| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 21.02.2016 | սյուզըն սոնթագ
սիրել Դոստոեւսկուն
շուտով "ակտուալ արվեստ"-ի FERESH մատենաշարով առաջին անգամ հայերեն Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ լույս կտեսնի Լեոնիդ Ցիպկինը "ամառը բադենում" վեպը



1
Քսաներորդ դարի երկրորդ կեսի գրականությունը՝ բազմիցս տրորված դաշտ է։ Դժվար է պատկերացնել, որ մինչեւ այժմ կարելի է անհայտ գլուխգործոց գտնել, ընդ որում ստեղծված այն լեզուներից մեկով, որոնք գտնվում են սեւեռուն զննման տակ։ Եվ այդուհանդերձ մի տասը տարի առաջ, լոնդոնյան Չերինգ Քրոս Ռոուդի գրավաճառանոցներից մեկում աչքի անցկացնելով մաշված շապիկները, ես հայտնաբերեցի հենց այդպիսի գիրք, "Ամառը Բադենում"։ Այդ վեպը ես, ամենեւին չկասկածելով կներառեի դարի ամենաերեւելի, վսեմ ու յուրատիպ ձեռքբերումների մեջ, լի գրականությամբ եւ գեղարվեստականությամբ՝ այդ բնորոշման ամենաընդարձակ իմաստով։



Ինչու է այս գիրքը պրակտիկորեն անհայտ, բարդ չէ որոշելը։ Սկզբի համար, դրա հեղինակը մասնագիտությամբ գրող չէր։ Լեոնիդ Ցիպկինը՝ բժիշկ է, հայտնի հետազոտող, ով մոտ հարյուր գիտական աշխատություններ է հրապարակել Սովետական Միությունում եւ արտասահմանում։ Բայց կողմ թողնենք բոլոր համեմատությունները Չեխովի եւ Բուլգակովի հետ՝ այս ռուս բժիշկ–գրողը իր ոչ մի տողը տպագրված չի տեսել։

Գրաքննությունն ու դրա հետ կապված դժվարությունները՝ դա լոկ պատմության մի մասն է։ Պաշտոնական հրապարակման համար Ցիպկինի արձակը բոլորովին չէր համապատասխանում, բայց չէր "շրջում" եւ սամիզդատում։ Տարբեր պատճառներով՝ հպարտությունը, անհուսության քրոնիկ զգացողությունը, նույնիսկ ոչ պաշտոնական իսթեբլիշմենթի կողմից մերժված լինելու կասկածները, – Ցիպկինը մնում էր դուրս ընդհատակյա գրական շրջանակների անկախ գրական միություններից, որոնք 1960–1970– ական թվականներին Մոսկվայում ծաղկել էին։ Այդ տարիներին նա գրում էր "թաքուն"։ Գրում էր իր համար։ Գրում էր գրականության համար։

Ըստ էության, "Ամառը Բադենում" վեպը փրկվեց համարյա հրաշքով։

Լեոնիդ Ցիպկինը ծնվել է Մինսկում 1926 թվականին հրեական ընտանիքում։ Նրա ծնողները բժիշկ էին։ Մայրը, Վերա Պուլյակը, զբաղվում էր թոքախտով։ Հայրը, Բորիս Ցիպկինը, վիրաբույժ–օրթոպեդ էր։ 1934 թվականին, Մեծ ահաբեկության սկզբին, նրան ձերբակալեցին, անշուշտ՝ ֆանտաստիկ մեղադրանքով, բայց շուտով ազատեցին՝ ազդեցիկ ծանոթի միջամտության շնորհիվ, այն բանից հետո, երբ նա փորձել է ինքնասպան լինել, սանդղավանդակից ցած նետվելով։ Տուն նա վերադարձավ պատգարակի վրա, վնասված ողնաշարով, բայց հաշմանդամ չդարձավ, եւ վիրաբույժ էր աշխատում մինչեւ վախճանը 1961 թվականին 64 տարեկանում։ Ցիպկինի եղբայրն ու երկու քույրը, նույնպես ձերբակալված, չքացան ստալինյան ճամբարներում։

Մինսկն ընկավ 1941 թվականին գերմանական ներխուժումից մեկ շաբաթ անց։ Բորիս Ցիպկինի մայրը, քույրը եւ երկու փոքրահասակ զարմիկները զոհվեցին գետտոյում։ Նրան կնոջ եւ տասնհինգամյա Լեոնիդի հետ օգնեց փախչել հարեւան կոլտնտեսության նախագահը։ Նախկինում երախտապարտ խնամռուն, նա կարգադրեց բեռնատարից մի քանի տակառ թթու վարունգ հանել, որպեսզի թափքում ընտանիքով տեղավորեին հարգելի վիրաբույժին։

Մեկ տարի անց Լեոնիդ Ցիպկինը ընդունվեց բժշկական ինստիտուտ, որը նա ավարտեց 1947 թվականին, ծնողների հետ պատերազմից հետո վերադառնալով Մինսկ։ 1948 թվականին նա ամուսնացավ մասնագիտությամբ տնտեսագետՆատալյա Միչնիկովայի հետ։ Նրանց միակ որդի Միխայիլը ծնվեց 1950 թվականին։ Այդ ընթացքում մեկ տարի առաջ ծավալված պետական հակասեմիտզմ ստալինյան կամպանիան թափ էր հավաքում, եւ Ցիպկինը ստիպված եղավ թաքնվել գյուղում հոգեբուժարանի աշխատողների մեջ։ 1957 թվականին նրան հաջողվեց ընտանիքով բնակվել Մոսկվայում՝ նրան առաջարկեցին պաթոլոգոանատոմի տեղ պոլիոմիելիտի եւ վիրուսային էնցեֆալիտների հեղինակավոր Ինստիտուտում։ Ցիպկինը մտավ խմբի մեջ, որը զբաղվում էր պոլիոմիելիտով, մասնավորապես՝ մշակում էր ՍՍՀՄ–ում Սեբինի պատվաստանյութի կիրառումը։

