| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|բադաբադա՞|
հրապարակված է 29.05.2017 | լեւոն գյուլխասյան
հերոսների առoրյայից | daily life of heroes
Այսօրվա մեր հերոսների մասին մենք գիտենք այն, ինչ գիտեինք անցյալի, արդեն մոռացվածների մասին՝ խրոխտ, աննկուն ու վեհ: Այդքանը:
We know about today’s heroes just as much as about the past and forgotten ones: There were bold, strong and noble. That’s it.



Սովետը վերջացավ, վերացավ նաեւ հերոսների պանթեոնը: Ավելի ճիշտ՝ կուռքերի մեկ խմբին փոխարինելու եկավ մեկ ուրիշը: Մյասնիկյանը, Գայը, Լալայանցը, Սպանդարյանը հեռացան, եկան Դրոն, Նժդեհն ու Արամ Մանուկյանը, որոնք իրենց հերթին մեկ օրում չքացել էին 1920-ականներին՝ բոլշեվիկների գալուն պես: Դեռ երեկ Մաքսիմ Գորկին հանճարեղ գրող էր, որ ոգեշնչում էր ողջ առաջադեմ մարդկությանը, այդ թվում եւ իր գրական անունը փոխառած Արշիլ Գորկուն: Բայց մի օր նա վերացավ “Литературная газета”ի առաջին էջից ու այդ օրվանից այլեւս չհիշվեց, ասես զրկվեց իր գրքերի հեղինակային իրավունքից ու աքսորվեց անհայտ ուղղությամբ: Հարցը փոխվելու մեջ չէ. քաղաքական նոր հասարակարգը ամբողջությամբ առաջ է քաշում իր հերոսներին եւ թոշակի ուղարկում հակառակ կողմի կուռքերին: Հետաքրքիրը հասարակության երկարաժամկետ հիշողության բացակայությունն է:

Հասարակության ուղեղից հերոսների վարկենական ջնջման պատճառն այն է, որ բացի պաթետիկ արտահայտություններից մարդիկ նրանց մասին համարյա ոչինչ չգիտեն: Եւ նրանք չեն ընկալվում որպես մարդ, այլ որպես մայիսմեկյան շքերթի ստվարաթղթե հերոսներ: Պլակատը չի կարող ունենալ կենցաղային պատմություններ, նա հերոս է, որի մասին կարելի է խոսել միմիայն պլակատի լեզվով, եւ դա անքննելի է: Մի անգամ Պուշկին –Պրոսպեկտ անկյան մի ծանոթ բնակիչ ասաց. “Ապէ, Չարենցի տուն-թանգարանը կա չէ, Չարենցի բայանը (ներարկիչը) միշտ վիտրինայի տակ դրած ցույց էին տալիս: Հանե՜լ են, էլ չկա, ջոկում է՞ս….մյուս կոմից էլ լավ ա, գնում նայում, ցեցոտում էի” (ցանկություն էր առաջանում սրսկվելու): Չարենցի ներարկիչը նրա հետքն էր այս քաղաքում, մեկն այն բազմաթիվ հետքերից, որոնց վերանալուն պես մարդը վերածվում է պլակատի:

Նույն պատմությունն է նաեւ ետսովետական հերոսների պարագայում: Դրա վառ ապացույը վերջերս Նժդեհի արձանի բացման առիթով ռուսաստանյան մամուլի եւ պաշտոնյաների մեղադրանքներն էին ֆաշիզմը հավերժացնելու մեջ: Հայաստանից հնչած պատասխանները պատմական փաստերի վրա հիմնված վերլուծության փոխարեն, կրում էին պաթետիկ ու հուզական բնույթ: Այլ բան չէր էլ կարող լինել, քանի որ համազգային հերոսի կարգավիճակը թույլ չի տալիս քննարկել կամ ուսումնասիրել Նժդեհին: Քանի դեռ վիճակն այս է, չզարմանանք, եթե հերոսների այսօրվա շարքը նույնպես մոռացվի մի գիշերում, երբ, ասենք, հեղափոխական ժողովրդավարները իշխանության գալով փոխարինեն նրանց Նալբանդյան-Աբովյան-Գերցեն շարքով:

Հիշողության այս մասսայական կորստի դեմ կարելի է պայքարել միայն հերոսների արարքները վերլուծելու, նրանց մասին խոսելու միջոցով: Փաստերը ոչ թե կվնասեն, այլ թույլ կտան տարբեր անկյուններից տեսնել նրանց: Ասում են, որ ԱՄՆ հիմնադիր հայրերը անկախության հռչակագիրը հայտարարելուց թմրանյութի ազդեցության տակ են եղել: Ավելի վստահաբար ասում են, որ Վաշինգթոնը եւ Ջեֆերսոնը հեկտարներով մարիխուանա էին աճեցնում, գուցե նաեւ ոչ միայն արտադրական ու բժշկական նպատակներով: Արդյո՞ք այս ամենը նվազեցնում է հիմնադիր հայրերի նոր, օրինական երկիր ստեղծելու ջանքերն ու փաստը: Մեկ այլ բան. ԱՄՆ նախագահներից 12, ներառյալ Վաշինգթոնն ու Ջեֆերսոնը, ( որոնցից 8-ը նաեւ պաշտոնավարության ընթացքում), ստրուկներ են ունեցել...եւ այն պատմական ժամանակ, երբ հենց իրենք են սահմանադրության մեջ դրել մարդու հիմնական ազատությունները: Այս ամենը բավականին բուռն քննարկումների ու բանավեճերի առարկա է, ինչը երաշխիքն է, որ նրանք չդառնան գրանիտի մեջ հավերժացված ու բրոնզից ձուլված կուռքեր:

Լալայանցն ու Կնունյանցը քարորդ դար է, ինչ վերացել են, մինչ այդ տասնամյակներ շարունակ քայլում էինք նրանց անունները կրող փողոցներով, չուզենալով իսկ իմանալ, թե ովքեր են նրանք: Եթե իմանանք, կարող ենք գնահատական տալ եւ նրանց տեղը որոշել պատմության մեջ, այլ ոչ թե կուրորեն ընդունել ու մի խումբն հապճեպ փոխարինել մյուսով:

Այս նկարով սկսում ենք հրապարակել “Մոռացված պատմություններ հեղափոխականների մասին” շարքը, որտեղ կարող եք ծանոթանալ պատմության գիրկն անցած երբեմնի հերոսներին, նրանց կյանքին ու կենցաղին:
 

| նկարում. Ռոզենֆելդն ու Ջուղաշվիլին չինգաչուկով որոշում են իրենց նոր կուսակցական անունները, Каменев ու Сталин.|

When Soviet Union was demolished the same happened with the pantheon of its heroes. Or better to say, one group of idols was replaced by another one. Myasnikyan, Guy, Lalayants, Spandaryan hadvanished, giving the stage to Dro, Nzhdeh and Aram Manukyan, who in turn had disappeared during one day in 1920-ies upon arrival of Bolsheviks. It was yesterday that Maxim Gorky was a famous writer, a world known genius that inspired the whole humanity, including Armenian-American artist Arshile Gorky who borrowed his pen name. And then one day Gorky disappeared from the heading of "Литературная газета", and no one remembers him since then. As if he was deprived of his books copyrights and was exiled to unknown direction. The issue is not a change of idols. Brand new political force brings its heroes and retired idols of the opposite side. The interesting part is that the society is missing a long-term memory.

The reason for instant erasing of heroes from society’s memory is that people know almost nothing about them besides the pathetic rhetoric. They are not perceived as a humans but rather than a cardboard heroes of the May Day Demonstration. The poster character shouldn’t have a personal history, his/her life belongs to millions, s/he is a hero. The only language you can speak with him is a language made of slogans… Once a guy living next door to the poet Charents house-museum said: “Do you remember Charents’ syringe on the display? It was always there. Now they took it away!...On the other hand it is better, when I was looking at it I was dreaming about the shot…” Charents syringe –he was a drug addict - was the fingerprint left in his city, one of the many fingerprints, with disappearing of which a human being turns into the official poster character.

The story repeats with Post-Soviet heroes. The fact of opening of Njdeh statue in Armenia was angrily commented by Russian media and politicians as a praising of Nazism. Instead of shooting back a justification based on analysis of historical facts, Armenia replied by pathetic and emotional articles. If fact, it couldn’t be other way around, because the National Hero’s status does not allow anyone to discuss about Njdeh. As long as we have this situation it wouldn’t be a surprise if some new coming political party, say, revolutionary democrats replace the existing gallery with the new one consisting of Nalbandyan, Abovyan and Gertsen.

Such a memory loss can be cured by analyzing and talking about them as individuals and public figures. Historical facts will not harm their image but will allow looking at them from different ahgles. For example, people say that the US founding fathers were under the dope when announcing the Declaration of Independence. More confidently they say that Washington and Jefferson had acres of land under marijuana, and may use it not for industrial and medical purposes only. I’m not sure that this story degrades the Founders efforts to create a new country of a law, not at all. Or another one: Twelve US presidents, including Washington and Jefferson, were keeping slaves (eight of which did it while in the office) at the same historical moment when they were putting into the Constitution the basic human freedoms. This controversy is a source for intense public debate and findings about the leaders and their time, and prevents them to become a granite-made and bronze-cast idols.

It’s almost a quarter of century that Bolsheviks Lalayants and Knunyants were forgotten. Before that for many decades we were walking down the streets named after them, not even wanting to know who they are. If we know that, we can evaluate their role in the history instead of accepting blindly what the ruling party declares and hastily replace one group of heroes with another.

With this picture we are beginning to publish Forgotten Stories on Revolutionaries, where you can learn about the daily life of the former heroes.

| materials compiled by Levon Gyulkhasyan |

 


 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am