հրապարակված է 19.09.2011 | ելենա այդինյան |
թանգարանի խնդիրներն այցելուի աչքերով
Մեկ կամ երկու տարի առաջ Հայաստանի ազգային պատկերասրահի սրահներից մեկում տեսա երկու այցելուի: Դեռահասներ էին, դատելով շապիկների վրայի գրվածքներից` ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող Արի տուն ծրագրի մասնակիցներ: Ըստ երեւույթին, ետ էին մնացել կամ հատուկ էին առանձնացել էքսկուրսիայից:
հրապարակված է 18.09.2011 | վահրամ դանիելյան |
մշակութային կապիտալի արդիականացման հարցի շուրջ. հետխորհրդային հիմնախնդիրներ
Հայաստանում տրանզիցիոն քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը արեւմտյան զարգացած կապիտալիզմի մշակութային էության ընկալման ու մեկնաբանման ունակության ձեւավորումն է:
հրապարակված է 14.09.2011 | աննա գալստյան |
արվեստագետի ճանապարհը. Դավիթ Կարեյանի հետահայաց ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում
«Երբ քեզ չեն լսում, ուզում ես գոռալ, բայց երբ սկսում են լսել, մտածում ես, նոր ես խոսում»: Իր հարցազրույցներից մեկում (2010) ասել է արվեստագետ Դավիթ Կարեյանը: Սեպտեմբերի 2-ին ՆՓԱԿ-ում բացվել է նրա արվեստի հետահայաց ցուցահանդեսը: Այն ամփոփում է տասնյոթ տարիների ընթացքում արվեստագետի կատարած աշխատանքը:
հրապարակված է 01.09.2011 |
երկխոսություն հայկական տաբուի շուրջ
Երկար ժամանակ այս երկխոսությունն անհնարին էր: "Ցանկացած փորձ անգամ աներևակայելի էր",- բացատրում է Միշել Մարյանը` հայը: "Ընդհարումն անխուսափելի էր, ուստի մարդիկ նախընտրում էին լռել",- հաստատում է Ահմեթ Ինսելը` թուրքը:
հրապարակված է 23.08.2011 | ա-ակտուալ արվեստ |
անցումային հիմնախնդիրներ. հետխորհրդային առօրեականության առանձնահատկությունները եւ արդիականացման հեռանկարը
Սովետական սոցիալիզմից լիբերալ դեմոկրատական կապիտալիզմի անցման գործընթացի՝ տրանզիցիայի հետեւանքները Հայաստանում հիմնականում վերլուծվում եւ մեկնաբանվում են տնտեսական ու քաղաքական հարթություններում իրականացված ինստիտուցիոնալ ու կառուցվածքային բարեփոխումների համատեքստում: Տրամաբանորեն անցման գործընթացը պետք է ենթադրեր առավել համալիր մոտեցում, քանի որ ակնհայտ էր, որ փոխակերպման անհրաժեշտություն ունեին նաեւ խորհրդային յոթանասուն տարիների ընթացքում ձեւավորված արժեքները, աշխարհայացքը, մշակույթը ու այն առօրեականությունը, որի միջոցով խորհրդայինը այլակերպվելով վեր ածվեց հետխորհրդայինի` դառնալով անցումը եւ զարգացումը կաշկանդող գործոն:
հրապարակված է 16.08.2011 |
ա-ակտուալ արվեստ | #6
ազգայինը նախապես տրված չի համարվում. ո՛չ կրոնի, ո՛չ ցեղակ­ցության, ո՛չ տերիտորիայի հիման վրա: Ազգային ինքնությունը որոշվում է մայրենիքի կողմից ներկայացվող արժեքների սահ­­­ման­ման, համակարգման ու գաղափարական վեկտորների միջոցով: Սրա հիման վրա կատարվում է ավանդույթի վերընծայում ու մեկ­նաբանում:
հրապարակված է 10.08.2011 | վարդան ազատյան |
խմբագրականի փոխարեն
«Երբ Կապիտալի առաջին թարգմանչին, ազնիվ սովետական դասախոսին քննիչները ծեծի են քաշել, դասախոսը փորձել է ուշքի բերել իր նախկին ուսանողներին, դիմելով նրանց զգաստացնող խոսքերով: - Ի՞նչ եք անում, տղաներ, ինչու՞ հեռու չեք նայում, ախր, պատմություն կա, պատասխանատվություն կա... - Քննիչներից մեկը ծխախոտը հանգցրել է՝ սեղմելով իր պրոֆեսորի ճակատին եւ ասել: - Քանի մենք կանք, պատմություն չի լինի, իսկ երբ պատմությունը լինի, մենք չենք լինի:»
Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երկերի ժողովածու, հ. 5 Երեւան, Խորհրդային գրող, 1989, էջ 174-175:
հրապարակված է 10.08.2011 |
STANDART. ժուրնալ գրականության յեվ արվեստի. մոսկվա 1924
1924թ. ճարտարապետներ Կարո Հալաբյանն ու Միքայել Մազմանյանը եւ Եղիշե Չարենցը Մոսկվայում հրատարակում են Ստանդարտ ամսագիրը: Հրատարակվել է ամսագրի միայն մեկ համար:
հրապարակված է 27.09.2010 | ա-ակտուալ արվեստ |
կենսահաստատման երկիր (land of vitality)
Ինչո՞ւ է Մոդեռնիզմը հակադրված պահպանողականությանը: Պատասխանը շատ պարզ է եւ գտնվում է այս կոնֆլիկտի կենտրոնում:
հրապարակված է 24.08.2010 | ա-ակտուալ արվեստ |
Վիտգենշտայն եւ վայրենիներ
ներկայացնում ենք Ժիրայր Մալխասյանի «Վիտգենշտայն եւ վայրենիներ» դասախոսությունը