| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 06.03.2014 | ա-ակտուալ արվեստ
եռալեզու ընթերցումներ ՀԱՀ-ում
Օրերս Հայաստանի ամերիկյան համալսարանում Աննա Դավթյանը եւ Վիբկե Ցոլմանը (Գերմանիա) ընթերցեցին իրենց բանաստեղծությունները:



Երկու հեղինակներն էլ, բանաստեղծ լինելուց զատ, նաեւ լուսանկարիչներ են: Ընթերցումը եռալեզու էր (հեյերեն, գերմաներեն եւ անգլերեն)` Աննան եւ Վիբկեն ներկայացնում էին իրենց մայրենի լեզուներով, իսկ Շուշան Ավագյանը ընթեցրում էր տեքստերի անգլերեն թարգմանությունները: Եռալեզվությունը մի կողմից կոչված էր ընկալեի դարձնելու տեքտերի բովանդակությունը բազմազգ լսարանի համար, մյուս կողմից տեղի ունեցածը բանաստեղծության մի տեսակ ազատում էր միայն բովանդակային առումով հասանելի լինելու ճիգից: Լսարանը, կամա թե ակամա, հետեւում էր տեքստերիի մեղեդուն ավելի, քան բովանդակությանը, լեզուների պոեզիային ավելի, քան բառերի անվանած իմաստներին:










|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am