Ինստիտուտի տարիներն արտացոլում են նրա գիտական հետաքրքրությունների բազմազանությունը /որոնց մեջ կարելի է հիշատակել քաղցկեղային հյուսվածքների հակազդեցությունը մահացու վիրուսային վարակների եւ կապիկների պաթոլոգիայի վրա/։

Ցիպկինը միշտ կրքոտ սիրել է գրականությունը, միշտ իր համար փոքր ինչ գրել է՝ բանաստեղծություն եւ արձակ։ Դեռ ուսանող ժամանակ, քսանից փոքր ինչ անց նա մտածում էր թողնել բժշկությունը եւ զբաղվել գրականության ուսումնասիրությամբ, որպեսզի իրեն նվիրի գրողական գործին։ Բզկտված հավերժական ռուսական հարցերով՝ ինչպե՞ս ապրել առանց հավատի, առանց Աստծո, – նա երկրպագում էր Տոլստոյին, ում ժամանակի ընթացքում փոխարինեց Դոստոեւսկին։ Նրա մյուս հետաքրքրությունը կինոն էր։ Այստեղ գլխավոր կուռքը Միքելանջելո Անտոնիոնին էր, բայց այդպես էլ չդարձավ Անդրեյ Տարկովսկին։ 1960–ականների սկզբին նա պատրաստվում էր ընդունվել ՎԳԻԿ– ի երեկոյան բաժանմունք, որպեսզի ռեժիսոր դառնա, բայց, ինչպես խոստովանում է հետագայում, հարկ էր ապահովել ընտանիքը։

Հենց այդ ժամանակ, 1960–ականների սկզբում, Ցիպկինը սկսեց լրջորեն գրել։ Նրա բանաստեղծությունները գրված են Մ.Ցվետաեւայի եւ Բ.Պաստեռնակի ուժեղ ազդեցության տակ, որոնց լուսանկարները կախված էին նրա փոքրիկ աշխատասեղանի վերեւում։ 1965 թվականի սեմտեմբերին նա որոշեց ինչ–որ բաներ ցույց տալ Անդրեյ Սինյավսկուն, սակայն նշանակված հանդիպումից մի քանի օր առաջ Սինյավսկուն ձերբակալեցին։ Հասակակակիցները /Սինյավսկին մեկ տարով մեծ էր/ այդպես էլ չտեսնվեցին, իսկ Ցիպկինն ավելի զգույշ դարձավ։ "Հայրս հակված չէր շատ խոսելու կամ մտածելու քաղաքականության մասին, – պատմում է Կալիֆորնիայում ապրող Միխայիլ Ցիպկինը։ – Մեր ընտանիքում առանց որեւէ վեճի ընդունված էր, որ սովետական ռեժիմը՝ դա մարմնավորված Չարիք է"։ Մի քանի անգամ փորձելով իր բանաստեղծությունները տպագրության տալ, Ցիպկինը մի քանի տարով գրականությունը թողեց, ողջ ազատ ժամանակը նվիրելով "Ենթաստամոքսային հյուսվածքների բջջային կուլտուրաների ձեւաբանական եւ կենսաբանական հատկությունների հետազոտումը" դոկտորական ատենաբանության ավարտին /նրա թեկնածուականը կրկնակի վիրահատությունների ժամանակ ուղեղի ուռուցքների աճի մասին էր/։ 1969 թվականին հաջող պաշտպանությունից հետո նա աշխատավարձի հավելում ստացավ, որը թույլ տվեց նրան երեկոները շրջանային հիվանդանոցում դիահերձ չաշխատել։ Քառասունն անց նա նորից նստեց գրելու՝ բայց արդեն ոչ թե բանաստեղծություն, այլ արձակ։

Կյանքի մնացած տասներեք տարվա ընթացքում Ցիպկինն այնքան էլ շատ ստեղծագործություններ չգրեց, բայց նրա գրական ժառանգության չափերը դույզն ինչ պատկերացում չեն տալիս նրա արձակի թափի, խորության եւ բարդության մասին։ կարճ էտյուդներից հետո հայտնվեցին ավելի երկար, ավելի բարդ սյուժեով պատմվածքներ, այնուհետեւ՝ երկու ինքնակենսագրական վիպակ /"Կամուրջ Ներոչով" եւ "Նորարտակիր"/ եւ, վերջապես, նրա վերջին ու ամենամեծ գործը, "Ամառը Բադենոմ", յուրատեսակ վեպ–երազ, ուրում քնածը՝ ինքը Ցիպկինը՝ երեւակայության ուժով ներհյուսում է իր կյանքը Դոստոեւսկու կյանքին՝ անկանգ, կրքոտ պատումի հոսքում։

