| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|մառան|
հրապարակված է 05.03.2017 | ա-ակտուալ արվեստ
բառեր / նկարներ / հարցեր
2017թ. փետրվարի 14-ին ՆՓԱԿ-ում բացվեց Լևոն Ֆլջյանի ցուցահանդեսը
















Մերօրյա արագընթաց ինֆորմացիոն ժամանակներում մենք կարիք ունենք ժամանակ տրամադրելու վերլուծությանը: Հակառակ դեպքում մարդ դառնում է միայն սպառող, մաս կազմելով ինֆորմացիան սպառող հասարակության, որը անմիջական կախվածություն ունի ինֆորմացիոն հոսքից, առանց որակական կողմերի վելուծության: Ստեղծվում է ժամանակին համընթաց "ակտուալ" լինելու իմիտացիա:

Ինֆորմացիան դառնում է թմրանյութ մարդու ուղեղը զբաղեցնելու համար, բավարարելով նրան միայն բնազդաին մակարդակում: ժամանակն ու տարածությունը կարծես վերանում են այս դեպքում, խզվում է կապը անցյալի (ժառանգության) և ապագայի ակնկալիքների հետ: Ամեն ինչ դիտվում է - էստեղ եվ հիմա կոնտեքստում: Հիշողությունը դառնում է կարճ:

Արվեստի մեջ նույնպես ավելի սուր է դիտվում ժամանակակից և ակտուալ թեմաների անդրադարձը: Ստեղծագործական թեմաների դիպուկությունը չափվում է առօրյա հրատապ խնդիրներին առնչվելով: Լոկալ և միջազգային (գլոբալ) աղմկալից իրադարցությունները անխուսափելիորեն ներմուծվում են արվեստի դաշտ:

Արվեստագետը գտնվելով մեկ վայրում, իր ստեղծագործության մեջ կարող է շոշափել աշխարհի մեկ այլ անկյունում տեղի ունեցող իրադարձությունները, համարելով այն նույնքան ակտուալ ինչքան իր միջավայրի իրականությունը:


 

բառեր


ամացանցում որևէ ինֆորմացիա փնտրելը նմանվում է բառախաղի: Համացանցը քո տեղը փորձում է շարունակել բառը կամ նախադասությունը սահմանելով իր ծրագրային կանոնները, մարդու ուսումնասիրման (աշխարհընկալման) պրոցեսում:
 

նկարներ

Նկարներ, պատկերներ, լուսանկարներ, վիդեո, գրաֆիկական պատկերներ և այն ամենը ինչ հնարավոր է տեսնել աչքով, այսօր տեղափոխվել է համացանց և շարունակում է օրեցօր շատանալ, նպաստում է գլոբալիզացիայի գլխավոր շարժիչի - վիրտուալ աշխարհի հզորությանը և ազդեցությանը:
Մերօրյա արվեստի շատ գործեր ստեղծվում են համացանցի ինֆորմացիոն հոսքից օգտվելով, քաղելով այնտեղից թեմաներ և շղթայական կերպով վերադառնում նորից հետ: Ստեղծում նոր կոնտեքստ ու զբաղեցնում իր տեղը, դառնալով ինֆորմացիոն փոխանակման շղթայի մի մաս:
 

հարցեր

Այս ամբողջը շատ հարցերի տեղիք է տալիս առանց այն էլ բազում պատասխաններ փնտրող մարդու առջև: Հարցեր, որոնք միգուցե հռետորական են և կային նախկինում, բայց հիմա տեղափոխվել են մեր օրեր այլ կերպարանքով կամ փոխելով հարցադրման անկյունը: Իրականում պահպանելով հարցի խորքային էությունը: Հարցերի պատասխաններն էլ մեծամասամբ գալիս են այնտեղից, որտեղից ոչ ոք չի սպասում, հանկարծակի կամ պատճառա-հետևանքային շղթայի մի մասը կազմելով և իր հետ բերելով բազում այլ հարցեր:
 

| լևոն ֆլջյան / 04.02.2017 |





իսկ այս հղումով կարող եք լսել հեղինակին

https://soundcloud.com/armradio/15022017a

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am