| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|re-view|
հրապարակված է 17.04.2012 | ա-ակտուալ արվեստ
«ՎԱՆ նախագիծ» - հաշվետու համերգ
2012 թվականի ապրիլի 2-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում կայացավ «ՎԱՆ նախագիծ» Հայկական բարձրավանդակի ոչ նյութական մշակութային ժառանգության ծրագրի հաշվետու համերգը:




2012 թվականի ապրիլի 2-ին կայացավ «ՎԱՆ նախագիծ» Հայկական բարձրավանդակի ոչ նյութական մշակութային ժառանգության ծրագրի հաշվետու համերգը:





Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում ընթերցվեց «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունու խոսքը, այնուհետեւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ներկայացրեց 2011 թ. «ՎԱՆ նախագծի» շրջանակներում Արեւելյան Թուրքիայի (Արեւմտյան Հայաստան) Դերսիմ երկրամասում կատարված ազգագրագիտական ուսումնասիրությունների արդյունքները:













Միջոցառման երկրորդ մասում Նորայր Քարտաշյանի ղեկավարությամբ «ՎԱՆ նախագծի» երաժիշտների խումբը հանդես եկավ համերգային ծրագրով՝ կատարելով մասնավորապես Կոմիտասի «Ետ ու առաջ», Ծովակ Համբարձումյանի «Տրապիզոնցիների պար», Գրիգոր Հախինյանի «Ծամերով պար», ինչպես նաեւ ժողովրդական «Վարդ սիրեցի», «Ախ Նարե, Նարե», Համշենի ժողովրդական «Մոնա, Մոնա», «Համշենա շարան» ստեղծագործությունները, ինչպես նաեւ արեւմտահայկական այլ պարեղանակներ եւ երգեր:






[ առաջարկում ենք նաեւ դրվագներ Ստամբուլում տեղի ունեցած համերգից ]



|
 
թարմ նյութեր
Orange գրքի մրցանակ 2012
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am