հրապարակված է 11.11.2020 |
Համերաշխության խոսք

2020 թվականի հոկտեմբերի 31-ին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի «Խոստումը» հայկական ինստիտուտը «Լեռնային Ղարաբաղ/Արցախ եւ հակամարտության, բռնության եւ հիշողության կրկնագրերը» վերտառությամբ մեկօրյա գիտաժողով էր կազմակերպել, որի մասնակիցներից էր ամերիկացի հայտնի փիլիսոփա, աստվածաբան, հրապարակախոս եւ հասարակական իրավունքների պաշտպան Քորնել Ուեսթը։ Ստորեւ ներկայացված է նրա բացման ելույթը՝ «Համերաշխության խոսքեր»։ Թարգմանությունը` Մարգո Գեւորգյանի։

հրապարակված է 11.05.2020 |
«Ջոքերը» և ժամանակակից մարդու ցավերն ու ցանկությունները

Այնքան սուր է կյանքն ապրելու անկարողության զգացումը և այնքան մեծ՝ կյանքից հաճույք ստանալու ցանկությունը, որ սեփական կյանքն ու աշխարհն ըմբռնվում են բացառապես այդ ցավի ու ցանկության անկյան տակ։ Աշխարհում ամեն ինչ դրվում է հաճելի կյանք ունենալու ցանկության հետ ուղիղ կապի մեջ։

հրապարակված է 26.11.2019 |
վերջերս շրջանառվող «կիլիկյան» երկթերթ պատառիկի վավերականության շուրջ

Պատառիկների լաբորատոր քննությունը կարող է հստակություն մտցնել թե՛ մասնագետների, եւ թե՛ պատառիկների ներկա եւ ապագա սեփականատերերի համար, ովքեր պետք է որ առանձնապես շահագրգռված լինեն նկարազարդ այս թերթերի ծագումը պարզելու հարցում։

հրապարակված է 02.09.2019 |
«սարը» կամ հեղափոխական բարոյականության մշակութային երևութաբանություն

Եթե «սարի պես կանգնածը» կամ «սար շուռ տվողը» մարդկային ուժի գերագույն իդեալներ են, ապա «սարից եկածն» ու «սարերն ընկածը»՝ մարդկայինից զուրկ, վայրի անտերնչության տիպարներ: Մարդկային վեհությունն ու անմարդկային ամայությունը գերադրականորեն միաբերված են սարի մեջ: Եվ երբ Հայաստանն ըմբռնվում է որպես «աշխարհ», այն նախևառաջ ըմբռնվում է որպես «լեռնաշխարհ»:

հրապարակված է 13.08.2019 |
«մեր կյանքին» հանդիման․ Մարինե Պետրոսյանի մի անդրադարձի առիթով

Շնորհակալ եմ Մարինեին, որ առիթ տվեց այս պարզաբանումների և հատկապես այն վերաբերմունքի համար, որով նա շարադրել է իր խոհերը: Մեզանում հազվագյուտ բան է, երբ մարդիկ հրապարակավ անդրադառնում, առավել ևս հակազդում են ուրիշի գործին՝ վերջինս անկեղծորեն արժևորելով:

հրապարակված է 12.07.2019 |
շահնուր-լյուպեն "22" եւ սարաֆյան "14". աքսորը որպես առճակատում պատմության հետ

ներկայացնում ենք ֆրանսիահայ փիլիսոփա եւ գրականագետ Ժիրայր Մալխասյանի բանաախոսությունները Երեւանում եւ Գյումրիում

հրապարակված է 27.06.2019 |
վաչե սարգսյանի վերադարձը

Վեպը բացահայտում է մարդկային փոխօգ­նության ու դրան հակառակ գործողի բարդ մի տնտեսություն: Խոսքը մասնավորաբար աշխատանքի կազմակերպման ու մարմ­նի գործարկ­ման հնարներին է վերաբերում: Խնայելն ու դրանով առավելագույնը ձեռք բերելն աքսորի տնտեսության գլխավոր օրենքն է, որը գործում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային գործունեության մակար­դակներում:

հրապարակված է 16.06.2019 |
սահմանը տեսանելիին

«Սահմանը» ցուցահանդեսի միջոցառումների շրջանակում հունիսի 6-ին ժամը 19:00 Գյոթե կենտրոնում տեղի ունեցավ Մարկ Նշանեանի բանախոսությունը

հրապարակված է 15.06.2019 |
արվեստը՝ որպես մեթոդ

ցուցահանդեսում ներկայացված երկու նախագծերը վերահաստատում ու ակտիվացնում են Հայաստանի ժամանակակից արվեստում 1990-ականների սկզբից բացված մի նուրբ երակ...

հրապարակված է 28.03.2019 |
կինը Խորհրդային Հայաստանի մէջ

Ըստ Խորհրդային օրէնսդրութեան Հայաստանի մէջ կիները կը վայելեն լիակատար եւ հաւասար իրաւունքներ։ Բայց օրէնքի տուած իրաւունքները բաւական չեն եթէ կինը իրապէս չէ ազատագրուած։