հրապարակված է 20.12.2016 | ա-ակտուալ արվեստ |
հանուն Ավդալբեգյանի՝ նրա դեմ․ Մարքսի հայերեն մի թարգմանության վերահրատարակության առիթով
Թադեւոս Ավդալբեգյանն ինքը վճռապես մերժել է տպագիր այդ տարբերակն իր հեղինակային թարգմանության տեղ դնելը: Իսկ այժմ այն մեզ հրապարակայնորեն հրամցվում է որպես Ավդալբեգյանի հեղինակային թարգմանություն:
հրապարակված է 29.11.2016 | ա-ակտուալ արվեստ |
բարոյականի եւ սոցիալականի միջեւ․ #_1000 դրամ
Թերեւս սա այն եզակի գրաֆիթիներից է, որը պատերից քերելու եւ ջնջելու քաղաքային իշխանությունների ջանքերը շատերը կգնահատեն
հրապարակված է 11.11.2016 | ա-ակտուալ արվեստ |
վկայութիւնը եւ պատկերը
Ակտուալ արվեստ հրատարակչության եւ Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի համատեղ ջանքերով հրատարակվեց Մարկ Նշանեանի Պատկեր, Պատում, Պատմութին գրքի «Մրցակցութիւններ» խորագրով երկրորդ հատորը: Ներկայացնում ենք հատորի «Փոխան նախաբանի՝ վկայութիւնը եւ պատկերը» առաջնորդողը: Գիրքը լույս է տեսել Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսական օժանդակությամբ:
հրապարակված է 30.10.2016 | ա-ակտուալ արվեստ |
laudatio Bob Dylan
Իմ սիրտը լեռներում է, իմ սիրտն այստեղ չէ; Ռոբերտ Բըրնս Լավ, իմ սիրտը լեռներում է, օրը բեկվելու պահին Հեռու բլուրներից այն կողմ եւ մի բան էլ ավելին Ճանապարհ կա այնտեղ տանող՝ դրա ճարը մի կերպ կանեմ Բայց այնտեղ եմ արդեն մտքով Եվ դա առայժմ բավական է: Բոբ Դիլան
հրապարակված է 10.10.2016 | հրաչ վարդանյան |
աղբաստան՝ վեպ հարցականներով
«ակտուալ արվեստ»-ում 2016-ին լույս տեսան սփյուռքահայ հայտնի գրող Դընի Դոնիկյանի երկու գրքերը. «Աղբաստան. վեպ հարցականներով» / երկլեզու՝ հայերեն-ֆրանսերեն / եւ L’ARMÉNIE À CŒUR et À CRI / ֆրանսերեն /
հրապարակված է 05.10.2016 | ա-ակտուալ արվեստ |
գույնը կյանք է
Գրելն ու նկարելը հավասարարժեք շարունակում են կողք կողքի եւ բարձրացնում իրենց փոխադարձաբար, եւ անկասկած, Հեսսեի լեզուն շահում է նաեւ գրչի ու վրձնի ամենօրյա շփումից կառուցման, գույնի, ակնբախ լինելու առումով:
հրապարակված է 04.10.2016 |
էսսե վերամբարձության մասին կամ ո՞ր հատիկից է պակասում ցորենը
Մի շատ ծանրաբեռնված վախ կա վերամբարձությունից, վախ, որի ոլորտում նույնիսկ սեփական գրական լեզուն եւ հատկապես նրա վերացական հարստությունները համարվող շերտերն են հայտնվում:
հրապարակված է 13.09.2016 | ա-ակտուալ արվեստ |
փախստականի վկայությունը
Ժամանակակից աշխարհում փախստականների թիվը անշեղորեն աճում է եւ նրանց խնդրների լուծումը դառնում է ավելի ու ավելի դժվար: Առաջին համաշխարհային պատերազմից հետո փախստականների նախադեպը արքետիպային է ժամանակակից փախստականների համար:
հրապարակված է 02.08.2016 | ա-ակտուալ արվեստ |
ավանգարդից ավանգարդ
խորհրդային պատմության փուլերի համադրումը, միմյանց միջոցով դրանց ցուցադրումը կարեւոր են ոչ միայն ինքնին, այլ նաեւ որպես այսօրվա Հայաստանի մշակութային կյանքում մի իրադարձություն
հրապարակված է 09.07.2016 |
իր ուրիշը
Բանաստեղծի “ներքինացված” կապն իշխանության հետ կարելի է բնութագրել հեգելյան եզրով` որպես “իր-ուրիշը”: Իշխանությունը Չարենցի համար իրենն է եւ օտար է, սիրելի է եւ ռեպրեսիվ միեւնույն ժամանակ: Հոգեբանության մեջ ճնշման այդ ձեւն անվանում են super ego,նկատի ունենալով հանրային համակեցության կանոնների կերպափոխումը ենթագիտակցական մակարդակով կարգավորվող մեխանիզմի: Վերջինս խեղաթյուրված դրսեւորում է ստանում ամբողջատիրական ռեժիմներում, ուր իշխանությունն անձնավորվում է ռեպրեսիվ Հոր միաժամանակ սիրելի եւ ատելի ֆիգուրի մեջ: