| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 22.05.2014 | ա-ակտուալ արվեստ
աղբաստան. թեժ քննարկումներ
անտիուտոպիա, օրիենտալիզմ, գրոտեսկ, թե՞ մեկ այլ բան. ինչի մասին էին վիճում Ակումբում հավաքվածները

 

Մայիսի 15-ին Ակումբ ակումբում /Թումանյան 40/ տեղի ունեցավ ֆրանսահայ գրող Դընի Դոնիկյանի Աղբաստան վեպի շնորհանդեսը /Ակտուալ արվեստ, 2013/: Եկավ շատ ավելի քիչ մարդ, քան սպասում էինք, բայց և այնպես քննարկումը բավականին հետաքրքիր ստացվեց, երբեմն նույնիսկ՝ որոտալի բռնկումներով: Ինչպես կասեին մեր օդերեւութաբանները, եղանակը փոփոխական էր, տեղ-տեղ նկատվում էր անձրեւ ու ամպրոպ: Համենայն դեպս, բոլոր այս տեղումների արդյունքում պարզվեց, որ վեպը բավականին բազմաշերտ է, բազմաբնույթ էմոցիաներ է արթնացնում եւ տարատեսակ ընթերցումների առիթ տալիս: Ու քանի որ ասելիք կարծես դեռ շատ կար, իսկ ժամանակը սպառվել էր /տեղը պիտի զիջեինք կինոմաններին/, որոշվեց մոտ ապագայում եւս մի քննարկում կազմակերպել, այս անգամ ավելի շատ մարդ ներգրավելով (ցանկալի է՝ գիրքը կարդացած): Այս մասին հաջորդիվ, իսկ առայժմ վայելեք քննարկման տեսագրությունը, ինչպես միշտ՝ չխմբագրված ու չկրճատված: ա.ա.










|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am