| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 01.08.2011 | դարոն աջեմօղլու / ջեյմս ռոբինսոն
գրքի ամենամյա փառատոն
Հայ Գրքի Կենտրոն հասարակական կազմակերպության առաջին մեծ ծրագիրը 2010թ. հոկտեմբերին Երեւանում կայացած Դարձ առ գիրք գրքարվեստի ամենամյա փառատոնն էր, որի հիմնական նպատակը ամենատարբեր միջոցառումներով` քննարկումներ, սեմինարներ, գրքի տաղավարներ, պատկերապատում եւ այլն, գրքարվեստի ու գրատպության մշակույթի զարգացումն է: Այն որպես այդպիսին առայժմ աննախադեպ է տարածաշրջանում:

Փառատոնի շրջանակներում կազմակերպվում են թեմատիկ քննարկումներ, որոնք վերաբերվում են թարգմանական գրականության, տեղական գրքի շուկայի, հրատարակչական գործունեության, ընթերցանության եւ այլ խնդիրների: Գրողների ու քննադատների, թարգմանիչների ու հրատարակիչների միջավայրում բաց քննարկումները ի հայտ են բերում ոլորտում առկա հիմնախնդիրները:



2010թ. տեղի ունեցած փառատոնի շրջանակներում փորձ արվեց քաղաքական խնդիրները շրջանցելով մշակութային համագործակցություն սկսել Թուրքիայի գործընկերների հետ: Այս նպատակով հայերեն թարգմանվեց Միշել Մարյանի եւ Ահմեդ Ինսելի Երկխոսություն հայկական տաբուի շուրջ գիրքը, որի ոչ միայն շնորհանդեսը, այլ երկու հեղինակների հրապարակային հանդիպում-ներկայացումը տեղի ունեցավ այդ օրերին: Մյուսը թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօղլուի հետ հանդիպում-քննարկումն էր Սիվիլիթաս հիմնադրամում:

Փառատոնի հաջորդ շեշտադրումը տարբեր ազգերի ու տարբեր մշակույթների մարդկանց գրքի եւ ընթերցանության շուրջ հավաքելն է: Այդ նպատակով հրավիրվել էին թե հայազգի մի շարք մտավորականներ, թե Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, որոնց բոլորի համար փառատոնը փոխադարձ շփումների հնարավորություն դարձավ:

պատկերադարան

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am