| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|բադաբադա՞|
հրապարակված է 11.06.2015 | լեւոն գյուլխասյան
նո՜ր կոմիկս. կարդացե՜ք շուտով - գաղտնիք (ներգաղթյալի պատմություն)
Այս պատմությունը տեղ է գտել Spellbound “Հմայլվածը” անթոլոգիայի մեջ, որը շուտով ներկայացվելու է Բոստոն Կոմիկս Կոն փառատոնին:



“Բոստոնի կոմիկսի կլոր սեղանը” նախաձեռնեց նոր անթոլոգիա, որն ամռանը կհանձնվի Boston Comics Con-ի ունկնդիրների ուշադրությանը: Որոշվեց, որ դեպքերը պիտի ծավալվեն Բոստոն քաղաքում եւ անպայման պիտի առկա լինի ժամանակի շեղում: Բոստոնցիները շատ են սիրում իրենց քաղաքը, համարելով, որ լինելով երկրի ժողովրդավարության օրրան /հանդիսացել է ամերիկյան հեղափոխության սկզբնակետ/, այն նաեւ ամենահին է /հիմնվել է 1630 թ./, ամենաբարեպաշտն է /հիմնել են պուրիտան նորաբնակները Անգլիայից/ ու ամենաինտելիգենտն է /ունի 57 համալսարան, ԱՄՆ առաջին հանրակրթական դպրոցը հիմնվել է այստեղ, 1635 թ., իսկ առաջին համալսարանը՝ Հարվարդը, 1637 թ/:

Այս պարագայում, ի՞նչ կարող էի ես առաջարկել ժյուրիին, ի՞նչ ասելիք ունեի Բոստոնի մասին, եթե ոչ քամուց քշված վիրավոր գազանի պես վախեցած ու չարացած մի անբարբառ ներգաղթյալի հիստերիկ մտորումները:





|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am