| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|re-view|
հրապարակված է 10.05.2013 | գայանե ավետիսյան
զբոսանք Gallery 25-ում
Ապրիլի 18-ին Գյումրու Gallery 25-ում տեղի ունեցավ նկարչուհի Տաթեւ Հարությունյանի "Զբոսանք" ( "Walk" ) փորագրով անհատական ցուցահանդեսի բացումը:


Բարձրագույն նպատակը, որին կարող է ծառայել արվեստը, այն է, որ մարդիկ ավելի խորը հասկանան կյանքը եւ ավելի սիրեն այն:
                                                                                                                                                            Ռոքուել Քենթ




Կարծում եմ, երջանիկ են նրանք, ովքեր մշտապես ինքնաարտահայտվելու կարիք ունեն, փնտրտուքների մեջ են, հարցեր են տալիս ու փորձում գտնել դրանց պատասխանները: Երջանիկ են, քանի որ մտածում են ոչ այնպես, ինչպես հասարակության լայն մասը, ձգտում են բարձրաձայնել խնդիրներ, լսելի դարձնել եւ հասցնել դրանք մեր սրտերին ու հոգիներին տարբեր կերպերով: Կյանքի դժվարությունները հաղթահարելու համար հավատից բացի մի կարեւոր բաղկացուցիչ եւս հարկավոր է ունենալ եւ օգտագործել. անկեղծորեն ժպտալու կարողություն, այնպես, ինչպես Գյումրեցի երիտասարդ նկարչուհի Տաթեւ Հարությունյանը:





Տաթեւը ծնվել է Գյումրիում. նկարել սկսել փոքր տարիքից, այնուհետեւ հաճախել է "Ընտանիք" կենտրոն, ապա` Գյումրու գեղագիտական կենտրոն, իսկ 17 տարեկանից ընդունվել ու սովորել Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում: Ներկայում սովորում է ակադեմիայի մագիստրատուրայում, գրաֆիկայի բաժնում:



"Զբոսանք"-ը Գյումրիում կազմակերպված թերեւս ամենայուրահատուկ ցուցահանդեսներից մեկն է: Աշխատանքները չափազանց յուրահատուկ են. կարծես մեկ այլ, ուրիշ աշխարհ ընկած լինես: Ցուցահանդեսը ճանապարհի մասին է, այդ բառի լայն ու լիարժեք իմաստով. ուղի, կյանքի ընթացք, ինքնակատարելագործում... Մոտեցումները եւս չափազանց հետաքրքիր են. տպավորիչ էին մանավանդ ապակու վրա կարատված աշխատանքները:



Տաթեւի "Զբոսանք" շարքը դիտողին լիարժեքորեն տեղափոխում է զգայական այնպիսի մթնոլորտ, որտեղ կարծես զբոսնելը դառնում է միակ միջոցն ու հնարավորությունը միասնականության մեջ տեսնել ու ընկալել ժամանակն ու տարածությունը. "թափանցիկ ապակու" շնորհիվ հնարավոր դարձնել ներթափանցումը մեկ այլ, տարբերվող, յուրօրինակ աշխարհ:



 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am