| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|բադաբադա՞|
հրապարակված է 17.12.2014 | անգուլեմ խումբ
երդումն ու դդմի տերեւը (18+)
առաջին անգամ կարող եք ըմբոշխնել ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԷՌՈՏԻԿ ԿՈՄԻԿՍԸ, արված բոստոնաբնակ Լ. Գյուլխասյանի կողմից Վ. Իշխանյանի "Ովքե՞ր են նրանք. մուսուլման հայախոս համշենցիները" գրքի համար


Ֆրանսիացի բանասեր Ժորժ Դյումեզիլը 1960-ականներին մուսուլման համշենցի Իսմեթ Աքբըյըքից Ստամբուլում գրի է առել անեկդոտատիպ բանահյուսական պատմություններ, որոնք ունեն «ոչ նորմատիվային» բառապաշար և սեքսուալ նկարագրություններ, լույս են տեսել 1967-ին՝ Փարիզում հրատարակվող Revue des Etudes Arméniennes (Հայկական ուսումնասիրությունների հանդես) հանդեսում:

Այդ տարիներին Ստամբուլում ուսանող Իսմեթը Դյումեզիլին նմանատիպ բազմաթիվ այլ պատմություններ է թելադրել, որոնք, գիտնականի բնութագրմամբ՝ «իսկական վիպակներ» են: Նա ընթերցողին զգուշացնում է «շոկի մեջ չընկնել», քանի որ համշենցիների բանահյուսությունը բավականին «ազատամիտ» է, մի հատկություն, որ ունեն նաև նրանց հարևան լազերը:

                                                                               | Խաչատուր Տերտերյան |
                                                                                                          








երդումն ու դդմի տերեւը

Գարունը որ գալիս է, համշենցիք սկսում են արտերում հողը վարել: Մեկ տան մեջ մի քիչ հալիվոր մարդ է լինում, որը ունենում է երկու հատ հարս: Նա հարսին ասում է, թե՝ «Ես էսօր մենակ արտ եմ գնում հողը վա­րե­լու, դուք էլ տան գործերին նայեք: Կես­օրին ինձ համար հաց կբերեք: Եթե ձե­­­զա­­նից մեկը չկարողանա գալ, տան սպա­սու­հին թող բերի»: Կանանցից մեկն ասում է. «Դու գնա աշխատի, մենք քեզ քաղցած չենք թողնի»: Հալիվորն էլ արտ է գնում, բավական աշխատում է: Կեսօր է գալիս, ոչ ոք հաց չի բերում: Լավ էլ քաղ­ցած է լինում: «Ես հիմա ի՞նչ անեմ»,- ասում է ինքն իրեն: Ջղայնանում է. «Երեւի թե վերջում հացը կբերեն, բայց ով էլ որ գա, նրան պառկեց­նել քունելու եմ»,- ասում է նա: Մի անգամ էլ ճամփին է նայում՝ մի կին է երեւում: Երբ կի­նը մի քիչ մոտենում է, տեսնում է՝ իր հարսն է լինում: Հալիվորը կնոջ վրա գո­ռում է. «Հա՞ց ես բերում, ին­չո՞ւ ուշացար»: Կնիկն էլ՝ «գործերը չկարո­ղացանք վեր­ջաց­նել, դրա համար էլ ու­շա­ցա»,- ասում է: Հալիվորը էլի ձենը գլուխը գցած գոռում է,- «Ես ի՞նչ անեմ, երդվել եմ, քեզ քունելու եմ»: Կնիկը՝ «Պա­պա՛, խելագարվեցի՞ր, ինչ է, ես քո հարսն եմ, նման բան չի լի­նի»,- ասելով հալիվորի ասածին ականջ չի դնում, մոտն է գալիս: Հալիվորը՝ «Իմ ասա­ծին ականջ չդրիր, էլի մոտս եկար, ես հի­մա ի՞նչ անեմ: Երդում եմ կերել, երդումս տե­ղը բերելու համար ասածս պետք է ա­նեմ: Դու պառկի, եւ որ­պես­զի մեջդ չխո­թեմ, պցիդ վրա դդմի տե­րեւ կդնեմ, հետո դդմի տերեւի վրա մի քիչ կքսեմ, երդումս տեղը կգա:» Կնիկն էլ՝ «Քա­նի որ ես քո հարսն եմ, քո ուզածով լինի»,- ասում ու հենց այնտեղ պառկում է: Հալիվորն ասածն անում է. երբ կլիրը սկսում է քսվել, կնիկն էլ սկսում է հաճույք ստանալ: Նա վրա­յից մի ասեղ է հանում ու հալիվորի ոռն է խոթում՝ հալիվորը դդմի տե­րեւի հետ կլի­րը կնոջ պուցն է խոթում. մեկը մյուսին են փ աթաթվում: Հալիվորը կնոջն ասում է՝ «Վա­խենամ թե ամառը գա­լուն պես մեջդ դդում է բուսնելու»: Կնիկը ծիծաղում է՝ «Ոչինչ չի լինի, մեր արածն էլ արդեն ոչ ոքի չենք ասելու»:


