|
|բադաբադա՞|
հրապարակված է 12.06.2012 | արտակ բաղդասարյան
Արտակ Բաղդասարյան. անգլիացիները հայկական ծագում ունե՛ն
Նոր հետազոտությունները ակնառու հաստատում են անգլիացիների հայեցի ծագման հիպոթեզը, որի հիմնավորումները առկա են հին անգլիական պատմական աղբյուրներում:
Անգլիացիները գլիայազուրկ (առանց գլիայի) հայերն են:
Ազգերի կազմավորման, միգրացիաների, ներազդեցությունների վերաբերյալ բազմաթիվ տեսություններ գոյություն ունեն: Հնդեվրոպական ազգերի առաջացումն էլ կապված է նրանց նախապապերի միգրացիաների հետ: Այն փաստը, որ հայերը նավերով հասել են անգլիայկան կղզիների ափերը, գրի է առնված անգլիական հնագույն ձեռագրերից մեկում, ուր, մասնավորապես, ասվում է, որ հենց այդ հայերից է սերել անգլիացիների ազգը: Միգրացիաների ընթացքում, ազգաստեղծման այդ դժվարին եւ առասպելական ճամփեքին հայերը շատ բաներ են թողել բնիկ ցեղերին, շատ բաներ եւ կորցրել… Կան վարկածներ, որ “գլիան” հայերը կորցրել են շատ ավելի վաղ ժամանակներում, եւ դրա որոնումներն են նրանց բերել Անգլիայի (այն ժամանակ դեռ անանուն եւ անհրապույր) ափերը: Այստեղ ծայրաստիճան հոգնած հայերը վերջապես մերվեցին “գլիայի” անվերադարց կորստին եւ հիմնեցին ազգային մի նոր պետություն՝ Անգլիա: Այսպիսով նրանք (հայերը) շեշտում էին, որ միայն “գլիայի” առկայութունը կամ բացակայությունն է միակ տարբերությունը իրենց (հայերի) եւ նորաստեղծ ազգության միջեւ: Հնագետների մի ստվար զանգված համոզված է, որ հայտնի Սթոոունհենջը “գլիայի” դամբարանն է՝ առաջինը աշխարհում, ուր թաղված է ոչ ֆիզիկական, այլ “էական” մարմին: Անգամ Անգլիայի պետական դրոշը վկայում է, որ նորաստեղծ ազգը “խաչ է քաշել” “գլիայի” վրա եւ այլեւս հուսահատվել վերգտնելու այն: Հայերի եւ անգլիացիների լեզվամտածողական նույնության վերաբերյալ գոյություն ունի Գրիգոր Խաչատրյանի չափազանց հիմնավորված եւ նույնքան հետաքրքրական հետազոտությունը:
փորձագետի կարծիք Անգլիայի պատմության ամենակարեւոր հուշարձանը, “ Անգլո-սակսոնյան ժամանակագրությունը” *, որ կազմվել է ԱլՖրեդ Մեծի թագավորության ժամանակ (871-99 թթ.) եւ նկարագրում է պատմությունը` հռոմեական նվաճումներից մինչեւ նորմանների ներխուժումը, սկսվում է այսպես. “The island Britain (1) is 800 miles long, and 200 miles broad. And there are in the island five nations; English, Welsh (or British) (2), Scottish, Pictish, and Latin. The first inhabitants were the Britons, who came from Armenia (3), and first peopled Britain southward.”
**Թիվ 3 ծանոթությունում նշվում է, որ “ ...Արմենիա բառը գրվել է “Ժամանակագրության” սաքսոնացի գրիչի կողմից, հնարավոր է, անուշադրության պատճառով “Արմորիկա” բառի փոխարեն”: Հասկանալի չէ, թե ինչը ստիպեց 19-րդ դարի թարգմանչին գուշակել, որ 10 դար առաջ սաքսոնացի գրիչը սխալվել է: Եթե հավատանք թարգմանչի վարկածին, ապա հարց է ծագում, ինչու սխալվելուց հին գրիչը գրել է հենց “Արմենիա”: Ամենամոտիկ բացատրությունը այն է, որ սաքսոնացի գրիչը հայ էր: Որը տրամաբանորեն ապացուցում է բնագրում գրվածի իսկությունը. անգլոսաքսոնացիների մեջ հոսում է հայի արյուն:
թարմ նյութեր
|
| re-view | 10.05.2013
զբոսանք Gallery 25-ում
27.01.2013
միլան կունդերա | կեցության անտանելի թեթեւությունը /հատված/ 5-րդ մաս/թեթեւություն եւ ծանրություն/
|