| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|re-view|
հրապարակված է 09.10.2012 | ա-ակտուալ արվեստ
դարձ առ գիրք 3
արդեն երրորդը շարունակաբար...


Երեւանը գրքի համաշխարհային 12-րդ մայրա­քա­ղաք, հայ տպագրության 500 ամյակ... ամենա­խո­սուն այցեքարտերը ներկայանալու համայն աշ­խար­հին...

Հայաստանյան այս յուրահատուկ տարվա փառահեղ մշակու­թային իրադարձություններին նվիրված հանդիսությունների հորձանուտում hամատարած կորսված գրքասիրությունը վե­րադարձնելու հավատով լեցուն «Դարձ առ գիրք» խորագրով գրքարվեստի երրորդ փառատոն, որն այս տարի առավել քան համահունչ է երկրի մշակութային զարկերակին:

Փառատո՛ն, որն արդեն երրորդ անգամ հանդգնում է ճեղքել անհավատ-թերահավատների ստվար բանակը, որ թվացյալ «ընթերցող եւ ուսյալ մարդու վերագտնումի անհնարինությու­նը» վանկարկելով, տարիներ շարունակ խոչընդոտել է (միգու­ցե անգիտակցաբար) հավատով ներշնչված նվիրյալներին:
«Շրջադարձ առ գիրք» նվիրական նպատակը մեզ վճռակա­նու­­թյուն եւ հույս է ներշնչում անվարան քայլելու փոքր-ինչ լու­սավորված ոգու եւ կամքի, գրքի եւ ընթերցանության արա­­հե­տով:

Արդեն միայն մեսրոպյան գրով, մեղապարտյան տպագրու­թյամբ, ոսկեդարի եւ միջնադարի հզոր մշակույթով հայ գիրքը կատարել է իր փառատոնը: Մեզ մնում է միայն հասկանալ, որ գրքարվեստի փառատոնը բոլորովին էլ ժամանակավրեպ չէ (ինչպես մտածում են շատերը), այլ ճիշտ պահն է փառատո­նե­լու գիրքը, այսուհետ շարունակաբար հընթացս տարանջա­տե­լու արժեքավորն ու ապարժեքը: Քանզի ակնհայտորեն գր­քասեր եւ գիրն ու գիրքը գնահատող, այդ հրաշքներով ո­գեւոր­վող մարդն է արժանի լավագույն եւ արժանապատիվ ապագայի:

Մենք հավակնություններ չունենք, պարզապես հավատում ենք, որ մշակույթի հայաստանյան զարգացումների ճանա­պար­հին Երեւանը աշխարհի գրքի 12-րդ մայրաքաղաք կոչ­մանը եւ 500 ամյա հայ տպագրություն իրողությանը հա­մա­­­հունչ «ԴԱՐՁ առ ԳԻՐՔ» փառատոնն իր ամենամյա միջոցառումներով հաստատուն քայլ է դեպի գիրք եւ ընթեր­ցանություն:

կազմակերպիչներ
 

 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am