|եւ|

Փլուզումները, կամայական ջնջումները տանում են խզումների անխուսափելիության, երբ միակ հրամայականը կամային խիստ ընդգծված իշխանական հատումներն են իբրեւ հնարավոր միակ իրականություն: եւ-ը դիմում է մեկնաբանությանը` իբրեւ կամրջումի հնարավորության: Մեկնաբանությունը հայտնվելով հե՛նց արանքներում անցումային իրողությունների փոխակերպումներն ու փոխանցումները դարձնում է հնարավոր` հնարավորինս մեղմելով ուժգին առճակատումների ոչնչացնող թափը:

հրապարակված է 12.08.2011 | սիրանուշ դ'վոյան |
ետադարձ նայվածք | մաս I
արտերիաում վեպի, պատմավեպի եւ վիպումի շուրջ զրուցեցին ֆրանսահայ մտավորական, գրող Գրիգոր Պըլտյանը եւ արտերիա եւի խմբագիր Սիրանուշ Դվոյանը: Պատմավեպը որքանո՞վ է կապված իշխանական տրամասության (discourse) հետ եւ ժամանակակից վեպը ինքնազատագրումների ու նոր մոդելներ բերելու ի՞նչ ռազմավարություններ է կիրառում, վիպումը որքանո՞վ է ներգրավված ինքնակրկնումների մեջ – հարցերի շրջանակ, որոնց շուրջ ծավալվեց խոսակցությունը:
հրապարակված է 06.08.2011 | սիրանուշ դ'վոյան |
սովետական կարգեր + ամերիկանիզմ (Եղիշե Չարենցի նամակը)
Եղիշե Չարենցի այս նամակն ուղղված է Մամիկոն Գեւորգյանին, ով Նորք հանդեսի պատասխանատու քարտուղարն էր այդ տարիներին, պատմաբան, Նորք հանդեսի խմբագիր Աշոտ Հովհաննիսյանի գաղափարակիցը: