|եւ|

Փլուզումները, կամայական ջնջումները տանում են խզումների անխուսափելիության, երբ միակ հրամայականը կամային խիստ ընդգծված իշխանական հատումներն են իբրեւ հնարավոր միակ իրականություն: եւ-ը դիմում է մեկնաբանությանը` իբրեւ կամրջումի հնարավորության: Մեկնաբանությունը հայտնվելով հե՛նց արանքներում անցումային իրողությունների փոխակերպումներն ու փոխանցումները դարձնում է հնարավոր` հնարավորինս մեղմելով ուժգին առճակատումների ոչնչացնող թափը:

հրապարակված է 25.03.2013 | մարկ նշանեան |
Չարենց եւ յեղափոխութիւնը STANDARDի շուրջ | մաս III
Արուեստ եւ վերաջաւրութիւն կը պատասխանեն եւ կը համապատասխանեն իրարու: Այս համապատասխանութեան ընդհանուր սկզբունքը պիտի կոչենք “գեղարուեստական սկզբունք”:
հրապարակված է 01.03.2013 | մարկ նշանեան |
Չարենց եւ յեղափոխութիւնը STANDARDի շուրջ | մաս II
Կրկին ուրեմն` Չարենց եւ Մայակովսկի, միասին: Ու կրկին ուրեմն` արձանացումի, յեղափոխութեան ջատագովի, "մեծ արուեստ"ի ներկայացուցիչի իրենց յետ մահու ճակատագիրին ենթակայ: Ինչ որ կը ստիպէ որ վերադառնանք 1921-1924 ժամանակաշրջանին:
հրապարակված է 12.02.2013 | մարկ նշանեան |
Չարենց եւ յեղափոխութիւնը STANDARDի շուրջ | մաս I
Պէտք է կարենալ մտածել ո՛չ միայն քաղաքականութիւնը արուեստով, ո՛չ միայն արուեստի՛ քաղաքականութիւնը, այլ` գեղարուեստակա՛ն քաղաքականութիւն մը: Քաղաքականութիւնը իբրեւ գեղարուեստական:
հրապարակված է 30.12.2012 | սիրանուշ դ'վոյան |
վերջակետի եւ ստորակետի տարբերությամբ
Աղասի Այվազյանը հիշում է, որ "Եռանկյունին" ֆիլմի ավարտը նկարելիս տարաձայնություններ են ունեցել սցենարիստ Աղասի Այվազյանի հետ: Ապա խոստովանում է, որ ի վերջո` հաղթեց Հենրիկը: Ակնհայտորեն, այս տարաձայնությունը միայն գեղագիտական տարաձայնություն չի եղել:
հրապարակված է 05.12.2012 | սալման ռուշդի |
պաղեստինյան ինքնության մասին. զրույց Էդվարդ Սայիդի հետ
Իմ գլխավոր մտահոգություններից մեկն այն է, թե որքանով քարացած չեն մարդիկ իրենց տարբերությունների ու փոխադարձ թշնամության հարաբերություններում: ...Սահմանը հատելու, մի ինքնությունից մյուսը անցնելու միտքն ամբողջությամբ շատ կարեւոր է ինձ համար, լինել ինչպիսին ես եմ, ինչպիսին մենք բոլորս ենք, մի տեսակ հիբրիդ:
հրապարակված է 02.11.2012 | վահրամ դանիելյան |
ձանձրույթը որպես կարսյան կեցության մետաֆոր ըստ Եղիշե Չարենցի եւ Օրհան Փամուկի վեպերի
Այս գլոբալ փոփոխությունը ապակոդավորում է նաեւ կարսյան ձանձրույթը` սահմանային գիտակցությունը փոխարինելով տեղացի կամ ոչ տեղացի լինելու զգացողությամբ, երբ եկվորը գերի չի դառնում, հեռացածն էլ կարող է ընտրել նաև չվերադառնալը:
հրապարակված է 05.10.2012 | աշոտ ոսկանյան |
մերկության պես տկլոր ու անանցյալ... (Չարենցի “Պատմության քառուղիներով” պոեմի մասին)
Բայց դու ես ընչազուրկը խորագույն, ուզվորը` դեմքը ափերում – աղքատության ով մեծ դու վարդ, ոսկու հավերժ կերպափոխում արեգակի լույսի զվարթ: Ռ. Մ. Ռիլկե [1]
հրապարակված է 15.09.2012 | թերրի իգըլթըն |
անգլերենի ծագումը
Խոսել “գրականության եւ գաղափարախոսության”` որպես իրարից տարանջատված երկու երեւույթների մասին, որոնք կարող են փոխազդեցության մեջ գտնվել, ինչպես հույս ունեմ ցույց տալ, ինչ-որ առումով ավելորդ է: Գրականությունը է, այս բառի մեզ ժառանգված իմաստով, գաղափարախոսություն:
հրապարակված է 15.08.2012 | սիրանուշ դ'վոյան |
քաղաքական թատրոն (Եղիշե Չարենց “Կապկազ” թամաշա)
Շենքը ինքնին դառնում էր պատմական հիշողության արխիվացման մի վայր, որտեղ դարաշրջանների հիշողության միակ վկան ու միեւնույն ժամանակ կրիչը ինքը` շենքն էր: Տարերայնորեն էր ընտրվում նոր ինստիտուտի տեղակայման վայրը, ոչ պատմականորեն, ասենք` պառլամետի շենքում կարող էր տեղակայվել պետական թատրոնը:
հրապարակված է 28.07.2012 | վահրամ դանիելյան |
Հրանտ Մաթեւոսյանի “Նանա իշխանուհու կամուրջը”
“Նանայի կամուրջին եւ վերը, գյուղում, եկեղեցու պատերին երեխաները մազութով գրում էին… Առայժմ մազութագրում են…”: Կարծում եք` պատահակա՞ն են Մաթեւոսյանի գործում հայտնվել չարենցյան խորհրդանիշներն ու բառակազմական ձեւերը: