РСДРП): Ապրիլին Պետերբուրգում ձերբակալվեցին Սերգո Օրջոնիկիձեն եւ Իոսիֆ Ջուղաշվիլին (Կոբա, հետագայում Ստալին), մայիսի վերջին Բաքվում՝ Սուրեն Սպանդարյանը (Տիմոֆեյ), հունիսի սկզբին Պետերբուրգում ծնողների բնակարանում ընկեր Զելման (Ելենա Դմիտրիեվնա Ստասովա): Ձերբակալվածներ Սերգոն, Կոբան եւ Տիմոֆեյը Կենտկոմի ռուսական բյուրոյի անդամ էին, իսկ Ե.Դ. Ստասովան՝ անդամության թեկնածու:

Ավելի ուշ՝ հուլիսին, Դոնի Ռոստովում ձերբակալվեց ուսանողուհի Վերա Շվեյցերը, որը Ստասովայի եւ Պետերբուրգի, Ռոստովի եւ Օդեսայի ՌՍԴԲԿ-ի կապավորն էր եւ նամակագրական կապի մեջ էր Նադեժդա Կրուպսկայայի հետ:

Շվեյցերի մոտից ժանդարմները բռնագրավեցին ընդարձակ թղթակցություն: Դրանց թվում էր Սպանդարյանի մի նամակ Սանկտ Պետերբուրգում նախնական կալանքի տակ գտնվող Սերգո Օրջոնիկիձեից եւ սոցիալ-դեմոկրատական ընդհատակի ցուցակները:

Ոստիկանության տրամադրության տակ հայտնվեցին նաեւ Ջուղաշվիլու հեղինակած նյութերը Կենտկոմի ռուսական բյուրոյի եւ Պիտերի, Մոսկվայի ու Կովկասի ընդհատակյա գործունեության մասին: Ենթադրվում էր, որ Ջուղաշվիլուն կմեղադրվի թիֆլիսյան գործով: Սուրեն Սպանդարյանը, պաշտպանելով վաղեմի ընկոջը՝ Կոբային, ամբողջ մեղքը վերցրեց իր վրա, հայտարարելով, որ այս աշխատությունների հեղինակը ինքն է: Ստասովան եւ Սպանդարյանը դատապարտվեցին ցմահ աքսորի Սիբիր. վերջինիս աքսորեցին սկզբում Ենիսեյան գավառի Կանսկի գավառի գյուղ Ինոկենտյեւսկոյե, իսկ հետո դեպի շատ ավելի հյուսիս՝ Տուրուխանսկի երկրամաս, գյուղ Մոնաստիրսկոյե:

1914 թ. Տուրուխանսկի երկրամասի մի այլ գյուղ՝ Կուրեյկա աքսորվեցին Ստալինը եւ Սվերդլովը: Այստեղ էր նաեւ Կենտկոմի անդամ Գոլոսչոկինը եւ կուսակցության այլ անդամներ: Ստալինը քիչ էր շփվում նրանց հետ, ինտելիգենտական վեճերին նախընտրում էր որսորդությունն եւ ձկնորսությունը: Երբեմն նա խախտում էր իր մեկուսությունը, ուղեւորվելով Մոնաստիրսկոյե, ուր բնակվում էր Սուրեն Սպանդարյանը: Աքսորում Սպանդարյանն ու իր աքսորավայրի կինը Վերան (Վերա Շվեյցերը) դարձան Յոսիֆի ամենամոտ մարդիկ, որոնց հետ կապը նա պահպանեց աքսորի ողջ ընթացքում:



(Նկարում. 1914 թ. Ցարական աքսոր, Տուրուխանսկի երկրամաս: Ստալինը եւ բոլշեւիկ Սուրեն Սպանդարյանը լուսնի լույսի ներքո կարդում են մեկ տարվա վաղեմությամբ թերթ)



Suren Spandaryan, life beyond the Arctic Circle

In the first half of 1912 the police department severely damaged the Russian Social-Democratic Labor Party (RSDRP). Police arrested Sergo Ordzhonikidze, Joseph Jughashvili ( aka Koba aka Stalin), comrade Zelma (Elena Dmitrievna Stasova) in St. Petersburg, and Suren Spandaryan (Timofey) in Baku.

Arrested Sergo, Koba and Timofey were members of the RSDRP Central Committee of the Russian Bureau, and E.D. Stasova was a candidate for membership in the Central Committee. Later, in July, in Rostov-on-Don police arrested a student, Vera Schweitzer, who was the link between Stasova and Petersburg, Rostov and Odessa organizations of the RSDRP and corresponded directly with Lenin’s wife Nadezhda Konstantinovna Krupskaya.

At Schweitzer gendarmes seized the documents that she brought from Rostov. Among them was a member list of the Social-Democratic underground made by Suren Spandaryan, a letter from the St. Petersburg Preliminary Detention Facility from Ordzhonikidze and other valuable papers.

At the police disposal were materials written by Jughashvili, on work in the Russian Bureau of the Central Committee and in the underground organizations of Petersberg, Moscow and the Caucasus. Police intended to involve Djugashvili in the Tiflis case, but Suren Spandaryan, defending his old friend Koba, said that he is the author of this work. The Tiflis Court Chamber sentenced Stasova and Spandaryan to the lifelong settlement in Siberia, in Yeniseysk Province, first to the village Innokentievskoye, Kansk district, and then much more to the north, to the the village of Monastyrskoye, Turukhansk region.

In 1914 Josef Stalin arriving in exile together with Jakov Sverdlov, joining the other member of the Central Committee F.I. Goloshchekin and other party mates. Stalin was avoiding “intellectual” debates of collegues and kept himself reserved, interested only in hunting and fishing.

From time to time he violated his solitude by visiting Suren Spandaryan, who lived in the village of Monastyrsky. Suren and his exile wife Vera (Vera Schveitzer) became closest persons to
Joseph, with whom he maintained contact throughout the exile.

| materials compiled by Levon Gyulkhasyan |


Sources: Волкогонов Д. А. Глава 1. Октябрьский спазм // Сталин. Политический портрет. — М.: Новости, 1992.
Гелий Клейменов https://www.proza.ru/2013/05/11/894

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am