հրապարակված է 27.03.2012 | անգուլեմ խումբ |
ազգայնականությունը եւ ռոմանտիկական էթոսը
Ազգայնականությունը պատմականորեն ուներ մի առաքելություն` վերափոխել հասարակությունը, արդիականացնել այն, ստեղծել էթնիկական կամ այլ հիմքի վրա հանրային համերաշխություն` միասնականացնելով դեռեւս թույլ կապերով կապված էթնիկական բեկորները, քաղաքականացնել ձեւավորված հանրությունը եւ ստեղծել պետականություն:
հրապարակված է 21.03.2012 | ա-ակտուալ արվեստ |
թանգարան` մոբիլ եւ թափանցիկ
Թանգարանն իր մոբիլությամբ, թափանցիկությամբ եզակի է Հայաստանում եւ կարող է տեղաշարժվել եւ տեղափոխվել աշխարհի ցանկացած կետ:
հրապարակված է 16.03.2012 | սոնա հարությունյան |
մայրուղականներն ու մեկուսականները քլաբորատորիայում
Էս թակարդ-ծուղակից հնարավոր ա դուրս գալ մենակ մի դեպքում` եթե հասկանանք, որ ազգայինը էն ա, ինչը նպաստում ա ազգի զարգացմանն ու հզորացմանը, այսինքն տվյալ դեպքում` ազատ միտքը
հրապարակված է 09.03.2012 | անգուլեմ խումբ |
ձայնի յիշողութիւնը եւ յիշողութեան ձայնը
Ենթադրում եմ` գրականութիւնը այն ժամանակ արժէք ու կշիռ ստացաւ, երբ Շահրազադէն երեւակայութեան թռիչքով դէմ կանգնեց հզօր միապետին եւ իրականութեան հանդէպ լսողի հայեացքն ու դիտանկիւնը փոխելով` ի՛ր եւ այլո՛ց փրկութեան դռները բացեց:
հրապարակված է 07.03.2012 | ա-ակտուալ արվեստ |
ճարտարապետություն՝ լեզվից լեզու
Խոսքը ոչ միան դասախոսության բովանդակության մասին է՝ մեկնաբանել Լուիս Կանի ասույթը՝ «Ճարտարապետական հորինվածքը կապ չունի վիզուալության հետ»:
հրապարակված է 07.03.2012 |
ելույթս վերնագիր չունի...
...կուզեի, որ այսօր բան տեղի ունենար այստեղ, ու այդ բանը լիներ ամենակարեւորը, որ տեղի է ունենում աշխարհում... դա ես չեմ անելու, իմ հույսը այն է, որ միասնական գոյությունը այնպիսի լարում կստեղծի այստեղ, որ մեր կյանքը այսօր շատ կարեւոր կդառնա:
հրապարակված է 27.02.2012 |
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ. “բադաբադա՞յում ” մեկնարկել է նոր հավաքածու
Հին ԳԴՀ պլակատները նոր ընթերցմամբ զարմանալիորեն արդիական իմաստ են ստանում: Ի՞նչն է պատճառը: Տեսեք նոր հավաքածու՛ն: Ուղարկե՛ք պլակատների ձեր տարբերակները, աջակցե՛ք թափանցիկ ընտրությունների ինստիտուտի կայացմանը:
հրապարակված է 26.02.2012 | աննա հակոբյան |
արվեստը ազատության եւ կանոնի միջեւ. "3-րդ հարկի" բանավեճերից
Հայաստանյան ժամանակակից արվեստի կարեւորագույն շարժումներից մեկը՝ “3-րդ հարկը” ներկայացնող բնագիր տեքստերի Ցուցահանդեսը որպես ապրելակերպ ժողովածուի հրատարակմանը ընդառաջ, ներկայացնում ենք գրքում տեղ գտած նյութերից մեկը:
հրապարակված է 23.02.2012 |
հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում
Փետրվարի 9-ին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում կայացավ Հասմիկ Ստեփանյանի Հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում գրքի շնորհանդեսը: Այս ֆունդամենտալ, լայնածավալ /700 էջ/ աշխատությունը 300 օրինակով լույս է տեսել ԳասՊրինտ հրատարակչության կողմից: Տպագրության է պատրաստվում ռուսերեն տարբերակը, բանակցություններ են վարվում ֆրանսերենի շուրջ:
հրապարակված է 22.02.2012 | անգուլեմ խումբ |
ուշունցը որպես պոստ-կոլոնիալ դիսկուրս Պռոշյանի "Ցեցեր" վեպում
ԺՆ գլուխը նվիրված է գյուղական տանուտիրոջ ընտրություններին: Պ. Պռոշյանը ներկայացնում է այդ ընտրությունները կեղծելու բազմաթիվ ձեւերը, օրինակ` մթության մեջ թեկնածուներից մեկի քվեատուփը լցնելը, ընտրակաշառքը, շանտաժը եւ այլն...