հրապարակված է 07.10.2011 |
հոկտեմբերի 4-6 կոմիկսների ազդագիր
Կոմիկսների մեր հավաքածուն բավականին դինամիկ է: Շաբաթը մեկ նոր նյութ են տեղադրում «մազալու բաներ», «թուղթ ու գիր», «գագա եւ մագա», «on-off», «իսկական խաղ» պատմությունները, փաստորեն ապահովելով ամենօրյա նոր կոմիկսների հոսք: Չնայած դրան, քանի որ բոլոր նյութերը աննկատ ու համեստորեն հավաքվում են վերեւում շարված պատուհանների մեջ, մարդիկ չեն էլ նկատում ամենօրյա դինամիկան: Ուստի մտածեցինք հետեւյալը.
հրապարակված է 05.10.2011 | վարդան ջալոյան |
դարձ առ գիրք 2011
արդեն երկրորդը, եւ հուսանք, անդարձելի... Ի՞նչն է ստիպում երկրորդ անգամ անել մի փառատոն, որի համար այդքան ջանք ու եռանդ է պահանջվում, երբ շատերն անհնար են համարում այդ շրջա-դարձն առ գիրք, գիր ու առհասարակ ընթերցանություն մեր այս մեկ ակնթարթում սպառողական դարձած հասարակությունում:
հրապարակված է 05.10.2011 |
գյումրվա ցուցահանդես
Եվ այսպես, ամփոփվեց ակտուալ արվեստ մշակութային միության Համաշխարհային Բանկի Հասարակության զարգացման հիմնադրամի դրամաշնորհով կազմակերպված «Գյումրի. աղետը որպես կյանքի նորմ» վիզուալ արվեստների մրցույթի առաջին փուլը: Հոկտեմբերի 1-ին ներկայացված աշխատանքների ընդհանուր ցուցահանդեսը (70-ից ավել աշխատանքներ) բացվեց Գյումրիում Գյումրիի Արվեստի Ակադեմիայի շենքում:
հրապարակված է 28.09.2011 |
նոր խոսք
Ուշադրություն՝ մրցույթ: Ուղարկեք տեքստի ձեր տարբերակը. իմաստավորեք պատկերը: Լավագույն գործերը կհրապարակվեն կայքում (հիմա) եւ ԲԱԴԱԲԱԴԱ ամսագրում (հետո): Տեքստի ձեր տարբերակը ուղարկեք էլ. փոստով՝ aeditors@yandex.ru հասցեով` «թեմա» բաժնում նշելով NOR XOSQ: Արդյունքները տեսեք ՆՈՐ ԽՈՍՔ մրցույթ պատուհանում:
հրապարակված է 28.09.2011 |
wallsign 6 փառատոն
... պատագիր
հրապարակված է 26.09.2011 |
իմ պատմությունը թեւակոխեց նոր փուլ
Աղետի գոտուն նվիրված մրցույթը թեւակոխեց նոր՝ վճռական փուլ: Երկու երկարաձիգ ու շոգ ամիսների ընթացքում ստացվեցին տարբեր ժանրերի գործեր, այդ թվում՝ կոմիկսներ: Դրանց մեծ մասը ստեղծվեց Դանիայից հրավիրված մասնագետների վարպետության դասընթացների արդյունքում: Գյումրիում եւ Երեւանում դասընթացները վարեցին սցենարիստ Մայքլ Վալյորն ու նկարիչ Օլե Կոմոլ Քրիստենսենը:
հրապարակված է 23.09.2011 |
իսկական խաղ 3
Անջատեցի համակարգիչը: Լուսաբաց էր: Ես անմիջապես քնեցի, որպեսզի չտեսնեմ այն գարշելի քաղաքը, որտեղ գոյատևում եմ:
հրապարակված է 19.09.2011 |
ախթունգ, ախթունգ. ծաղրահավաք
ՀՀ դիմադրողականության վերականգնման եւ իմունիտետի բարձրացման ծրագրի շրջանակներում բադաբադա՞-ն բացում է նոր՝ ծաղրանկարի բաժին: Որակի ստանդարտն ապահովելու նպատակով առաջինը ներկայացնում ենք Լեւոն Աբրահամյանի, Հարություն Սամուելյանի, Հարություն Չալիկյանի, Toto-ի, Արտակ Բաղդասարյանի, Մկրտիչ Մաթեւոսյանի գործերը:
հրապարակված է 17.09.2011 |
wallsign 5 մեր սերունդը
... պատագիր
հրապարակված է 17.09.2011 |
իսկական խաղ 2
Փողոցը անհավանական փայլ ուներ, չգիտեմ մաքրությունի՞ց, թե՞ արեւից: Ես լսում էի ալիքների ձայն, բայց ծով չէր երեւում: Կանգնել էի ու շշմած նայում էի այս ու այն կողմ, ինչպես երեւի բոլոր սկսնակները: Ես նայեցի, ավելի ճիշտ տեսա խանութի դռների ապակու մեջ իմ արտացոլանքը, բայց չհասցրեցի հմայվել իմ նոր կերպարանքով. հենց այդ նույն պահին մեկը կարծես շշնջաց ականջիս մեջ. «Հավատա ինձ, սա դրախտն է, այստեղ գալիս են նրանք, ովքեր ուզում են ապրել: Դու հույսեր ունես, երազանքներ, բայց երբեք չես հավատացել, որ նման բան կկատարվի քեզ հետ: Սա ավելի իրական է, քան իրականությունը: Բարի գալուստ»: