|
|մառան|
հրապարակված է 24.04.2012 | չենգիզ աքթար
կոչ ներումի
Իմ խիղճը չի ընդունում անտարբերությունն ու ուրացումը հանդեպ Մեծ Եղեռնի, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915 թվականին: Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի ու եղբայրների զգացմունքներն ու ցավերը եւ ներողություն եմ խնդրում նրանցից:
Ներումի Կոչը, որը վերաբերում է քսան տարում չորսհազարամյա մի քաղաքակրթության ոչնչացման նույնքան ցավալի, որքան ժխտված պատմական փաստին, իր էությամբ ոչ միայն առաջին, այլ գեթ միակ օրինակն է դեռեւս ներողություն խնդրելու սովորություն չունեցող Թուրքիայում: Այնտեղ, ուր հավաքական գիտակցությունը ենթարկվում է հիշողության կորստի ահռելի փաստին, որը հարաբերելի է միայն հանցագործության` ահռելիության աստիճանի, անմեղ լինելու հիվանդագին համոզվածության եւ դրանից բխող զոհ ձեւանալու մոլագարության հետ, ներողություն չեն խնդրում: Ավելի ստույգ` ներողություն չէին խնդրում: Քանզի այլեւս դա կատարված իրողություն է:
թարմ նյութեր
|
| re-view | 10.05.2013
զբոսանք Gallery 25-ում
27.01.2013
միլան կունդերա | կեցության անտանելի թեթեւությունը /հատված/ 5-րդ մաս/թեթեւություն եւ ծանրություն/
|