Գրական աշխատանքն ամենակուլ էր, օտարող։ "Երկուշաբթիից ուրբաթ, – հաղորդում է Միխայիլ Ցիպկինը – ուղիղ ութին տասնինը պակաս հայրս ուղեւորվում էր հեռավոր /համարյա մինչեւ Վնուկովո/ աշխատանքի պոլիոմիելիտի Ինստիտուտ։ Նա տուն էր վերադառնում ուղիղ վեցին եւ ընթրիքից ու կարճատեւ քնից հետո նստում էր գրելու՝ եթե ոչ արձակ, ապա գիտական հոդվածներ։ Ժամը տասին նա պառկում էր, իսկ դրանից առաջ երբեմն դուրս էր գալիս զբոսնելու։ Հանգստյան օրերին նույնպես սովորաբար գրում էր։ Ընդհանրապես հայրս ցանկացած հնարավորություն փնտրում էր, որպեսզի գրի, բայց դա հիվանդագին դժվար էր։ Նա տառապում էր ամեն մի բառի վրա, անվերջորեն ուղղելով ձեռագիրը։ Խմբագրությունն ավարտելով, տեքստերը մեքենագրում էր հին, մաքրությամբ փայլող գերմանական ռազմավարային "Էրիկայի. վրա, որը նրան 1949 թվականին նվիրել էր քեռին։ Այդ տեսքով էլ եւ պահպանվեցին նրա ձեռագրերը։ Խմբագրություններ նա դրանք չէր ուղարկում եւ սամիզդատ էլ չէր ուզում տալ, վախենում էր ԿԳԲ–ի /ՆԳՄ–ի/ հետ "զրույցներից" եւ առանց աշխատանքի մնալուց"։ Դե որքա՞ն պետք է հավատալ գրականությանը, որպեսզի գրես առանց հրատարակվելու հույսի։ Կենդանության օրոք Ցիպկին կարդում էին մի քանի մարդ՝ կինը, տղան, որդու ուսանողական ընկերներից մի քանիսը։ Մոսկովյան գրական շրջանակների հետ նա կապված չէր։

Ընտանիքում գրականությանը մոտ մարդ էր Ցիպկինի մոր կրտսեր քույրը, գրականագետ Լիդիա Պոլյակը։ "Ամառը Բադենում. –ի ընթերցողները նրան հանդիպում են արդեն առաջին էջին։ Լենինգրադ գնացող գնացքում, պատմողը բացում է գիրքը, որը, դատելով առ կազմը եւ նախշազարդ էջանիշը մանրամասները սիրասուն վերաբերմունքից, իսկապես թանկ է նրա համար։ Այդ հնամաշ եւ համարյա փշրվող գիրքը, րը պարզվում է Աննա Գրիգորեւնա Դոստոեւսկայի "Օրագրի" հրատարակությունն է, գրողի երկրորդ կնոջ, Ցիպկինը "վերցրել էր մորաքրոջից, մեծ գարադարանի տիրուհում, եւ հոգու խորքում չէր պատրաստվում այն վերադարձնել"։ նա տվել էր այն կազմարարին, ով "էջերն այնպես էր կտրել, որ դրանք հավասարվել էին, մեկը մեկին, եւ պարփակել էր այն ստվար կազմի մեջ, որի վրա փակցրել էր գրքի առաջին, խորագրային էջը"։

Անունով չկոչված, մորաքույրն էլ հենց Լիդիա Պոլյակն է, ում, ըստ Միխայիլ Ցիպկինի խոսքերի, հայրը մեկ անգամ չէ, որ վիրավորվածությամբ հիշատակում է մի քանի պատմվածքներում եւս։ Լայն գրական կապերով մոսկովյան ինտելիգենցիայի ներկայացուցչուհի, նա 1930–ական թվականներից աշխատում էր համաշխարհային գրականության ինստիտուտում եւ այնտեղ մնաց նույնիսկ ՄԳՈւ–ից հեռացվելուց հետո 1950–ականների սկզբներին, "կոսմոպոլիտիզմի" դեմ պայքարելու ժամանակներում։ Նրա կրտսեր գործընկերն էր ՆՄԼԻ–ից Անդրեյ Սինյավսկին։ Հենց նա էր պայմանավորվել նրա հետ Ցիպկինի հետ հանդիպելու համար, իսկ հետո հաղորդել էր Ցիպկինին նրա ձերբակալման մասին, բայց քրոջորդու ստեղծագործությունը հավանաբար չէր քաջալերում եւ լուրջ չէր ընդունում, եւ նա դա նրան չներեց։

1977 թվականին Միխայիլն ու նրա կինը որոշեցին տարագրվել։ Նատալյա Միչնիկովան, երկյուղելով, որ իր գաղտնիությունը կարող է որդուն խանգարել, Գոսսնաբից /Պետմատակարարումից/ ազատվեց, որտեղ նա աշխատում էր ճանապարհային եւ շինարարական սարքավորման բաժանմունքում, այդ թվում նաեւ՝ զինվորական արդյունաբերության համար։ Մեկնելու թույլտվություն տվեցին, եւ Միխայիլն ու ելենան գնացին ԱՄՆ։ Հենց որ ԿԳԲ /ՆԳՄ/–ն այդ մասին հաղորդեց Ս.Դրոզդովին, պոլիոմիելիտի Ինստիտուտի տնօրենին, Ցիպկինին անհապաղ տեղափոխեցին կրտսեր գիտական աշխատակցի պաշտոնի, չնայած գիտական կոչմանն ու քսանամյա ստաժին։ Նրա աշխատավարձը, այժմ՝ ընտանեկան հասույթի միակ աղբյուրը, երիցս կրճատեցին։ Ցիպկինն ամեն օր գնում էր ինստիտուտ, թեպետ զրկված էր լաբորատոր հետազոտություններով զբաղվելու հնարավորությունից, ըստ որոշման՝ կոլեկտիվ։ Գործնականորեն նրա բոլոր գործընկերները հրաժարվեցին աշխատել նրա հետ նույն խմբում, վախից, որպեսզի իրենց "անցանկալի տարրի" հանցակից չհամարեն։ Այլ տեղ փնտրելու որեւէ իմաստ չկար, քանզի աշխատանքի ընդունման դիմումի մեջ ստպված կլիներ մատնանշել, որ որդին արտասահման է գնացել։