| բնագիր |
 

Քաուն քա-անա հոմշեցիք արդիե թորխու­շի գեբչին գու: Մեգ դոն մե քիչ մե հալիվոր մարթ մե գոննա, հալիվոյն ալ էրգու հադիկ հարս գուննա: Հարսուն գասա թա, - «Ես ասօր մենակ արդն իվե թօրխ էնուշ էրթոմ, թուք ալ դոնս փոնուն փութ այեք, ցոյեկվոն օխթը քա-անա ինձի ոմա հաց փիյեք գու: Թուք բալքի քա չի գայեք, դոնս խեզմաթ­կյաե փիա գու», - գասա: Հալիվոյն ալ ար­դն իվե գերթա, էփեյ թադի գու: Ցոյեկվան օխթե գոսնի, օոք հաց փիյե չի. շատ ալ քաղցենա գու: «Ես հիմի ի՞նչ էնիմ»,- գա­սա ինքն ուինե: Քիզմիշ գելլի. «Հահալ ա­ներ հաց փիյողուն, ամա վօվ ու քա-անա քա թող, անու բարկեսնող քունողում»,- գա­սա: Մե մ՛ալ ջոմփան իուս փութ էնա-անա մեգ գենիգ մե դեսեվի գու: Գենիգե քիչ մե մոդգինա-անա հալիվոյին հարսե գելլի. հալիվոե գենոչե մոդն իուս գորչա գու՝ «հաց փիյես կու թա՞, ինչի՞ ուշեն­ցար»,- գասա, գենիգն ալ՝ «փոնիես թոմ­նե չկարցաք, անու օմա ուշ մենացի»: Հալիվոե ալի քելոխն իվե գորչա գու՝ «Ես ի՞նչ էնիմ, քամի, եմին աաձ ունիմ, քեզի քունողում»,- գասա: Գենիգե՝ «Պապա խե­րելեցար թա՞, ես քու հարսն իմ, ամոն փոն էլլի չի», ասելով հալիվոյին ասթաձնին օն­գուշ թենե չի, մոդե քուկա: Հալիվոյե՝ «իմ ասթաձնիս օնգուշ թեիր օչ, ալի մոդս էգիր, ես հիմի ի՞նչ էնիմ, եմին աաձ ունիմ, եմինե դաղե փեյուշի օմա ասթաձնիս էնողում. թուն բարգա, ես “մեշթ իվե խոթիմ օչ” դեյի բեցիթ վաան իվե թենթմին թիե բարգեսնիմ, անդի հեդեւ թենթմին թեին վաան իվե քիչ մե քեսիմ գու, եմինս տաղը քուկա», ասա-անա գենիգն ալ «մադեմ ես քու հարսդ իմ, քուզես-անա գելլի»,- գասա, դաղն իվեր բարգի գու, հալիվոյե ասթա­ձին բես գենա. գելիյե քեսուշի գեբչի-անա գենիգե զեվքլենմիշ գելլի. վայնան ասա մե հոնա գու, հալիվոյին բեզդուգն իուս խո­թա-անա հալիվոյե գելիյե թենթմին թիովե գենոչե բուցն իվե խոթա գու. մեկ մեկալի փաթթեվին գու, հալիվոր գենոչե գասա թա՝ «ես վախիմ գու, օմար քա-անա մեչեթ թենթում էլլողա»: Գենիգե ձիձաղի գու՝ «Ինչի՜ք ելլի չի, իսփոն աաք, զաթն ումեչ ասիք ոչ», գասա:
 

 

 
 
ֆրանսաիական ՖԻՆԵԿՈ ընկերության եւ Փամոքչյան ընտանիքի մեկենասությամբ հրատարակված պատկերազարդ սույն գիրքը շուտով հասանելի կլինի գրախանութներում, իսկ մինչ այդ կարող եք զանգահերել այս համարով 055 220 544

 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am