| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|re-view|
հրապարակված է 25.04.2012 | ալիս տեր-ղեւոնդյան
Դիեգո Տատյան | հետմիջօրե
Դիեգո Տատյանի արձակը հիմնված է փիլիսոփայական պարադոքսի վրա եւ նա, անկասկած, Արգենտինային հատուկ «փիլիսոփայական ֆանտաստիկայի» ավանդույթների շարունակողն է:

 

Ապրիլի 23-ին, "Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք" ծրագրի շրջանակներում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Դիեգո Տատյանի "Հետմիջօրե" պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն կազմել եւ իսպաներենից հայերեն է թարգմանել բանասիրական գիտությունների թեկնածու Ալիս Տեր-Ղեւոնդյանը: Գիրքը հրատարակվել է «Սիրանույշ եւ Պողոս Արզումանյան» հիմնադրամի հովանավորությամբ եւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:




Դիեգո Տատյանը ծնվել է 1965 թվականին Արգենտինայի Կորդոբա քաղաքում, որը մայրաքաղաք Բուենոս Այրեսից հետո մեծությամբ երկրորդն է: Տատյանը մասնագիտությամբ փիլիսոփա է եւ Կորդոբայի պետական համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետի դեկանն է: Համալսարանը Ամերիկա մայրցամաքի չորս ամենահին կրթահամալիրներից է (2013 կնշի իր 400-ամյակը), որի շնորհիվ քաղաքը ձեռք է բերել La Docta, այսինքն “Գիտուն քաղաք” կամ “Գիտունների, իմաստունների քաղաք” անվանումը: Տատյանը հայտնի է իր գիտական եւ վերլուծական աշխատանքներով նվիրված Սպինոզային, Հայդեգերին եւ Բորխեսին: Նա հրատարակել է նաեւ պատմվածքների եւ փիլիսոփայական մանրապատումների մի քանի ժողովածուներ, որոնցից կատարված ծաղկաքաղը ներկայացվում է այս գրքույկով` առաջին անգամ հայերենով: Նրա աշխատանքները թարգմանվել են նաեւ ֆրանսերեն, անգլերեն եւ պորտուգալերեն: Դիեգո Տատյանի արձակը հիմնված է փիլիսոփայական պարադոքսի վրա եւ նա, անկասկած, Արգենտինային հատուկ «փիլիսոփայական ֆանտաստիկայի» ավանդույթների շարունակողն է:

 
 

Կորդոբայի հայ համայնքը: Կորդոբայում է կառուցվել ամբողջ աշխարհամասի հնագույն հայկական եկեղեցին` Սուրբ Գեւորգը (1928) ու նրա շուրջ ստեղծված համայնքային կենտրոնը, Կորդոբայում իր կյանքի վերջին տարիներին` մինչեւ 1934 թ., ապրել է Բաշ-Ապարանի ճակատամարտի ղեկավարներից մեկը, “Նեմեսիս” գործողության հերոս Արամ Երկանյանը: Կորդոբայի հայությունը կազմում է շուրջ 5,000 մարդ, սա շատ միասնական ու համախմբված մի համայնք է: Այստեղ գործում են սփյուռքում տարածված բոլոր ազգային հաստատությունները` եկեղեցիներ, ազգային դպրոց, կուսակցություններ, բարեսիրական կազմակերպություններ, մարզական կառույցներ: Ավելացնենք որ Կորդոբայի ծնունդ է նաեւ աշխարհահռչակ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը:



 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am