| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|բադաբադա՞|
հրապարակված է 01.01.2015 | լեւոն գյուլխասյան
ուրիշ տեղի գործոնը
Որ գնում ես ուրիշ տեղ ապրելու ամեն ինչ ուրիշ է: Ամեն ինչ: Ու դու այլեւս զբոսաշրջիկ չես՝ անաչառ նկատես-գրանցես այդ տարբերությունները, որ հետո պատմես տանը: Դու դրա մեջ ես:



Մի մարդ իր մեքենայով գնացել էր Լաս Վեգաս: Նրա դիմացից դանդաղ երթեւեկում էին երկու հեծանվորդ: Երբ նրա համբերությունը հատեց, նա սկսեց ձայնային ազդանշան՝ սիգնալ տալ, որ ճանապարհ տան: Ոչ մի օգուտ՝ հեծանվորդները շարունակում էին քշել նրա արջեւից փոցոցի մեջտեղով: Միաժամանակ նա նկատեց, որ հարեւան շարքի շքեղ սպիտակ մեքենայի սեւամորդ վարորդը ակնհայտորեն զարմացած է նրա վարքով եւ ամբողջ իր տեսքով հարգանքի նշաններ՝ “respect” է ցույց տալիս հեծանվորդներից ազատվելու նրա փորձերին: Վերջապես, երբ նա սկսեց լուսամուտից նրանց բղավել, որ ռադները քաշեն, հեծանվորդները կանգնեցին: Պարզվում է, Լաս Վեգասում ոստիկանները երթեւեկում են հեծանիվներով: Ո՞վ կմտածեր, որ այս տրիկոյով ու սպորտային սաղավարտով տղերքը ոստիկաններ են... Զրուցակիցս մի քանի այսպիսի պատմություն հիշեց իր կյանքից, որ ավարտվում էին նույն կերպ.” Ապէ, կանդալին տարան“:



Կամ որ դեկտեմբերի 30-ին խանութներում ոչ տոնածառ, ոչ էլ տոնածառի խաղալիք կգտնես: Եթե գտնես, լավ է, որովհետեւ որպես “զալեժ” վաճառվում են սոսկալի զեղչերով, ասենք, մարդաբոյ արհեստական տոնածառն արժե 10 դոլար ( սիրուն խաղալիքներ ընդանրապես չկան): Դեկտեմբերի 25-ի Քրիստմասից հետո էլ ոչ մի տոնական ապրանք չկա...

Իսկ որ նոր ես բնակարան վարձում, մտնում ես ապրելու դատարկ տան մեջ, հենց մյուս պահին մարդիկ իմանում ու սկսում են բերել ամեն ինչ, սկսած սեղան-աթոռ-բազմոցից մինչեւ բաժակ, մակարոն ու աղ: Ձրի, անհատույց, առանց ոչ մի պարտավորվածության:
Էտա, ապէ, կոնդեցիների ասած՝ սատանի մայլայա: Մինչեւ հասկանաս ամեն ինչ մի հինգ տարի կտեւի: Զուգադիպություն է թե չէ, բայց դա հենց այն նվազագույն ժամկետն է, որից հետո կարող ես դիմել քաղաքացիություն ստանալու…

 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am