հրապարակված է 11.11.2020 |
Համերաշխության խոսք

2020 թվականի հոկտեմբերի 31-ին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի «Խոստումը» հայկական ինստիտուտը «Լեռնային Ղարաբաղ/Արցախ եւ հակամարտության, բռնության եւ հիշողության կրկնագրերը» վերտառությամբ մեկօրյա գիտաժողով էր կազմակերպել, որի մասնակիցներից էր ամերիկացի հայտնի փիլիսոփա, աստվածաբան, հրապարակախոս եւ հասարակական իրավունքների պաշտպան Քորնել Ուեսթը։ Ստորեւ ներկայացված է նրա բացման ելույթը՝ «Համերաշխության խոսքեր»։ Թարգմանությունը` Մարգո Գեւորգյանի։

հրապարակված է 11.05.2020 |
«Ջոքերը» և ժամանակակից մարդու ցավերն ու ցանկությունները

Այնքան սուր է կյանքն ապրելու անկարողության զգացումը և այնքան մեծ՝ կյանքից հաճույք ստանալու ցանկությունը, որ սեփական կյանքն ու աշխարհն ըմբռնվում են բացառապես այդ ցավի ու ցանկության անկյան տակ։ Աշխարհում ամեն ինչ դրվում է հաճելի կյանք ունենալու ցանկության հետ ուղիղ կապի մեջ։

հրապարակված է 02.09.2019 |
«սարը» կամ հեղափոխական բարոյականության մշակութային երևութաբանություն

Եթե «սարի պես կանգնածը» կամ «սար շուռ տվողը» մարդկային ուժի գերագույն իդեալներ են, ապա «սարից եկածն» ու «սարերն ընկածը»՝ մարդկայինից զուրկ, վայրի անտերնչության տիպարներ: Մարդկային վեհությունն ու անմարդկային ամայությունը գերադրականորեն միաբերված են սարի մեջ: Եվ երբ Հայաստանն ըմբռնվում է որպես «աշխարհ», այն նախևառաջ ըմբռնվում է որպես «լեռնաշխարհ»:

հրապարակված է 13.08.2019 |
«մեր կյանքին» հանդիման․ Մարինե Պետրոսյանի մի անդրադարձի առիթով

Շնորհակալ եմ Մարինեին, որ առիթ տվեց այս պարզաբանումների և հատկապես այն վերաբերմունքի համար, որով նա շարադրել է իր խոհերը: Մեզանում հազվագյուտ բան է, երբ մարդիկ հրապարակավ անդրադառնում, առավել ևս հակազդում են ուրիշի գործին՝ վերջինս անկեղծորեն արժևորելով:

հրապարակված է 12.07.2019 |
շահնուր-լյուպեն "22" եւ սարաֆյան "14". աքսորը որպես առճակատում պատմության հետ

ներկայացնում ենք ֆրանսիահայ փիլիսոփա եւ գրականագետ Ժիրայր Մալխասյանի բանաախոսությունները Երեւանում եւ Գյումրիում

հրապարակված է 16.06.2019 |
սահմանը տեսանելիին

«Սահմանը» ցուցահանդեսի միջոցառումների շրջանակում հունիսի 6-ին ժամը 19:00 Գյոթե կենտրոնում տեղի ունեցավ Մարկ Նշանեանի բանախոսությունը

հրապարակված է 29.01.2019 |
խորագիրը` Ծիրանենի

Կոստանդյանի բանաստեղծական պատկերների արեւելյան պերճանքի խորքում արեւմտյան կրթությամբ երիտասարդ Պըլտյանը կարդում է ժամանակագրորեն իր նախորդի, բայց գաղթական ճակատագրով իր հարազատի ապրելու օրենքը, որը է` գրելով ապրելու օրենքը:

հրապարակված է 03.01.2019 | նարե սահակյան |
Նավասարդը և դրամայի ծագումը
Սպասվող ցնցումն է կանխվում՝ երկրի թաքնված ուժը, որի ցնցվելը տեսել են մեր հեռավոր նախնիները: Այս ահն անչափ հին է և իմաստավորվել է միստերիալ քավությամբ:
հրապարակված է 16.10.2018 |
պատկերին խելագարութիւնը

Տղայ մը ուրեմն կը փորձէ սրբագրել հայրական կերպարին հասած վէրքը, վրէպը։ Կը փորձէ լուսանկարի վրայ «ռըթուշ» կատարել կամ լուսանկարը ընդօրինակել, աչքը «նորոգել»ով։

հրապարակված է 22.07.2018 |
Որոգայթ Փառաց, օրենքը՝ որոգայթ փառասիրաց

"ինքնագիր" գրական ակումբը ներկայացնում է ֆրանսահայ փիլիսոփա Ժիրայր Մալխասյանի դասախոսությունը, կարդացված "Քաղաքացիական հասարակության ինստիտուտ"-ում