| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|բադաբադա՞|
հրապարակված է 21.02.2012 | անգուլեմ խումբ
չստացված զրույց կրոնի, պոռնոյի ու “on-off ready made” կոմիկսի շուրջ
“Օn-off ready made” կոմիկսի գլոբալ իրազեկման երեւանյան կամպանիայի շրջանակներում Կենտրոն թաղամասի սրճարաններից մեկում կազմակերպեցինք զրույց հեղինակ Տիգրան Առաքելյանի հետ:


Զրույցը բաղկացած էր երկու մասից:

 

Առաջինում արծարծված հարցերը աննկատորեն լրջացան, ընդգրկման ոլորտը սահմանափակվեց ազատության եւ գրաքննադատության հարցերով, եւ քանի որ հենց այդ թեմայով ու գրեթե նույն հարցուպատասխանով հարցազրույց արդեն տպվել էր մեր էջերում (տես “Տիգրան Առաքելյան. ավելացնե՛լ քննադատական սրության անկյունը: Հարցազրույց on-off ready made-ի շուրջ” ), մենք այս հատվածը խոտանեցինք:

 

Երկրորդ մասում խոսում էինք կոմիկսի թեմատիկայի, հայկական իրականության, կոմիկսի լեզվով տաբուներին անդրադառնալու եւ տաբուները կոմիկսի միջոցով արտահայտելու առավելությունների մասին: Հետո …լավ չեմ հիշում…..թե միացավ ներքին գրաքննիչը….թե հատուկ ԱՊՀ երկրների համար արտադրած տեսախցիկը ինքնաակտիվացրեց “անվտանգ մոնտաժ “ ֆունկցիան… թե օպերատոր Էդոյի դիմակի տակ թաքնված էր այլ մարդ…

 

Ամեն դեպքում ձեզ ենք ներկայացնում մեր զրույցի արդյունքները կամ այն, ինչ նրանից մնաց:





Հետաքրքիր է, որ այս “լայթ” տարբերակը առանձնապես չի տարբերվում “ֆուլ” տարբերակից՝ այն իմաստով, որ լսողը կարդում է տողերի արանքում: Այս հին ավանդույթը, որ մենք ժառանգել ենք ԽՍՀՄ ժամանակներից, հիմա վերադառնում է:

 

|
 
թարմ նյութեր
Orange գրքի մրցանակ 2012
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am