| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|բադաբադա՞|
հրապարակված է 10.12.2011 | լեւոն գյուլխասյան
wallsign 7 ուղեղի լվացում ! NEW 3-LINGUAL FORMAT !
Երկարատեւ լռությունից հետո wall sign-ը վերադարձա՛վ, այս անգամ ֆուլ եռալեզու շաբաթական ձեւաչափով:

Եւ այսպես...


Թվում է, թե տեղեկատվության սղությունն է, որ թույլ չի տալիս եզրակացություններ անել կոնկրետ իրադարձության մասին: Թվում է, թե ապահովելով լռությունը, քեզ կտրում են պատճառա-հետեւանքային կապեր ստեղծելու հնարավորությունից... որ ներկայացնելով միայն խնդրի մի կողմը, քեզ մոտ շահեկան կարծիք են ձեւավորում: Այնինչ դա այդպես չէ: 21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգիաները ենթադրում են, որ սպառողին հասու կլինի տարբեր աղբյուրներից տեղեկատվություն: Հանձն առնելով այս փաստը, տվյալների մշակման ինժեներները կառուցում են այնպիսի տեղեկատվություն ու նորություններ, որ սպառողը, անգամ ունենալով տարբեր աղբյուրներ, չկարողանա դրանք վերլուծել եւ ընդհանրացնել, այլ ունենա իրարամերժ խայտաբղետ տեղեկատվական աղմուկ, որ մարդու ուղեղում տագնապից ու ագրեսիայից բացի չառաջացնի եւ ոչ մի այլ բան: Կարդացե՛ք նորացված wall sign-երը ամեն շաբաթ՝  եռալեզու ձեւաչափով:



Նկարագրություն.

2008 թ. ռուս-վրացական հակամարտության ժամանակ երկու կողմերի ազգաբնակչությունը ստանում էր լրիվ հակառակ տեղեկատվություն: Հայաստանում, արեւմտյան ու ռուսական հեռուստաալիքների շնորհիվ, ամեն ոգ կարող էր ստանալ թե մեկ, թե մյուս կողմի նորությունները, սակայն դրանք այնպես վարպետորեն էին պատրաստված, որ հնարավոր չէր համադրել ու ստանալ կատարվածի իրական պատկերը:

Անկախ ԶԼՄ-ները, որ ծնված էին տրամադրելու անկողմնակալ տեղեկատվություն, հրամցնում էին այս կամ այկ կողմի շահերն արտահայտող ուղերձներ (ինչն ավանդականորեն կոչվում է “սուտ”): Ակնհայտ էր ԶԼՄ-ների տոտալացման, պետության կողմից սեփականաշնորհման եւ քաղաքականության հետ մերձեցման բարձր աստիճանը:



Description:

During 2008 Russian-Georgian conflict the majority of population of conflicting countries was receiving different information. In Armenia one can receive both sets of information, but it was so professionally engineered that it was impossible to construct the real picture.

Independent mass media born to provide unbiased information supplied messages reflecting interests of different parties, not connected to the real events [which conventionally was called “lying”]. The high level of totalization, state appropriation and political engagement of mass media was conspicuously obvious.



Во время российско-грузинского конфликта 2008 г. население обоих сторон получало в корне отличную друг от друга информацию. В Армении, благодаря западным и российским телеканалам, каждый мог получать информацию с обоих сторон, хотя она была так искуссно построена, что не представлялось возможным сопоставлять и моделировать реальное положение вещей.

Независимые СМИ, призванные объективно освещать происходящее, посылали мессиджи, отражающие интересы тех или иных сторон ( что традиционно называется “ложью”). Была очевидна высокая степень тотализации СМИ, их приватизации со стороны государства и срастания с политическими кругами.

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am