1979 թվականի հունիսին Ցիպկինն ու կինը հանձնեցին մեկնելու փաստաթղթերը Նրանք համարյա երկու տարի սպասեցին, 1981 թվականի ապրիլին նրանց հաղորդեցին մերժման մասին, պարզաբանելով, որ նրանց մեկնումը "աննպատակահարմար է"։ Հիշեցնեմ, որ 1980 թվականի մոտ ՍՍՀՄ–ից մեկնումը փաստորեն դադարեց՝ Աֆղանիստան սովետական ներխուժման պատճառով ԱՄՆ–ի հետ հարաբերությունները վատացան։ Ոչ մի ավելորդ ներողամտություն Վաշինգտոնից սովետական հրեաների մեկնելու փոխարեն չէր սպասվում։ Հենց այդ ժամանակ Ցիպկինը գրեց "Ամառը Բադենում" – ի մեծ մասը։
Գիրքը սկսվեց 1977 թվականին եւ ավարտվեց 1980–ին։ Վեպի գրվելուն նախորդում էին նախապատրաստման տարիները՝ աշխատանքը գրադարաններում եւ այցելությունը այն վայրերի, որոնք կապված էին Դոստոեւսկու եւ նրա հերոսների հետ։ Նա լուսանկարում էր Դոստուսկու նկարագրած վայրերը, տարվա նույն ժամանակին, եւ եթե պայմանավորված էր, նույն օրը։ Ֆոտոսիրող նա երիտասարդ տարիքից էր եւ դեռ 1950–ականների սկզբից խցիկ էր ձեռք բերել։ Վեպն ավարտելով, նա այդ ալբոմը հանձնեց Լենինգրադում Դոստուսկու թանգարանին։

Անշուշտ, վեպը Սովետական Միությունում տպագրելը հնարավոր չէր պատկերացնել, բայց մնում էր արտասահմանում տպագրելու հույսը՝ այն ժամանակ լավագույն գրողներն այդպես էին վարվում։ Ցիպկինը խիզախեց այդ քայլին, խնդրելով իր ընկերոջը, ժուռնալիստ Ազարիա Մեսերերին, ով 1981 թվականի սկզբին տարագրվելու իրավունք էր ստացել, ձեռագիրն ու մի քանի լուսանկար մաքսանենգությամբ դուրս բերել։ Մեսերերը վեպն ուղարկեց ծանոթ, մարդ ու կին, Յու–Փի–Այ գործակալության մոսկովյան թղթակից ամերիկացիների միջոցով։

Նույն տարվա սեպտեմբերի վերջին Ցիպկինները դարձյալ հանձնեցին մեկնելու փաստաթղթերը։ Հոկտեմբերի տասնինին ութսուն վեց տարեկան հասակում մահացավ Վերա Պոլյակը, իսկ մեկ շաբաթ անց եկավ մի մերժում եւս։ Այս անգամ որոշումը կայացրին մի ամսից էլ շուտ։

1982 թվականի մարտի սկզբին Ցիպկինն ուղեւորվեց մոսկովյան ՕՎԻՐ–ի տնօրենի մոտ, ով նրան ասաց. "Դոկտոր, ձեզ երբեք չեն թույլատրի գնալ"։ Երկուշաբթի մարտի տասնհինգին Դրոզդովը տեղեկացրեց Ցիպկինին, որ նա ազատված է։ Նույն օրը Միխայիլը, որ սովորում էր Հարվարդի համալսարանի ասպիրանտուրայում, զանգեց Մոսկվա եւ տեղեկացրեց, որ անցած շաբաթ հորը վերջապես "տպագրեցին"։ Ազարիա Մեսերերին հաջողվեց կազմակերպել "Ամառը Բադենում" վեպի հրապարակումը "Նոր թերթում"՝ ռուսական շաբաթաթերթում, որը տպագրվում էր Նյու–Յորքում։ Վեպի առաջին դրվագը մի քանի լուսանկարով հայտնվեց 1982 թվականի մարտի 13–ի համարում։

Հաջորդ շաբաթ, մարտի քսանին, իր հիսունվեցմայակի օրը Ցիպկինը առավոտից նստեց սեղանի մոտ, որպեսզի անգլերենից բժշկական տեքստ թարգմանի՝ տեխնիկական թարգմանությունը մերժվածների համար հասույթի սակավ աղբյուրներից մեկն էր, – սակայն նրա սիրտը վատացավ, նա պառկեց, կանչեց կնոջն ու մահացավ։ Հրապարակված գրող նա եղավ ընդամենը յոթ օր։

Ի տարբերություն Ջոն Կուտզեի "Աշունը Պետերբուրգում" վեպի "Ամառը Բադենում" երկը՝ Դոստոեւսկու ոգով ֆանտազիա չէ։ Բայց եւ փաստագրական վեպի ժանրին էլ այս գիրքը չի կարելի դասել, թեպետ ժամանակային եւ կենսագրական պարագաների փաստական ճշգրտությունը Ցիպկինի համար պրոֆեսիոնալ պատվի գործ էր։ Պատկերացնելով գրքի տեսքով իր վեպի հրապարակումը, նա, հնարավոր է, մտածում էր, որ այնտեղ լինեն նաեւ իր լուսանկարները, կանխազգալով դրանով Վ.Գ.Զեբալդի գրելեղանակը, ով իր գրքերը համեմում էր լուսանկարներով, սովորական ճշմարտանմանությանը խորհրդավորություն ե տրտմություն հաղորդելով։

