հրապարակված է 14.09.2011 | ելենա այդինյան |
արվեստագետի ճանապարհը. Դավիթ Կարեյանի հետահայաց ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում
«Երբ քեզ չեն լսում, ուզում ես գոռալ, բայց երբ սկսում են լսել, մտածում ես, նոր ես խոսում»: Իր հարցազրույցներից մեկում (2010) ասել է արվեստագետ Դավիթ Կարեյանը: Սեպտեմբերի 2-ին ՆՓԱԿ-ում բացվել է նրա արվեստի հետահայաց ցուցահանդեսը: Այն ամփոփում է տասնյոթ տարիների ընթացքում արվեստագետի կատարած աշխատանքը:
հրապարակված է 07.09.2011 |
Գուգոն ու Արտակը
Սեպտեմբեր 1-ին Ակումբում (Թումանեան 40) ցուցադրւեց Արտակ Պօղոսեանի նկարահանած վաւերագրական ֆիլմը, որի անունը ես չեմ յիշում, որի անունը նոյնիսկ Գրիգոր Խաչատրեանը չի յիշում, Վերնիսաժում ապրող ու «ստեղծագործող» Գուգոյի մասին:
հրապարակված է 31.08.2011 | ելենա այդինյան |
Դալին և սյուրռեալիստները. խայտաբղետ ցուցահանդես
Ստացվել է այնպես, որ «սյուրռեալիզմ» բառը շատերի մոտ առաջին հերթին կապվում է Սալվադոր Դալիի անվան հետ: Գուցե ավելի արդար կլիներ, որ այդ բառի առաջացրած ասոցիացիաները տանեին դեպի, օրինակ, Անդրե Բրետոնը` սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկը և սյուրռեալիզմի մանիֆեստի հեղինակը:
հրապարակված է 29.08.2011 | անգուլեմ խումբ |
Ֆերդինանդ դը Սոսյուրի Ընդհանուր լեզվաբանության դասընթացի հայերեն թարգմանության նշանակությունը մեր մտավոր իրականության համար | մաս I
Բոլոր գիտությունների պատմության մեջ էլ կան բախտորոշ ժամանակներ եւ դրանց մեջ՝ առանցքային անուններ, որոնցով վաղ թե ուշ առանձնացվում է տվյալ գիտության ծաղկման համապատասխան փուլը՝ որպես նրա առաջընթացն ապահովող հայեցակարգային ու հայեցակերպային հիմնարարությամբ հագեցած խոսուն ժամանակաշրջան:
հրապարակված է 29.08.2011 | ստեփան շահումյան |
անորսալի արվեստ. Գեորգի Յակուլովի ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում
Հունիսի 3-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Գեորգի Յակուլովի ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են Պատկերասրահին պատկանող գործեր, ինչպես նաեւ արխիվային նյութեր` ճեպանկարներ, ձեռագրեր եւ այլն: Ցուցադրությունը նախ տեղ է գտել երրորդ հարկում եւ զբաղեցրել չորս սրահ: Այժմ, որոշ չափով կրճատվելով, այն տեղափոխվել է առաջին հարկի ավելի փոքր սրահը:
հրապարակված է 26.08.2011 | անգուլեմ խումբ |
երկու նավ Հայաստանի ծովափին
Մարինե Պետրոսյանի Սալաթ կրակոցներով բանաստեղծությունների վերջին (ակտուալ արվեստ, 2011) եւ Կարմիր աֆիշ քաղաքական-հրապարակախոսական հոդվածների ժողովածունները (ակտուալ արվեստ, 2011) երկու երեսն են ներկայացնում մեր իրականության: Բայց նախ` բանաստեղծի տեսած իրականության մասին...
հրապարակված է 16.08.2011 |
ա-ակտուալ արվեստ | #6
ազգայինը նախապես տրված չի համարվում. ո՛չ կրոնի, ո՛չ ցեղակ­ցության, ո՛չ տերիտորիայի հիման վրա: Ազգային ինքնությունը որոշվում է մայրենիքի կողմից ներկայացվող արժեքների սահ­­­ման­ման, համակարգման ու գաղափարական վեկտորների միջոցով: Սրա հիման վրա կատարվում է ավանդույթի վերընծայում ու մեկ­նաբանում: