| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|մառան|
հրապարակված է 17.05.2017 | ա-ակտուալ արվեստ
հակասություններ. ՆՓԱԿ-ը 1996 թվականին
Արվեստի այս հաստատության դիրքն ի հայտ է գալիս, երբ այն դիտում ենք ավելի լայն հարթության մեջ՝ Կենտրոնի հիմնման շրջանում արվեստի դաշտում տեղ գտած հակասությունների անկյան տակ:



1990-ականների սկզբին՝ Հայաստանի անկախացմանը զուգահեռ, ժամանակակից արվեստի ոլորտում խմորվում էին արվեստի վերաձեւակերպման, նոր հաստատությունների հիմնման խնդիրները: Նորարար փորձառական արվեստի կենտրոնը հաստատվեց՝ իր ետնախորքում ունենալով այս խմորումները:

Մի կողմից 1991 թվականից արդեն 3-րդ հարկ արվեստային շարժմանն այլընտրանք լինելու հայտ ներկայացնող, մեծամասամբ կոնցեպտուալ մտահոգություններով արվեստագետների (Կարեն Անդրեասյան, Սամվել եւ Մանվել Բաղդասարյաններ, Արա Հովսեփյան, Արաքս Ներկարարյան եւ այլք), մյուս կողմից 1992 թվականից Հայաստանում գործունեություն ծավալող նյույորքաբնակ արվեստագետ Սոնիա Պալասանյանի գործունեությունը բերեց Կենտրոնի հիմնադրման գաղափարին: Համատեղ աշխատանքի ընթացքում արվեստագետների միջեւ արվեստի բնույթի, հաստատության կառուցվածքի շուրջ ձեւավորված հակասությունները սրվեցին՝ ելնելով նախ եւ առաջ այս գործորդների իսկ արվեստային մտահոգություններից:

ՆՓԱԿ-ն այսօր ունի իր՝ արդեն հաստատված մոտեցումները, որոնք ներկայացուցչական մակարդակում ի հայտ են բերում Կենտրոնը՝ որպես ամեն մեկի համար տեղ ունեցող մի չեզոք, բաց հարթակ, ինչը չի ենթադրում սուր լարումներ եւ մեծ իմաստով նաեւ դիրքավորում: Արվեստի այս հաստատության դիրքն ի հայտ է գալիս, երբ այն դիտում ենք ավելի լայն հարթության մեջ՝ Կենտրոնի հիմնման շրջանում արվեստի դաշտում տեղ գտած հակասությունների անկյան տակ:

Ցուցահանդեսը շրջանակվում է 1996 թվականին տեղի ունեցող արվեստային իրադարձությունների սահմաններում: Սա այն տարին է, երբ ՆՓԱԿ-ը մեծ իմաստով կայացավ իբրեւ արվեստի հաստատություն, իսկ դրա շուրջ լարումներն ամենասուրն էին արտահայտվում:

21-րդ Այլընտրանքային արվեստի փառատոնի հղացքից ելնող կարիքն է մեզ դրդում վերամտածել Կենտրոնը՝ դրա դիրքի, պաշտպանած արվեստային սկզբունքների եւ իր ներսում ու դրսում ծավալվող հակասությունների անկյան տակ:

համադրող՝ նարէ սահակյան | համակարգող՝ Լուսինե Նավասարդյան


 

 



 

 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am