«բժիշկներ առանց կրծկալների պրոդակշնս»-ը ներկայացնում է ՖՈՏՈԿՈՄԻԿՍ «Ծնված քնելու համար»
Նրանք պատրաստվում էին գործելու: Ամեն ինչ տեղում էր. փաստաթղթերը ստորագրված էին, պայմանավորվածությունները ձեռքբերված, առավոտյան սուրճը խմած: Չկար միայն մասնակիցներից մեկը….կարդացե՛ք նոր կոմիկս ՀԵՆՑ ԱՅՍՏԵ՚Ղ
Կա բառերի բավականին հաճախ հանդիպող մի շարք, որ ինտենսիվ օգտագործումից կամ մաշվել կորցրել է իմաստը, կամ այն ձեռք է բերել ծաղրական երանգ: Ժողովրդավարություն, լիբեռալ արժեքներ, խոսքի իրավունք, ազատություն, արդար ընտրություններ` այս բառերը կարելի է լսել ամենուրեք, ընդ որում իրենց նպատակներին հասնելու համար այն ցինիկաբար օգտագործում են եւ դրանց գաղափարական թշնամիները: Իրոք, դժվար է առաջին հայացքից ենթադրություն անել, թե ինչքանով է ազնիվ հրապարակախոսը եւ իսկապես՝ ժողովրդավարության ռահվիրան: Մինչդեռ այս գաղափարներն ունեն հստակ դրսեւորումներ, որոնցով կարելի է դատել տվյալ երկրի ազատության մակարդակի մասին: Եթե ձեր երկիրը չունի հսկվող սահմաններ, գրքերն առանց քոփիռայթի են, իսկ հոգեբուժարանները առանց պատերի, ուրեմն հանգիստ ապրեք այնտեղ:
Դեմոկրատիայի այս չափորոշիչներին է պատկանում նաեւ “բժիշկներ առանց կրծկալների” գաղափարը: Այն նույնպես մերժում է սահմանները, ազատագրում է ճնշումից եւ շարժվելու (mobility) հնարավորություն է ընձեռում` այս դեպքում մարմնի մասերին:
“Բժիշկներ առանց կրծկալների” գաղափարը հանդիսանում է “բժիշկներ առանց սահմանների” կոնցեպտի մասնավոր դեպքը: Եթե վերջինս կապված է գլոբալ կոնտեքստով լուրջ կազմակերպչական աշխատանքի եւ ֆինանսական միջոցների ներգրավման հետ, ապա մեր նշվածը ՝ հակառակը չի պահանջում եւ ոչ մի ռեսուրս դրսից: Միակ փոփոխությունը կապված է անհատի մտածելակերպի հետ:
Բացի այդ, ինչպես եւ “բժիշկներ առանց սահմանների” գաղափարը ստացավ իր կիրառումը տարբեր ոլորտներում, որտեղ ձեւավորվեցին առանց սահմանների գործող ինժեներներ, իրավաբաններ (ասում են, մի ժամանակ գործում էին նաեւ պատկերապատողներ առանց սահմանների…) եւ այլ մասնագիտության տեր մարդիկ, նշված դեպքում եւս հնարավոր են առանց կրծկալների աշխատող տարբեր մասնագետներ:
Համարելով վերը նշվածը որպես հիմնավորում, մենք որոշեցինք այս խորագրով մի բաժին բացել, որտեղ կտպվեն կոմիկսներ: Ի՞նչ կապ ունի կոմիկսը այստեղ: Այն նույնպես ունի բովանդակության, ձեւի եւ ընթերցվելու ազատություն:
Սկզբնական տարբերակով բաժինը պետք է կոչվեր “պատկերապատողներ/կոմիկսարարներ առանց սահմանների”, բայց այս անվանումը շատ պարտավորեցնող էր: Ընթերցողը կսպասեր միայն սուր քաղաքական ենթատեքստով գործեր՝ նախագահի, օլիգարխների, կամ առնվազն ընտրությունների, կոռուպցիայի մասին: Այդ պատճառով որոշվեց վերանվանել “պատկերապատողներ/կոմիկսարարներ առանց կրծկալների”, բայց քանի որ շատերը չգիտեն, թե ովքեր են կոմիկսարարները, այս անվանումը կթողներ աղանդի կամ սեռական փոքրամասնության տպավորություն: Այդ պայմաններում որոշվեց այստեղ ինտեգրել նաեւ շատ լուրջ իմիջ ունեցող “բժիշկներ առանց սահմանների” անվանումը: Արդյունքում ստացվեց “բժիշկներ առանց կրծկալների” անունը:
Եւ այսպես, ներկայացնում ենք բաժնի առաջին նյութը: Այս ֆոտոկոմիկսի գաղափարը ծնվեց ակնթարթի ընթացքում: Նախորդ օրը Երեւանից ժամանած թիմը գյումրեցի գործընկերների հետ միասին Գյումրիի “Բեռլին Արտ Հոտել”-ում անցկացնրեց դրինք՝ն՝ դրո հավաք: Այդ օրը նախատեսվում էին մի շարգ հանդիպումներ, բայց ամեն ինչ ձգձգվում էր, ժամանակն ասես կանգնել էր….


էջ 1

էջ 2

էջ 3
...այսքան բան: