...իմաստավորելու, վերանայելու մեր անցածը, մեր ունեցածը` հասկանալու համար այսօրվա մեր խնդիրներն ու մեր անելիքը
Փրինթինֆո եւ Սարգիս Խաչենց հրատարակչությունները եւ Բյուրոկրատ գրատունը ձեռնարկել են մի հրաշալի նախագիծ. դասախոսություն-քննարկումների շարք մշակութային, պատմական, արդիական հարցերի շուրջ:
Բանախոսությունների շարքը պայմանականորեն անվանվել է Մեսրոպից դեպի Մաշտոց: Ըստ կազմակերպիչների, բանախոսությունները տեղի են ունենալու ամիսը երկու անգամ` հայ մասնագետների, մտավորականների մասնակցությամբ, եւ կարծում ենք, որ նման լուրջ հարցերի հետեւողական արծարծումն անպայմանորեն կարեւոր դեր կունենա իմաստավորելու, վերանայելու մեր անցածը, մեր ունեցածը` հասկանալու համար այսօրվա մեր խնդիրներն ու մեր անելիքը:
Առաջին բանախոսը թարգմանիչ, փիլիսոփա, գիտնական, "Ռուբիկոն" ամսագրի խմբագիր Սերգեյ Ստեփանյանն էր, ով խոսեց Մաշտոցի "ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ" նշանաբանի մասին:
Դասախսության տեսագրությունը կատարել է WEB.TV-ին, որն էլ կազմակերպիչները սիրով տրամադրել են մեզ: Մենք ուշադրությամբ կհետեւենք հաջորդ հանդիպումներին եւ ընթերցողներին կփորձենք ներկայացնել ինչպես դասախսությունները, այնպես էլ դրանց հետեւող քննարկումները, որոնք ցավոք այս անգամ տեղ չեն գտել տեսագրության մեջ: