| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|բադաբադա՞|
հրապարակված է 13.09.2016 | շամիրամ / տիգրան առաքելյան
ոչ քաղաքական այց - մոսկվա
“BadaBada?” խումբը իր առջև խնդիր է դրել Հայաստանում կոմիկսի զարգացման ուղղությամբ կոնկրետ նախագծերի իրականացման ուղությամբ՝ դրանցից են ”Դրինք՛ն՛Դրո”-ները, 24 Ժամ Կոմիկս Մարաթոնը և Jambo Loop Comics-ը: Այս ամենը ներկայացնելու, նոր լիցքեր ստանալու և նոր ծրագրեր սկսելու նպատակով մենք փոքր պատվիրակությունով մեկնեցինք Մոսկվա մասնակցելու Կոմիսսիա Միջազգային Կոմիկս Փառատոնին:
                                                                                                                                                                      English

 

 

 

[Հայկական պատվիրակություն “КомМиссия” Միջազգային Կոմիկսի Փառատոնին]

 

 

 

 

 

Ամեն ինչ սկսեց 2016թ. մայիսի 15-ին, երբ մի խումբ կոմիկսի էնտուզիաստներ` Տիգրան Առաքելյանը, Շամիրամ Խաչատրյանը, Էդուարդ Պասկևիչյանը և Տիգրան Գրիգորյանը Երևանից ժամանեցին Մոսկվա մասնակցելու ամենամյա, այս անգամ թվով 15-րդ Կոմիկսի Միջազգային Փառատոնին: Սա առաջին այցն էր Մոսկվա և այս անգամ նույնպես մեզ սպասվում էր աշխատանք կատարել այնտեղ: Նպատակն էր. ներկայացնել այն ամենը ինչով զբաղվում ենք Երևանում, նոր կապեր հաստատել, եւ իհարկե, ներշնչանք ստանալ նոր ծրագրեր իրականացնելու համար:

 

 

[ անձամբ չստացված հանդիպումը ]  

 

Փառատոնը սփռված էր Մոսկվայի տարբեր կետերում, որը հետաքրքիր էր Մոկվայի առօրյայի հետ առնչվելու տեսանկյունից և շատ տեղերում էլ բարդ էր, քանի որ ժամանակի մեծ մասը անցկացնում էինք գետնի տակ "մետրոյում":

 

 

 

[փառատոնի առաջին միջոցառումը՝ Վիկտոր Գոպպե-ի "Время Ксении" և Գեորգի Լիտիչևսկիի "Девушки и крокодил" ցուցահանդեսի բացումը Չեխովի անվան գրադարանում]

 

Առաջին միջոցառումը Վիկտոր Գոպպե-ի "Время Ксении" և Գեորգի Լիտիչևսկիի "Девушки и крокодил" ցուցահանդեսի բացումն էր Չեխովի անվան գրադարանում:

Առաջին իսկ օրվանից պետք էր նյութեր հայթաթել "Jumbo loop comics"-ի համար, որը պլանավորվում էր նկարվել փառատոնի ժամանակ: Պարզվեց բավականին դժվար էր Մոսկվայում գտնել սև սկոչ:

 

 

[ шоссе энтузиастов]

 

Բոլոր նյութերը հայթաթելուց հետո մենք անմիջապես սկսեցինք "Jumbo loop comics"-ի ախատանքները՝ " "Ֆաբրիկա"-ում։ Ժամանակը քիչ էր, իսկ դեռ պետք էր մտածել սցենար տարբեր կոմիկսարարների հետ միասին:

 

 

 

 

[նախապատրաստական աշխատանքներ հսկա օղակաձև կոմիկսի վրա ]

 

Շատ հետաքրքիր ձևով ներկայացված էր Բուլղարական ժամանակակից կոմիկսները, որի համադրողն էր Ալեկսանդր Վչկովը: Պետք նշել, որ վերջինիս հետ մենք ընկերացանք չնայած տարիքային տարբերությանը և նա մեզ հետ կիսվեց իր ունեցած հետաքրքիր փորձով:

 

 

 

 

[Բուլղարական կոմիկսի ցուցահանդեսի բացում, ծանոթություններ և հետաքրքիր պատմություններ ]

 

Մեր ամենօրյա հավաքատեղին Մոսկվայի [ китай город ]-ում Ժան-Ժակ սրճարանն էր։ Այնտեղ ամեն ինչ հարմարեցրած էր Դրինք՛ն՛Դրո անելու համար՝ բոլոր սեղաններին մեծ թղթեր էին դրված որոնց վրա կարելի էր նկարել:

 

 

 

 

[Դրինք՛ն՛Դրո Ժան Ժակում]

 

Փառատոնի մեր գրաֆիկը բավականին խիտ էր, ամեն օր մի քանի միջոցառում, հանդիպումներ, քնարկումներ։
Մայիսի 19-ին [ կոմունալկա ] սրճարանում անցկացվեց "Jumbo loop comics"-ի սցենարի քննարկումը։ Մեզ էին միացել ինչպես ռուս կոմիկսարարներ, այնպես էլ փառատոնի հյուրեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ֆինլանդիայից, Վրաստանից: Դժվար էր մեկ պատմություն ստեղծել մեծ խմբով, սակայն մեզ հաջողվեց պատրաստել նախնական էսկիզները:

 

via GIPHY

[Րիկ Մեյերս]

 

 

 

 

 

[Ջամբո քննարկում]

 

Հաջորդ օրը առավոտյան 11:00-ից " www.fabrikacci.ru "-ում սկսեցինք նկարել "Jumbo loop comics"-ը, որի երկարությունը չգերազանցեց 25 մետրը տեխնիկական պաճառներով:

 

  

 

 

 

 

 

 

 

[Հսկա օղակաձև Ջամբո կոմիկսի ստեղծումը ֆաբրիկայում]

 

Պետք է առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ալեքսեյ Իորշին, ով ամբողջ ընթացքում օգնում էր մեզ և միաժամանակ հենց նույն տարածքում փակցնում Ռուսական դասական դարձած ԿՈՄ խմբի կոմիկսները:

 

 

 

[ Ալեքսեյ Իորշ ]

 

Ֆաբրիկան նախկին արտադրամաս է, որն այժմ վերափոխվել է արվեստային միջավայրի ցուցասրահներով, արվեստանոցներով և արհեստանոցներով։ Այնտեղ կարող էիր գտնել տարբեր ուսումնական խմբակներ և այլ հետաքրքիր տարածքներ:

 

 

 

 

[Ֆաբրիկայի դեղին պատը]

 

Հիմնական միջոցառումները խտացված էին Մայիսի 21-ին։

Առավոտյան մենք շտապեցինք Երիտասարդական Գրադարան որտեղ ներկայացրեցինք “Բադաբադա՞”-ն, հայկական ժամանակակից կոմիկսը, ինչպես նաև Երևանում անցկացվող մեր կողմից կազմակերպված տարբեր կոմիկս միջոցառումների մասին:
 

 

 

 

 

[փոքրիկ անդրադարձ հայկական ժամանակակից կոմիկսին]

Հաջորդ կանգառը ֆաբրիկան էր, որտեղ հսկա օղակաձև կոմիկսի և ԿՈՄ խմբի ցուցահանդեսի բացումն էր, որը նույնպես անցավ բազմամարդ, չնայած նրան որ գտնվում էր քաղաքի մյուս հատվածում:

 

 

 

 

 

 

 

[ JAMBO Loop Comics-ի և ԿՈՄ կոմիկս խմբի համատեղ ցուցահանդես ֆաբրիկայում ]
 

Ֆաբրիկայից անմիջապես հետո մենք շտապեցինք մյուս հավաքի վայրը` [տոչկա սբոռկի]։ Այստեղ կուտակված էր մարդկանց ամենամեծ քանակը, քանի որ տարբեր միջոցառումներ, հանդիպումներ, գրքերի վաճառք, ինչպես նաև Դրինք՛ն՛Դրոն անցկացվում էին հենց այստեղ: Փառատոնի գրեթե բոլոր մասնակիցները այստեղ էին:
Հետաքրքիր հանդիպում ունեցանք Դրինք՛ն՛Դրո Մոսկվայի կազմակերպչի հետ, ով իմացել էր Դրինք՛ն՛Դրո Երևան միջոցառման մասին մեր ինստագրամի էջից և եկել մեզ հետ ծանոթանալու:


 

 

 

 

 

 

[ Անֆոկուս նկարներ Դրինք՛ն՛Դրո-ից ]

 

Մայիսի 22-ին փակման արարողությունն էր, որի ժամանակ հայտարարվեցին հաղթողների անունները։

 

 

[ Դենիս Կալերո ]
 

Կոմիսսիա Կոմիկսների փառատոնի խնդիրները մոտ էին մեր խնդիրներին՝ հիմնականում անբավարար ֆինանսական միջոցներ։

Համոզված ենք, որ այս ամենը ժամանակի ընթացքում կփոխվի, քանի որ այս տարածաշրջանի երիտասարդությունը սկսել է ավելի շատ հետաքրքրվել կոմիկսներով։

 

 

[ Շնորհակալություն ]

 

 

 

Հ․Գ․ Ավելին` ինստագրամ, յութուբ:

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am