Ի՞նչ վեպ է "Ամառը Բադենում"–ը։ Հենց ամենասկզբից այն կրկնակի էքսպոզիցիա է ենթադրում։ Դա ձմեռ է դեկտեմբերի վերջը, օրը նշված չէ, ամեն ինչ տեղի է ունենում "հիմա"՝ պատմողը գնում է Լենինգրադ, եղած եւ գալիք Սանկտ–Պետերբուրգ։ Եվ դա՝ 1867 թվականի ապրիլի կեսն է, Դոստոեւսկիները, Ֆյոդոր Միխայլովիչը /"Ֆեդյան"/ եւ նրա երիտասարդ կին Աննա Գրիգորեւնան /"Անյան"/, Պետերբուրգից մեկնել են Դրեզդեն։ Դոստոեւսկիների ուղեւորությունը, վեպի գործողությունը համարյա լիովին տեղի է ունենում արտասահմանում եւ ոչ միայն Բադենում, ուսումնասիրված է բոլոր մանամասներով։ Վեպի այն մասերը, որ գործում է պատմողը, ինքը Ցիպկինը, ամբողջովին ինքնակենսագրական են։ Քանզի երեւակյությունն ո փաստը հեշտ է հակադրելը, մենք հակված ենք հույս դնելու ժանրային շրջանակների վրա, զատելով հորինվածքը /գեղարվեստական գրականությունը իրական կյանքից /քրոնիկից եւ ինքնակենսագրությունից/։ Սակայն դա՝ մեր պայմանականությունն է։ Ճապոնական գրականության մեջ վեպն առաջին դեմքից /"shishosetsu"/–ն՝ հիմնականում ինքնակենսագրական պատում է, որ հորինված դրվագներ է պարունակում՝ ժանրային գերակշռող ձեւերից մեկը։

"Ամառը Բադենում"–ը մեկեն վերստեղծում է մի քանի "իրականութուններ., նկարագրում է դրանք, պատկերում է դրանք պատրանքին մոտ զգացմունքների հոսքում։ Վեպի յուրահատկությունը պարփակված է այն բանում, թե ինչպես ինքնակենսագրական պատումից չանվանված պատմողի, որ ճամփորդում է սովետական անուրախ իրականության մեջ, նա անցնում է ճամփորդող Դոստոեւսկիների պատմությանը։ Այժմյան մշակույթի ավերակների միջից տենդագին–պայծառ նշմարվում է անցյալը։ Իր ճամփորդությունը Լենինգրադ Ցիպկինը վերածում է ուխտագնացության իր պերսոնաժների հոգիներով՝ "Ֆեդյայի" եւ "Անյայի", իր մեջ ապրումակցելու աշեցուցիչ, աներեւակայելի ուժ հայտնաբերելով։ Ցիպկինը մի քանի օր կմնա Լենինգրադում։ Նրա ուխտագնացությունը՝ ակնհայտորեն ոչ առաջինը, անկասկած, մենավոր, – կեզրափակվի այն տան այցելությամբ, ուր մահացել էր Դոստոեւսկին։ Իսկ Դոստոեւսկիները նոր սկսում են իրենց անհույս ճամփորդությունները՝ նրանք կմնան Եվրոպայում չորս տարի /այստեղ տեղին է հիշել, որ "Ամառը Բադենում"– ի հեղինակին այդպես էլ ՍՍՀՄ–ից դուրս չթողեցին/։ Դրեզդեն, Բադեն, Բազել, Ֆրանկֆուրտ, Փարիզ՝ նրանց բախտն է մշտապես կենալ լարված վիճակում՝ նրանց ֆինանսական վիճակի հեղձուցիչ, ստորացնող անհուսությունից, աննրբանկատ արտասահմանցիների հետ անվերջորեն սակարկելու անհրաժեշտությունից՝ դռնապանների, կառապանների,տանտիուհիների, մատուցողների, կրպակատերերի վաշխառուների, խաղաբանկ դնողների հետ, իրենց սեփական հանակարծահաս քմայքների եւ փոթորկոտ ապրումների հետ։ խաղամոլությունը։ խղճի խայթը։ Տենդի հուրը։ Սիրային տապը։ խանդի հրդեհը։ Զղջանքի արբեցումը։ Վախը...

Ոչ ազարտը, ոչ ստեղծագործությունը, ոչ կրոնականությունն են որոշում գլխավոր ուղղվածությունը Դոստոեւսկու մասին վեպում։ Այդ ամուսնական սիրո շամփրող մեծահոգությունը, որը պայմաններ ու սահմաններ չի դնում, բայց չի երաշխավորում երջանկութունը։ Ո՞վ կարող է մոռանալ սիրահարների "լողի. մասին՝ սիրո ակտի բացառիկ փոխաբերության։ Ամենաներող, բայց միշտ սեփական արժանապատվությամբ լի Անյայի սերն առ ֆեդյան համահունչ է գրականության ջատագով Ցիպկինի նվիրվածությանը գրող Դոստոեւսկուն։

Ոչինչ հորինված չէ։ Եվ հորինված է ամեն ինչ։ Գործողությունը կառուցված է Դոստոեւսկու եւ նրա վեպերի վայրերի ճամփորդությունների շուրջ, բայց դա առիթ է գրքի ստեղծման համար, որը մենք բռնել ենք մեր ձեռքերում։ "Ամառը Բադենում"–ը պատկանում է վեպի հազվագյուտ եւ բացառիկ տեսակին, որտեղ պատմությունը պատմական անձի , այլ դարաշրջանի երեւելի ներկայացուցչի մասին ներհյուսվում է այսօրվա պատմությանը։ Հեղինակը փորձում է որքան հնարավոր է խորը ներթափանցել մարդու ներաշխարհի մեջ, ով իր ճակատագրով դատապարտված է ոչ միայն մեծության, այլ նաեւ անմահության։ Մեկ այլ օրինակ՝ Աննա Բանտիի "Արտեմիզիան" է, 20–րդ դարի իտալական գրականության գլուխգործոցը։

