| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 05.05.2012 | ա-ակտուալ արվեստ
ժառանգություն եւ դինամիկա
Ուտոպիանան UrbanLabYerevan-ի հետ համագործակցությամբ ներկայացնում է. հանդիպում-քննարկում ճարտարապետության պատմաբան Ալեն Շարի հետ

 

Հնարավո՞ր է «ռեաբիլիտացիայի ենթարկել» մի մայրաքաղաք, որն առկախված է ուտոպիայի եւ իրականության միջեւ: Այս հարցն իր մեջ թաքցնում է ժառանգության հարցը. եւ ոչ միայն թաքցնում է, այլեւ հեղափոխում է դրա սահմանումը: Իրոք, եթե ժառանգությանը վերագրենք ոչ թե ընտրության գործառույթը, այն է` որոշելու, թե ինչը պիտի պահպանվի, իսկ ինչը` ավերվի, եթե ժառանգություն ասելով հասկանանք նյութական ու նաեւ` խորհրդանշական իրականության վերապատմականացման գործառույթը, այդ դեպքում միայն Նովի Բեոգրադը գուցե ի վիճակի լինի իր պատմությանը համապատասխանող իմաստ ձեռք բերելու: Վերապատմականացնել, այսինքն` ինքդ քո մեջ ներամփոփել քո պատմության պատմությունը. դա միայն պատմաբանների ոլորտը չէ, այլեւ` ցանկացած քաղաքացու, ընտանիքի: Վերարժեւորել քաղաքային տարածքը չի նշանակում գոհանալ շենքերի ճակատամասերը պատմության փոշուց մաքրելով ու արդիականացնելով: Դա նշանակում է տարածքը վերադարձնել սեփական հիշողությանը, վերականգնել հիսուն տարի առաջ այստեղ ապրելու եկած մարդկանց արժանապատվությունը: Դա նշանակում է ընդունել, որ մեծ մասշտաբի ճարտարապետության համատեքստում քաղաքային տարածքը մեզ շատ բան ունի սովորեցնելու մեր պատմության մասին եւ այն հարաբերության, որ մենք ունենք այդ պատմության հետ:
                                                                                                   Ուտոպիանա










Ալեն Շարը Ճարտարապետության ազգային բարձրագույն դպրոցի պրոֆեսոր է (Ecoles Nationales Supérieures d’Architecture): Դասավանդում է Կլերմոն-Ֆերրանի Ճարտարապետության ազգային բարձրագույն դպրոցում (ENSA de Clermont-Ferrand) «Ճարտարապետության պատմություն եւ մշակույթ» առարկան:

1994 թ.-ից ղեկավարում է Ժառանգության ուսումնասիրության եւ հետազոտման կենտրոնը (Domaine d’Etude et de Recherche du Patrimoine):

Մասնագիտական հետաքրքրությունները վերաբերում են արվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության փոխհարաբերություններին:

12 տարի շարունակ հանդիսանում է Արվեստ եւ քաղաք իստիտուտի (Institut Art et Ville) հիմնադիրն ու տնօրենը: Կարգախոսը՝ «արվեստը՝ որպես միավորող գործոն
եւ ինտերնացիոնալիզմը՝ որպես անվերջ հնարավորություններ»:

Քաղաքաշինության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է.

«Արվեստը եւ քաղաքաշինությունը» («Art et Urbanisme» Presses Universitaires de France, 1ère édition 1983, 2ème éd. 1993)

«Քաղաքաշինական գործի տիրապետումը» («Maitrise d’oeuvre Urbaine» éd. Mardaga, 2003)

«Քաղաքաշինության նոր պայմանները» («Les nouvelles conditions du projet urbain» éd. Mardaga 2001

Իր ուսանողների հետ զարգացնում է բազմաթիվ վտանգավոր թյուրիմացությունների (ապաքաղաքականացման եւ վերաքաղաքականացման…) պատճառ հանդիսացող Ժառանգություն տերմինի քննադատական վերլուծություն:

 

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am