| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
հրապարակված է 29.12.2011 | վարդան ազատյան
նոր ունիվերսալության հնարավորություն
Բանախոսը առաջ է քաշում մեկ դրույթ, սահմանելով այն հետեւյալ կերպ. արվեստը՝ նոր ունիվերսալության հնարավորություն եւ դրույթը մեկնաբանում ժամանակակից ֆրանսիացի փիլիսոփա Ալեն Բադյուի փիլիսոփայության լույսի ներքո։ Ստորեւ ներկայացնում ենք Վարդան Ազատյանի ելույթը Փոքր Խորհրդում ամբողջությամբ՝ առանց մոնտաժի։ 
հրապարակված է 22.11.2011 | սլավոյ ժիժեկ
երկու ամբողջատիրությունները
Նացիզմը դասակարգային պայքարը փոխտեղեց ռասայական պայքարով եւ այդ անելով՝ մթագնեց առաջինի ճշմարիտ էությունը:
հրապարակված է 29.10.2011 | արտակ բաղդասարյան
արտակնոց. արտակարգ եւ լիազոր
"Լեզուն ամենաանհուսալի գործիքն է, որ երբեւէ ստեղծել է մարդկային բանականությունը: Եթե լեզուն իրականության կամ փորձառության տեղը դնենք, կանենք ամենաահավոր սխալը ու կսկսենք լուսնին պարզած մատը շփոթել լուսնի հետ:
Լեզուն երկսայր սուր է: Եթե անզգույշ վարվես, այն կվնասի ոչ միայն թշնամուն, այլ հենց հարձակվողին:" Դայսեցու Սուձուկիի հիշատակած այս երկսայր սրի ճոճածիրին (sic!) կարող եք հետեւել բադաբադա՞–ի նոր՝ արտակնոց բաժնում։
հրապարակված է 28.10.2011 | ալեն բադյու
տասնհինգ թեզիս ժամանակակից արվեստի մասին
Արվեստային ստեղծագործությունը ես համարում եմ նոր տիպի ազատության ստեղծում, որը անդին է ազատության ժողովրդավարական սահմանումից:
հրապարակված է 04.09.2011 | ֆրեդերիկ ջ. շվարց
Վալտեր Բենյամինի էսսեն Էդուարդ Ֆուքսի մասին. արվեստաբանական մի հեռանկար | մաս III
Անարդարությանը արժանին մատուցելը հազիվ թե նշանակում է մտորել, մատենագրել կամ նկարագրել այն: Արվեստի բենյամինյան պատմությունը, դիալեկտիկական մոտեցումն անցյալին, չի սահմանափակվի գիտությամբ (scholarship) ու դրա հաստատություններով: Այնինչ այդ հաստատությունները այսօր որոշում են արվեստի պատմության սահմաններն այնպես, ինչպես չէին անում վտանգի կարճ պահին, որում Բենյամինը վերաքննում էր գիտակարգը:
հրապարակված է 25.08.2011 | ֆրեդերիկ ջ. շվարց
Վալտեր Բենյամինի էսսեն Էդուարդ Ֆուքսի մասին. արվեստաբանական մի հեռանկար | մաս II
Այդ դիալեկտիկան է, որ պատմաբանին տեսնում է որպես պատմության վրա ազդող, արվեստի գործի միջից այնպիսի իմաստներ արձակող, որոնք ներկայացնում են անցյալի հետ մի ներգրավվածություն, որին չի դիպել իրեղենացումը. «Արվեստի գործի հետ առավել մտերմիկ ներգրավվածությունը պիտի մնա զուր ջանք, քանի դեռ դիալեկտիկական գիտելիքը չի դիպել գործի զգաստ պատմական բովանդակությանը»
հրապարակված է 16.08.2011 | ա-ակտուալ արվեստ
ա-ակտուալ արվեստ | #6
ազգայինը նախապես տրված չի համարվում. ո՛չ կրոնի, ո՛չ ցեղակ­ցության, ո՛չ տերիտորիայի հիման վրա: Ազգային ինքնությունը որոշվում է մայրենիքի կողմից ներկայացվող արժեքների սահ­­­ման­ման, համակարգման ու գաղափարական վեկտորների միջոցով: Սրա հիման վրա կատարվում է ավանդույթի վերընծայում ու մեկ­նաբանում:
հրապարակված է 15.08.2011 | ֆրեդերիկ ջ. շվարց
Վալտեր Բենյամինի էսսեն Էդուարդ Ֆուքսի մասին. արվեստաբանական մի հեռանկար | մաս I
1937թ. Էդուարդ Ֆուքսը՝ հավաքորդ եւ պատմաբան էսսեն ամենաքիչ քննարկվածն է Վալտեր Բենյամինի գործերից: Եւ դժվար է հասկանալ, թե ինչու. էսսեն հավակնոտ է իր ծավալով, նշանակալիորեն հրատարակվել է Բենյամինի կյանքի օրոք (աքսորյալ Ֆրանկֆուրտյան դպրոցի Zeitschrift für Sozialforschung հանդեսում) եւ վաղուց հասու է անգլերեն թարգմանությամբ: Իրականում, էսսեն որակելի է որպես կանոնական փիլիսոփայի կանոնական տեքստ, թեեւ դրա մասին քննադատական քննարկումները դեռեւս սակավաթիվ են:
հրապարակված է 04.03.2009 | աննա հակոբյան
romantics of necessity
1 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am