հրապարակված է 26.09.2011 |
իմ պատմությունը թեւակոխեց նոր փուլ
![]()
Աղետի գոտուն նվիրված մրցույթը թեւակոխեց նոր՝ վճռական փուլ:
Երկու երկարաձիգ ու շոգ ամիսների ընթացքում ստացվեցին տարբեր ժանրերի գործեր, այդ թվում՝ կոմիկսներ: Դրանց մեծ մասը ստեղծվեց Դանիայից հրավիրված մասնագետների վարպետության դասընթացների արդյունքում: Գյումրիում եւ Երեւանում դասընթացները վարեցին սցենարիստ Մայքլ Վալյորն ու նկարիչ Օլե Կոմոլ Քրիստենսենը:
հրապարակված է 19.09.2011 |
աշոտ հովհաննիսյան |
թանգարանի խնդիրներն այցելուի աչքերով
հրապարակված է 19.09.2011 |
ախթունգ, ախթունգ. ծաղրահավաք
![]()
ՀՀ դիմադրողականության վերականգնման եւ իմունիտետի բարձրացման ծրագրի շրջանակներում բադաբադա՞-ն բացում է նոր՝ ծաղրանկարի բաժին: Որակի ստանդարտն ապահովելու նպատակով առաջինը ներկայացնում ենք Լեւոն Աբրահամյանի, Հարություն Սամուելյանի, Հարություն Չալիկյանի, Toto-ի, Արտակ Բաղդասարյանի, Մկրտիչ Մաթեւոսյանի գործերը:
հրապարակված է 14.09.2011 |
ելենա այդինյան |
արվեստագետի ճանապարհը. Դավիթ Կարեյանի հետահայաց ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում
«Երբ քեզ չեն լսում, ուզում ես գոռալ, բայց երբ սկսում են լսել, մտածում ես, նոր ես խոսում»: Իր հարցազրույցներից մեկում (2010) ասել է արվեստագետ Դավիթ Կարեյանը:
Սեպտեմբերի 2-ին ՆՓԱԿ-ում բացվել է նրա արվեստի հետահայաց ցուցահանդեսը: Այն ամփոփում է տասնյոթ տարիների ընթացքում արվեստագետի կատարած աշխատանքը:
հրապարակված է 31.08.2011 |
ելենա այդինյան |
Դալին և սյուրռեալիստները. խայտաբղետ ցուցահանդես
հրապարակված է 29.08.2011 |
վարդան ջալոյան |
անորսալի արվեստ. Գեորգի Յակուլովի ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում
![]()
Հունիսի 3-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Գեորգի Յակուլովի ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են Պատկերասրահին պատկանող գործեր, ինչպես նաեւ արխիվային նյութեր` ճեպանկարներ, ձեռագրեր եւ այլն: Ցուցադրությունը նախ տեղ է գտել երրորդ հարկում եւ զբաղեցրել չորս սրահ: Այժմ, որոշ չափով կրճատվելով, այն տեղափոխվել է առաջին հարկի ավելի փոքր սրահը:
հրապարակված է 25.08.2011 |
EBRU. թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումներ
![]()
2011թ. մայիսին Երեւանի ՆՓԱԿ-ի ցուցասրահում տեղի ունեցավ թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքի ստեղծագործությունների ցուցահանդեսը: ԷԲՐՈՒ. Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումներ վերտառությամբ նախագիծը Եւրոպայի եւ Ամերիակայի բազմաթիվ երկրներում հաջողությամբ ներկայացվելուց հետո վերջապես ֆրանսիական Ֆինեկո ընկերության նախաձեռնությամբ ու ֆինանսական աջակցությամբ արժանացավ հայ հանդիսատեսի դատին:
հրապարակված է 23.08.2011 |
ա-ակտուալ արվեստ |
անցումային հիմնախնդիրներ. հետխորհրդային առօրեականության առանձնահատկությունները եւ արդիականացման հեռանկարը
![]()
Սովետական սոցիալիզմից լիբերալ դեմոկրատական կապիտալիզմի անցման գործընթացի՝ տրանզիցիայի հետեւանքները Հայաստանում հիմնականում վերլուծվում եւ մեկնաբանվում են տնտեսական ու քաղաքական հարթություններում իրականացված ինստիտուցիոնալ ու կառուցվածքային բարեփոխումների համատեքստում: Տրամաբանորեն անցման գործընթացը պետք է ենթադրեր առավել համալիր մոտեցում, քանի որ ակնհայտ էր, որ փոխակերպման անհրաժեշտություն ունեին նաեւ խորհրդային յոթանասուն տարիների ընթացքում ձեւավորված արժեքները, աշխարհայացքը, մշակույթը ու այն առօրեականությունը, որի միջոցով խորհրդայինը այլակերպվելով վեր ածվեց հետխորհրդայինի` դառնալով անցումը եւ զարգացումը կաշկանդող գործոն:
հրապարակված է 23.08.2011 |
CORD
![]()
This revue is collaborative effort between Actual Art, Yerevan; Loop-A, Tbilisi; Centre for Contemporary Culture (CCC), Baku; and Art Today, Gyumri. Its ultimate goal is to develop strategies for artistic cross-border cooperation between people with different cultural, ethnic and religious conditions through analysis of the own experience in hands-on collaboration.
հրապարակված է 18.08.2011 |
դանիական դասեր
![]()
ակտուալ արվեստ մշակութային միությունը Համաշխարհային Բանկի Հասարակության զարգացման հիմնադրամի դրամաշնորհով կազմակերպեց «Գյումրի. աղետը որպես կյանքի նորմ» վիզուալ արվեստների մրցույթը: Պլակատի, ծաղրանկարի, անիմացիայի, բջջային հեռախոսի տեսաֆիլմի, լուսանկարի շարքում ընդգրկված է նաեւ կոմիկսը` արվեստի մի տեսակ, որի զարգացումը նոր է սկսվել Հայաստանում:
|
| պատկերադարան |
|