| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 11.08.2011 | ա-ակտուալ արվեստ
orange գրքի մրցանակ 2011
Orange Armenia-ի եւ Հայ գրքի կենտրոն-ի ամենամյա ծրագրերից է Orange գրքի մրցանակ գրքի մրցույթը: Այն մեկնարկել է 2011 թվականին: Մրցույթի նպատակն է խթանել ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը, օգնել ժամանակակից հայ գրողներին ճանաչվել ընթերցասեր հանրության կողմից եւ բացահայտել նրանց գրական ստեղծագործությունները: Այդ իսկ պատճառով մրցույթին մասնակցելու համար չկան տարիքային սահմանափակումներ:


Մրցույթին կարող են մասնակցել նրանք, ովքեր`

  • ստեղծագործում են հայերեն լեզվով
  • կներկայացնեն նախկինում չհրատարակված գրական երկ
  • մշտապես բնակվում են Հայաստանում

(էլեկտրոնյին հանդեսներում, բլոգերում, սոցիալական ցանցերում տեղակայված ստեղծագործությունները համարվում են չհրատարակված)
Մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացվել ստեղծագործություններ հետեւյալ ժանրերում (անհրաժեշտ է ստեղծագործությունների հետ ուղարկել նաեւ դրանց համառոտ բովանդակությունը).

  • պատմվածք, էսսե
  • վեպ
  • հեքիաթ
  • դրամատիկական գործ, սցենար

Ստեղծագործությունները անհրաժեշտ է ուղարկել orangebookprize@orangearmenia.am հասցեով Word կամ PDF ֆորմատով մինչեւ սեպտեմբերի 15-ը: Նամակում պետք է նշել հեղինակի իրական անունը կամ գրական կեղծանունը, ինչպես նաեւ քաղաքային եւ բջջային հեռախոսահամարները, իսկ նամակի «թեմա» դաշտում լրացնել «Orange Book Prize»:Նամակի տեքստում անհրաժեշտ է նշել իրական անունը:

Մինչեւ մասնակցության հայտը ներկայացնելը խնդրում ենք ծանոթանալ մասնակցության պայմաններին:

Հարցերի դեպքում կարող եք գրել orangebookprize@orangearmenia.am հասցեով կամ զանգահարեք 51 35 51 հեռախոսահամարով:



Մեր ժյուրիի կազմում են «պրոֆեսիոնալ» ընթերցողներ.

Վահրամ Դանիելյան - քննադատ
Մելիք Կարապետյան - կինոգետ
Աննա Սարգսյան - լրագրող
Անուշ Քոչարյան - ուսանող
Անի Չիբուխչյան - Orange-ի ներկայացուցիչ
Սիրանուշ Դվոյան - Հայ գրքի կենտրոն-ի ներկայացուցիչ

Եւ քանի որ Orange գրքի մրցանակ-ն ընթերցողի եւ գրքի սիրահարների մրցանակ է, «պրոֆեսիոնալ» ընթերցողներից կազմված ժյուրիի անդամները յուրաքանչյուր ժանրից նախապես կընտրեն առավելագույնը չորս ստեղծագործություն: Ընտրված գրական երկերը կներկայացվեն մրցույթի համապատասխան կայքէջում, որտեղ էլ ընթերցողների առցանց քվեարկությամբ կընտրվեն հաղթող ստեղծագործությունները:

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am