Առաջին էջում Ցիպկինը լքում է Մոսկվան։ Գրքի երկու երրորդից հետո նա ժամանում է Լենինգրադի Մոսկովյան կայարան։ Իմանալով, որ կայարանից ոչ շատ հեռու կա "սովորական մոխրագույն պետերբուրգյան տունը", որում Դոստոեւսկին անցկացրել է իր կյանքի վերջին տարիները, նա իր ճամպրուկով գնում է առաջ, մտնում է գիշերային սառցե մթնշաղի մեջ, հատում է Նեւսկի պողոտան, անցնում է այլ վայրերով, հիշարժան Դոստոեւսկու վերջին տարիներով, եւ գալիս է այնտեղ, ուր միշտ կանգ է առնում Լենինգրադում՝ խարխլված կոմունալ բնակարանում, մոր ընկերուհու մոտ, ում մասին նա գրում է անարտահայտելի քնքշաննքով Նա դիմավորում է նրան, կերակրում է, փոս ընկած թախտի վրա փռում է նրա տեղաշորը, եւ տալիս է միենույն հարցը, ոը նա ամեն անգամ լսում է. "Դու դեռ տարվա՞ծ ես Դոստոեւսկիով"։ Երբ նա գնում է քնելու, Ցիպկինը բախտաբերովի գրադարակից հանում է Դոստոեւսկու նախահեղափոխական երկերի ժողովածուի հատորներից մեկը։ Դա պարզվում է "Գրողի օրագիրն է" եւ, տրվելով նրա հրեատեցության առեղվածի մասին խորհրդածություններին, հերոսը քնում է։

Հաջորդ առավոտը նա անցկացնում է իրեն սիրող տանտիրուհու հետ, լսում է Լենինգրադյան բլոկադայի սարսափների մասին նրա պատմությունները, եւ երբ կարճատեւ ձմեռային օրը թաղվում է մթնշաղի մեջ, ուղեւորվում է քաղաքով թափառելու, "լուսանկարելով "Ռասկոլնիկովի տունը" կամ "պառավ վաշխառուի տունը" կամ "Սոնեչկայի տունը" կամ տները, որոնցում ապրել է նրանց հեղինակը, որովհետեւ հենց այստեղ էլ ապրել է նա իր կյանքի ամենամթին եւ ընդհատակյա շրջանում, աքսորից վերադառնալուց հետո առաջին տարիներին"։ Այնուհետեւ, "ինչ–որ ներքին հոտառությամբ ուղղորդված", Ցիպկինը դուրս է գալիս "միանգամայն ճիշտ հարկավոր վայրը" եւ զգում է, որ իր սիրտը "նույնիսկ բերկրանքից եւ ինչ–որ այլ, աղոտ զգացմունքից, փուլ է գալիս"՝ նա հայտնվում է քառահարկ անկյունային տան դիմաց, ուր մահացել է Դոստոեւսկին, իսկ հիմա տեղակայված է թանգարանը։ Թանգարանի այցելությունը, որի դահլիճներում կեցած է "համարյա եկեղեցական լռությունը", կանխագուշակում է պատմությունը Դոստոեւսկու վերջին օրերի մասին, որը իր ուժով համեմատելի է երեւի միայն մահվան նկարագրությանը Տոլստոյի համապատասխան տեսարաններում։ Աննա Գրիգորեւնայի անկեղծ վշտի լույսի ներքո հաղորդված են անվերջանալի ժամերը, որոնք նա անցկացնոմ է մահացողի մահճի մոտ։ Այս գրքում սիրո մասին ընդանրապես, ընտանեկան սիրո մասին եւ դեպի գականությունը սիրո մասին Ցիպկինը չի խառնում եւ չի համեմատում այդ զգացողությունները, այլ արժանին է մատուցում դրանց, քանզի դրանցից յուրաքանչյուրը վեպի մեջէ ներբերում իր այրող հուրը։

Եթե Դոստոեւսկուն սիրես, ինչ կարող ես անել՝ ի՞նչ կարող է անել հրեան, – իմանալով, որ Դոստոեւսկին ատել է հրեաներին։ Ինչպե՞ս բացատրել չարակամ հրեատեցությունը, որը ցուցաբերում է "մարդը, ով անքան զգայուն է իր վեպերում մարդկանց տառապանքների հանդեպ, այդ նվաստացյալների եւ անարգվածների ջերմեռանդ պաշտպանը"։ Եվ ինչպես հասկանաս, թե ինչ է պափակված " Առ Դոստոեւսկին հրեաների այդ հատուկ կապվածության մեջ"։

Ցիպկինի շարաբերված երկար ցուցակը "հրեա գրականագետների, ովքեր համարյա մենաշնորհատեր դարձան Դոստոեւսկու ստեղծագործական ժառանգության ուսումնասիրման մեջ", սկսվում է տաղանդավոր եւ, թերեւս, ամենաերեւելի Լեոնիդ Գրոսմանից /1888–1965/։ Նրա աշխատությունները՝ Ցիպկինի կենսագրական կառուցվածքների կարեւոր աղբյուրն է։ Եվս մի գիրք, որը "Օրագրից" զատ հիշատակվում է վեպի սկզբում՝ Գրոսմանի գիտական աշխատանքի արդյունքն է։ Նա առաջինն է տպագրության պատրաստել "Ա.Գ.Դոստոեւսկայի հուշերի" անդրանիկ հրատարակչությունը, որը լույս է տեսել նրա /Աննա Գրիգորեւնայի/ մահվանից յոթ տարի անց, 1925 թվականին։ Ցիպկինը ենթադրում է, որ այդ գրքում չկան հիշատակումներ "աստիճանի վրայի ջհուդիկների մասին" եւ այլ համանման արտահայտությունների, հնարավոր է, այն պատճառով, որ "Հուշերը" գրել է այրին հեղափոխության նախօրեին, "գուցե թե, Լեոնիդ Գրոսմանի հետ ծանոթանալուց հետո"։

