| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|բադաբադա՞|
հրապարակված է 11.11.2013 | ա-ակտուալ արվեստ
24 ժամ գրաֆիկական պատմության ցուցահանդեսը բացվե՛ց | 24 hour graphic storytelling exhibition launched!
2013 թ. նոյեմբերի 8-ին Խնկո-Ապոր գրադարանի սրահում “Ակտուալ Արվեստը” կազմակերպեց 24 ժամանոց գրաֆիկական պատմությունների մարաթոնի հաշվետու ցուցահանդեսը:



24 ժամ գրաֆիկական պատմությանի ցուցահանդեսը բացվե՛ց | 24 hour graphic storytelling exhibition launched!










Բորիս Թովմասյան, Քրիստինա Սարգսյան, Սուսաննա Մարտիրոսյան, Ջենի Գեվորգյան, Նարե Հովհաննիսյան՝ միգուցե այս անունները դեռ շատ բան չեն ասում այսօր, բայց կոմիկսի վաղվա օրը, շատ հնարավոր է, կապված է լինելու նրանց հետ: Boris Tovmasyan, Kristina Sargisyan, Susanna Martirosyan, Jeny Gevorgyan, Nare Hovhannisyan – you may not know this names, but it is very possible that tomorrow of Armenian comics will depend on them.


2013 թ. նոյեմբերի 8-ին Խնկո-Ապոր գրադարանի սրահում “Ակտուալ Արվեստը” կազմակերպեց գրաֆիկական պատմությունների (եկեք այսպես կոչենք կոմիկսը, որ այս անվան մեջ ենթադրվող հումորային իմաստը չդարձնենք անհրաժեշտ պայման ) ցուցահանդես: Սա “Ազատ արտահայտման պատկերը” ծրագրի եզրափակիչ միջոցառումն էր, երբ Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ Ղազախստանի 49 մասնակիցների գրաֆիկական պատմությունները ցուցադրվեցին լայն հասարակությանը: Այս աշխատանքներն արդյունք են անքուն գիշերների, ավելի շուտ՝ մի գիշերվա, որ մասնակիցները անցկացրին Գյումրիու “Կարիտաս” բարեգործական հիմնադրամի “Փոքրիկ իշխան” ընկերության առանձնատանը, երկար 24 ժամերի ընդացքում փորձելով մտածել եւ իրականացնել 24 էջանոց պատմություններ:


Ցուցահանդեսը ներկայացնում էր բոլոր մասնակիցների աշխատանքները: Ծրագրի համակարգողները պատմեցին մարաթոնի ընթացքի, նրա գաղափարի ու պատմության մասին: Ելույթ ունեցան նաեւ մասնակիցներից մի քանիսը, որոնք նշեցին մի այլ՝ Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում անցկանվող 24 ժամ կոմիկսի իրենց փորձի մասին: Երկրպագուները նաեւ լսեցին հետաքրքիր պատմություն, այն մասին թե ինչպես բոլորովին վերջերս մի խումբ կոմիկսի վարպետներ Հայաստանից ընդունեցին իտալական մարտահրավերը եւ Երեւանում կազմակերպեցին 24 ժամյան մարաթոն: Այսպիսով 2013 թ. Հայաստանում անց է կացվել երկու 24 ժամյա մարաթոն:


Հետո սկսվեց մրցանակների բաշխումը: Նշենք, որ հիմանական անվանակարգերում հաղթողներին որոշել էր միջազգային ժյուրին, որի կազմում էին.


Օլե Կոմոլ Քրիստենսեն, Դանիա,
Ջանան Մարասլիգիլ, Թուրքիա,
Ժերալդ Գորիժ, Ֆրանսիա,
Դեն Փանոսյան, ԱՄՆ


 



Մրցանակների արժանացան.

Ամենալավ այլաբանություն – Ֆիրատ Դովենչիողլու, Թուրքիա

Մտքի ազատ թռիչք – Նարե Հովհաննիսյան, Հայաստան

Ամենալավ օրիգինալ գաղափար – Գիորգի Գամեզարդաշվիլի, Վրաստան

Ամենալավ օրիգինալ տեխնիկա – Ջենի Գեվորգյան, Հայաստան

Կազմակերպիչների ընտրություն – Սուսաննա Մարտիրոսյան

Ամենալավ նկար – Դաթո Մաչավարիանի, Վրաստան
Ամենալավ սցենար – Քրաստինա Սարգսայան, Արմինե Բեկարյան, Հայաստան


Հետո եկավ լավագույն տարածաշրջանային գրաֆիկական պատմությունների հերթը, որտեղ տեղ էին գտել.


Ամենալավ պատմություն Թուրքիայից – Օզլիյեն Յիլդիրեյ

Ամենալավ պատմություն Վրաստանից – Թաթա Բոբոխիձե

Ամենալավ պատմություն Հայաստանից – Բորիս Թովմասյան





.....ե-ե-ե-եւ գլխավոր մրցանակը՝ Գրան Պրին ստանու-ու-ու-ում է......
Եվգենի Յակովլեվ, Ղազախստա՛ն


Ցուցահանդեսը կաշխատի Խնկո-Ապոր գրադարանում մինչեւ նոյեմբերի 15-ը:


 

 

 

 

 

 

 

24 hour graphic storytelling exhibition launched!

 

 



Boris Tovmasyan, Kristina Sargisyan, Susanna Martirosyan, Jeny Gevorgyan, Nare Hovhannisyan – you may not know this names, but it is very possible that tomorrow of Armenian comics will be connected with them.



  

 

In November 8, 2013 in Knko Aper Children library hall the Actual Art organized a graphic stories ( that’s how we call comics to overpass highlighting of its humorous meaning ... ) exhibition. It was the climax of the Visualizing Free Expression project when graphic stories of 49 participants from Armenia , Georgia, Turkey, USA and Kazakhstan were taken for observation to the general public. This works were a result of sleepless nights , or rather, one night that participants spent in Gyumri in Little Prince house, trying to conceive and put on paper a 24 -page stories during long 24 hours.


The exhibition presented works of all participants. The program coordinators told about course of marathon, its motives and history. Then some participants took the floor to tell about their experience with the 24 hour comics in Angouleme, France. They also told the public amazing story on how recently a comics artists from Armenia took adare of Italian masters and organized a 24 -hour marathon in Yerevan. Thus in 2013 two 24 -hour marathons were held in Armenia!


Then the award ceremony started. Winneres in main categories were selected by the International Jury composed of:

Ole Comoll Christensen, Denmark,
Canan Marasligil, Turkey,
Gerald Gorridge, France,
Dan Panosian, USA


Award winners selected were:

Best...iary (Best Allegory) - Firat Dovenchioglu, TR
Free Flight of Thought - Nare Hovhannisyan, AM
Best Original Idea - George Gamezardashvili, GE
Best Original Technique - Jeny Gevorgyan, AM
Best Drawing - Datto Machavariani, GE
Best Script - Kristina Sargsyan / Armine Bekaryan, AM


Best Regional Storytellers are....

Best Graphic Story for Armenia - Boris Tovmasyan
Best Graphic Story for Georgia - Tata Boboxidze
Best Graphic Story for Turkey - Ozliyan Yildiray


A-a-and the Grand Prix go-o-o-es to.....
Evgeny Yakovlev, Kazakhstan!


You can enjoy the exhibition in Khnko-Aper Children’s Library till November 15th.

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am