| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 10.10.2016 | տիգրան եգավյան
աղբաստան՝ վեպ հարցականներով
«ակտուալ արվեստ»-ում 2016-ին լույս տեսան սփյուռքահայ հայտնի գրող Դընի Դոնիկյանի երկու գրքերը. «Աղբաստան. վեպ հարցականներով» / երկլեզու՝ հայերեն-ֆրանսերեն / եւ L’ARMÉNIE À CŒUR et À CRI  / ֆրանսերեն /





Սփյուռքահայ գրականության համայնապատկերում Դընի Դոնիկյանը հատկապես առանձին տեղ է զբաղեցնում:

Գրող, բանաստեղծ, գեղանկարիչ, թարգմանիչ՝ կիրառած իր բոլոր ժանրերում հեղինակը մշտապես առաջնորդվել է հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ իր ներգրավվածությամբ:

Նախկին մեծ ճանապարհորդ՝ ծագումով այս վիեննացին, Հայաստանով զբաղվում է դեռ 1960–ականների վերջից: Եթե նրա մաշկի բոլոր ծակոտիներն այսերկրով են շնչում, իր ձեռագիրը նա թելադրել է Մոլիերի՝ կրեոլախառն գեղեցիկ լեզվով:

Գրված իրեն բնորոշ ոչ ավանդական ու քայքայիչ գրչով՝ Vidures-ը՝ նորաբանություն ստեղծված ordures-ի հանգավորմամբ, հեղինակի առաջին վեպն է, որը լույս է տեսել ֆրանսիական Ակտ Սյուդ հրատարակչությունում 2011թվականին: Այս շնչազուսպ ընկղմումը հայ համայնքի ծանծաղուտների տիեզերք առաջին անգամ խոսքը անդունդի եզրին գտնվող երկրի «անատամներին» էր տվել: Ինչն էլ հենց սարսափ առաջացրեց համայնքում:

Հայկական շոկահար բազմաթիվ կառույցների կողմից բոյկոտի ենթարկվելով եւ հրապարակայնորեն քննադատվելով՝ վեպը, ընդհակառակն, իր գրական վարպետության համար ողջունվեց ֆրանսիացի քննադատների կողմից եւ 2013թ Շամբրեի փառատոնի ժամանակ ընտրվեց նախորդ տարվա ֆրանսիական առաջին վեպերի լավագույն 15-ի շարքում: Իրավիճակը բարդանում է, երբ «Ակտուալ արվեստ» մշակութային միությունում լույս է տեսնում գրքի հայերեն թարգմանությունը՝ « Աղբաստան» ակնարկիչ վերնագրով: Մերժվելով Երեւանի ավանգարդիստ փոքրամասնության կողմից՝ գիրքը Հայաստանում գրեթե աննկատ է մնում:

Այն, բայցեւայնպես, արժեքավոր փաստաթուղթ է նաեւ ապագայի պատմաբանների համար, ովքեր մատենագրելու են հետանկախության նզովյալ տարիները: Իր ընթերցողների հետ երկխոսության վերհաստատման միտումով է, որ գրողը ցանկացել է հանդես գալ պարզաբանմամբ՝ հարցուպատասխանի խաղին տրվելով: Դրա համար իրեն շրջապատել է տարբեր մտահորիզոնի եւ տարբեր երկների ընկերների խմբով: Հեռու նարցիսական մարտահրավեր լինելուց՝ այս աշխույժ եւ ներշնչող երկխոսությունը մեզ հրավիրում է առավել բացահայտել սոցիալական, բայց եւ մշակութային մարտահրավերները, որոնց բախվում է այժմյան Հայաստանը:





ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՐՏԻ ՃԻՉՈՎ




Տպագրված Հայաստանում՝ «Ակտուալ արվեստ» մշակութային միությունում գերազանց հրատարակությամբ սույն գործը տեքստերի ժողովածու է, որը լույս է տեսել առցանց Դընի Դոնիկյանի ÉCRITTÉRATURES բլոգում: Դասակարգված ըստ թեմաների ակտուալության (հիմնականում հայկական)՝ այս խրոնիկաները սուր հայացք են մեր իրականության հանդեպ եւ արտացոլում են նույն անխախտ վրդովմունքը: Ցավոք այլեւս չգործող «Եվրոպացի» կայքի տեքստերի պես այս կարճ մտորումների հաճախ հանդուգն տոնը երերում է խայթող հումորի եւ դառն հուսահատության միջեւ: Այս գրերը՝ որպես առ Հայաստանի ցավի վշտակրության արտացոլանք, լինենք համակարծիք, թե ոչ, մտածել են տալիս մարդկային տկարամտության եւ դրա աղետալի հետեւանքների մասին: Իրոք, հեղինակը չունի բավական կոպիտ բառեր՝ իր վրդովմունքը հայ ղեկավարների ապշեցնող արհամարհանքի, համընդհանուր շահի եւ սփյուռքի դավադիր լռության դեմ բարձրագոչելու համար: Ներգրավված դիտորդի խրոնիկա, ով կռիվ տալով բառերի հետ, երբեք չի հրաժարվել մանրազնին ուսումնասիրել մարդկությունը, եւ կրողն է անհնազանդ արտահայտությունների:

| թարգմանությունը ֆրանսերենից՝ ռուզան վարդանյան |

 

աղբյուրը՝ այստեղ



Դընի Դոնիկյան / Denis Donikian

«Աղբաստան. վեպ հարցականներով» / երկլեզու՝ հայերեն-ֆրանսերեն, թարգմանությունը՝ անահիտ ավետիսյան /

L’ARMÉNIE À CŒUR et À CRI  / ֆրանսերեն /

«ակտուալ արվեստ» | երեւան | 2016
գրքերն առկա են հրատարակչի մոտ՝ Երեւան, Խնկո ապոր անվան ազգային մանկական գրադաարանի շենքում

denisdonikian@gmail.com

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am