Ցիպկինը, հավանաբար, գիտեր Գրոսմանի այնպիսի նշանակալից ուսումնասիրությունները, ինչպիսիք են "Բալզակը եւ Դոստոեւսկին" /1914/ եւ "Դոստոեւսկու գրադարանը չուսումնասիրված նյութերով" /1919/։ Հազիվ թե նրա աչքից վրիպել է "Ռուլետենբուրգը" /1932/՝ վեպի լուսանցքներում խաղամոլության մասին ֆանտազիաները /ինչպես հայտնի է, "Խաղամոլը" սկզբում հենց այդպես է կոչվել/։ Բայց Գրոսմանի գրքերից մեկը Ցիպկինը հազիվ թե կարդացած լինի, քանի որ այն փաստորեն շրջանառությունից դուրս էր։ "Մի հրեայի խոստովանանքը" /1924/՝ դա Դոստոեսկու հրեա երկրպագուներից միաժամանակ ամենաարտասովորի եւ ամենախեղճուկրակի կյանքի պատմույունն է՝ Արկադի Կովների /1842–1909/, վիլենյան գետտոյի տեղաբնիկի, ում հետ Դստոեւսկին նամակագրության մեջ է մտել։ Խելացնոր ինքնուս Կովները գրողական տաղանդի հմայքներին է տրվել եւ, կարդալով "Ոճիր եւ պատիժը", գողության էր դիմել, որպեսզի օգնի մի հիվանդ աղջկա, ում սիրահարված էր։ 1877 թվականին դատապարտված չորս տարվա տաժանակրության, Սիբիր աքսորվելու նախօրեին, Կովները Բուտիրյան բանտի խցից Դոստոեւսկուն գրեց, նրան մեղադրելով հրեաների հանդեպ ատելության մեջ /առաջին նամակին հաջորդեց եւ երկրորդը՝ հոգու անմահության մասին/։

Դոստոեւսկու հրեատեցության թեման սփռվում է "Ամառը Բադենում" –ի էջերում, հազիվ որ Ցիպկինը ժամանում է Լենինգրադ, բայց այդ հարցի լուծումը չկա եւ վեպի վերջում. "... ինձ մինչեւ անճշմարտանմանությունը տարօրինակ էր թվում", որ Դոստոեւսկին "ոչ մի խոսք չգտավ ի պաշտպանություն կամ ի արդարացում մարդկանց, որ քշվել են մի քանի հազարամյակների ընթացքում, – "... – հրեաներին նա նույնիսկ ժողովուրդ չէր կոչում, այլ ցեղ, "... – եւ այդ "ցեղին" էի պատկանում ես եւ իմ բազմաթիվ ծանոթները կամ ընկերները, որոնց հետ մենք քննարկում էինք ռուս գրականության նրբին հարցերը"։ Բայց այդ ամենը չէր խանգարում հրեաներին սիրել Դոստոեւսկուն։ Ինչո՞ւ։

Միակ բացատրությունը, որն առաջարկում է Ցիպկինը՝ դա ընդհանրապես հրեաների սերն է առ ռուս գրականությունը։ Այդպիսի մտահանգումը հիշեցնում է այլ բանի մասին, համնման երեւույթի՝ Գյոթեի եւ Շիլլերի գերմանական երկրպագումը մեծավ մասամբ նույնպես հրաների գործն էր՝ մինչեւ այն պահը, որ Գերմանիան սկսեց նրանց վերացնել։ Սիրել Դոստուսկուն կնշանակի սիրել գրականությունը։

Յուրահատուկ ոճի շնորհիվ "Ամառը Բադենում" –ը միավորում է ռուս գրականության գլխավոր թեմաները եւ, ինչպես արագացված ուսուցման ժամանակ, սրընթացորեն թերթում է դրանք ընթերցողի առաջ։ Վեպի լեզուն թույլատրում է անսպասելի համարձակ եւ հրապուրիչ անցումներ առաջինից դեպի երրորդ դեմքը՝ հեղինակի /"ես"/սեփական արարքներից, հիշողութուններից եւ խորհրդածություններից դեպի տեսարանները Դոստեւսկիների հետ /"նա", "նրանք", "նե"/։ Նույնպիսի թեթեւությամբ վեպը անցյալից անցնում է ներկա։ Ներկան վեպում՝ ոչ միայն Ցիպկինի ուխտագնացությունն է, ինչպես եւ անցյալը՝ ոչ միայն ուղեւորությունն է Բադեն կամ Դոստոեւսկիների կյանքը 1867 մինչեւ 1881 թվականները։ Ժամանակի սահմանները պայմանական են՝ Դոստոեւսկին ենթարկվում է ավելի վաղ տարիների իրեն համակած հուշերին, իսկ պատմողը ներկա է կոչում անցյալի հիշողությունը։

