| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 13.04.2012 | մկրտիչ մաթեւոսյան
à Paris Նորշտեյնի հետ
Երեք օրվա այդ մտերմիկ զրույցների ջերմ մթնոլորտը իսպառ սպանել էր իմ միջի "խմբագրին", որ վերջին օրը միայն արթնացավ ու գլխի ընկավ, որ կարելի է նաեւ հանրության համար մի փշուր էլ պահել, եւ ահա արդյունքը...


Փարիզ հասնելուն պես իմացանք, որ հենց այդ ժամանակ՝ մարտի 23-ից 25-ը, տեղի են ունենում Յուրի Նորշտեյնին եւ ճապոնացի մուլտիպլիկատոր Կիհաչիրո Կավամոտոյին – /ճապոնական տիկնիկային մուլտիպլիկացիայի դասական/ նվիրված օրեր: Երեք օր շարունակ ցուցադրվում էին երկու ռեժիսյորների գործերը, այդ թվում եւ մեր սիրելի “Ոզնին մշուշում” մուլտֆիլմը, եւ մեզ պակաս հայտնի “ձմեռային օրեր” ցիկլը, տեղի ունեցան հանդիպումներ ու կոնֆերանսներ Յուրի Նորշտեյնի հետ:



“Ձմեռային օրեր” ցիկլը Բասյոյի պոեմի առաջին ռենկուի հիման վրա նկարված երկարամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ է: Ռենկուն ճապոնական դասական կոլեկտիվ բանաստեղծական ձեւ է, որ բաղկացած է իրար հաջորդող երկտողերից, գրված մի քանի բանաստեղծների կողմից: Հիմնականում բաղկացած է 36 հատվածից, կարելի է ասել՝ 36 հայկուից, որոնցից յուրաքանչյուրն ասես պատասխանում է նախորդին: Ֆիլմին մասնակցել է 37 ռեժիսյոր Կավամոտոյի ղեկավարությամբ, այդ թվում եւ Նորշտեյնը:




Ասեմ, որ երջանիկ պատեհությամբ Նորշտեյնը հյուրընկալվում էր մեր վաղեմի բարեկամ Շագայի վաղեմի բարեկամ Արմեն Հարությունյանի տանը /սկզբունքորեն նախընտրելով ընկերոջ բնակարանը ֆեշենեբել հյուրանոցից/, ինչի շնորհիվ մենք երեք օր վայելիցենք լեգենդար ռեժիսորի ընկերակցությունը...որ թեպետ եւ ինտելեկտուալ է եւ էրուդիտ միեւնույն ժամանակ շատ պարզ ու հասարակ համեստ եւ հմայիչ մարդ է: Ընդհանուր թեյա-սրճա-գարեջրաըմպումների ընթացքում հասցրեցինք երկար զրուցել այդ մարդու հետ` մի փոքր ճանաչել, թեեւ, ճիշտն ասած, միանգամից երեւակված հոգեհարազատությունը տպավորություն էր ստեղծում, թե վաղուց ճանաչում ես իրեն, եւ նույնիսկ տված հարցերին արդեն մտքում ակնկալում էիր "ճիշտ" պատասխանը...




 

Երեք օրվա այդ մտերմիկ զրույցների ջերմ մթնոլորտը իսպառ սպանել էր իմ միջի "խմբագրին", որ վերջին օրը միայն արթնացավ ու գլխի ընկավ, որ կարելի է նաեւ հանրության համար մի փշուր էլ պահել, եւ ահա արդյունքը...







Հատկանշական է, որ իր Ոզնուց հետո Նորշտեյնը արդեն քառասուն տարուց ավել է ինչ աշխատում է Գոգոլի Շինելի վրա...որի աշխատանքները կիսատ չթողնելու համար չընդունեց Հայաստան գալու մեր առաջարկը:

Forum des images-ում կազմակերպած պաշտոնական հանդիպումից մի քանի հատված տես | մառան |
|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am