Յուրաքանչյուր պարբերություն սկսում է չափազանց երկար նախադասություն, որոնց մասերը միացած են բազմաթիվ գծերով կամ "եւ" /ամենից հաճախ/, "բայց" /բավական հաճախ/, "թեեւ", "ի դեպ", "այնժամ, երբ", "կարծես թե" "որովհետեւ", "ասես թե" շաղկապներով։ Վերջակետը՝ միայն ողջ պարբերության վերջում է։ Քանի դեռ ձգվում է կրքոտ ձգված նախադասությունը, զգացմունքների հոսքը համակում է Պատումը Դոստոեւսկու կյանքի մասին եւ այն տանում է առաջ ու առաջ Ցիպկինի կյանքի մասին պատմության հետ մեկտեղ։ Նախադասությունը, որը սկսում է Դրեզդենում Ֆեդյայի ու Անյայի մասին պատմությունը, կարող է հիշեցնել տաժանավայրի մասին, խաղային տենդի նոպան կարող է հիշողությունից փրցնել նրա սիրավեպը Ապոլինարյա Սուսլովայի հետ, ուր կներհյուսվեն հիշողությունները բժշկական ինստիտուտի ուսուցման մասին եւ խորհրդածությունները Պուշկինի տողի վրա։

Ցիպկինի նախադասությունները հիշողության մեջ արթնացնում են Ժոզե Սարամագոյի ոճը՝ նրա միմյանց վրա բարդվող նախադասությունները, նկարագրությունը ծվատող երկխոսությունը, երկխոսությունը պարուրող նկարագրությունը, բայերով ներթափանցված, որոնք համառորեն հրաժարվում են կենալ միայն անցյալում կամ միայն ներկա ժամանակում։ Իրենց անվերջանալիությամբ Ցիպկինի նախադասությունները ներգործույուն են թողնում, որն իր անսանձ ուժով համեմատելի է լոկ Թոմաս Բերնհարդի ոճի հետ։ Անշուշտ, Ցիպկինը չի կարդացել ոչ մեկին, ոչ մյուսին։ "Էքստազի արձակ" ստեղծելուն նրան օգնում էին 20–րդ դարի այլ գրողները։ Նրան դուր էր գալիս Պաստեռնակի վաղ արձակը, այսինքն "Պահպանագիրը", եւ ոչ թե "Դոկտոր Ժիվագոն"։ Նա Ցվետաեւա էր սիրում։ Նա երկրպագում էր Ռիլկեին, մասամբ այն պատճառով, որ Ցվետաեւան եւ Պաստեռնակը նրան երկրպագում էին։ Իսկ ընդհանրապես արեւմյան գրողներին նա քիչ էր կարդում եւ միայն թարգմանաբար։ Այն ամենից, ինչ Ցիպկինին հաջողվեց կարդալ, ամենաուժեղ տպավորությունը Կաֆկան էր թողել, որի հատորյակը լույս էր տեսել Սովետական միությունում 1960–ական թվականների կեսերին։ Ապշեցուցիչ նախադասությունները, որոնցով գրված է վեպը՝ ամբողջովին իր սեփական հայտնագործությունն է։

Միխայիլ Ցիպկինը պատմում է, որ հայրը չափազանց ուշադիր էր մանրամասնությունների նկատմամբ եւ անթերիորեն ճշտապահ էր։ Բացատրելով, թե ինչու նա դարձավ պաթոլոգոանատոմ եւ կտրականապես չհամաձայնվեց բուժող բժիշկ լինել, Ելենա Ցիպկինան նկատում է, որ "նրան միշտ հետաքրքրում էր մահը"։

Հավանաբար, միայն այդպիսի սեւեռություններից տառապող մելամաղձոտ անձը, մահվան մասին մտքերվ տարված, կարող էր հորինել նախադասություն, որն ազատության է հասնում այդչափ արտասովոր ճանապարհով։ Ցիպկինի նախադասությունը՝ էմոցիոնալ շիկացման եւ նրա թեմաների համընդգրկուն լուսակի իդեալական մարմնավորումն է։ Եթե հարաբերականորեն ոչ մեծ գիրքը գրված է երկար նախադասություններով, դա նշանակում է, որ ամեն ինչ հաշվարկված է, ամեն ինչ փոխկապակցված է, ամեն ինչ շարժուն է գրողական համառության կրքոտ դրսեւորման մեջ։

Մեծ Դոստոեւսկու մասին պատմությունից զատ, Ցիպկինի վեպը՝ հիասքանչ ճամփորդություն է ռուսական իրականությունով Սովետական անցյալը 1930–ականների Մեծ ահաբեկչությունից մինչեւ հեղինակի ուխտագնացությունը 1970–ականների վերջում, ընկալվում է այնպես, ասես այդ ամենը՝ իրաց կարգում է, որքան էլ տարօրինակ է հնչում համնման հայտարարությունը։ Գիրը տառացիորեն բաբախում է պատմությամբ Բացի այդ "Ամառը Բադենում" – ը՝ ոգեշունչ եւ հուզիչ պատմություն է ռուս գրականության եւ ռուս գրողների մասին։ Վեպում կա Պուշկինը, Տուրգենեւը /Դոստոեւսկւ հետ խիստ վեճի տեսարանում/, եւ բացի այդ, բարոյական դիմակայության եւ 20–րդ դարի գրականության մեծ դեմքերը՝ Ցվետաեւան, Սոլժենիցինը, Սախարովը, Բոնները։

Փակելով "Ամառը Բադենում"– ը, շունչ ես առնում եւ քեզ ցնցված ես զգում, բայց ամրացած եւ՝ գլխավորը՝ երախտապարտ գրականությանը այն բանի համար, թե ինչ է այն իր մեջ թաքցնում եւ ինչ զգացողւթյունն է նա ունակ հարուցելու։ Լեոնիդ Ցիպկինը ոչ շատ երկար գիրք է գրել, բայց նրա ճանապարհորդությունը մի կյանք տեւեց։

| հունիս 2001թ. |




 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am