|եւ|

Փլուզումները, կամայական ջնջումները տանում են խզումների անխուսափելիության, երբ միակ հրամայականը կամային խիստ ընդգծված իշխանական հատումներն են իբրեւ հնարավոր միակ իրականություն: եւ-ը դիմում է մեկնաբանությանը` իբրեւ կամրջումի հնարավորության: Մեկնաբանությունը հայտնվելով հե՛նց արանքներում անցումային իրողությունների փոխակերպումներն ու փոխանցումները դարձնում է հնարավոր` հնարավորինս մեղմելով ուժգին առճակատումների ոչնչացնող թափը:

հրապարակված է 23.03.2017 | սիրանուշ դ'վոյան |
պատանեկան փորձառությունը
Արեւմտահայերենն է արդյո՞ք, որ այդքան էկզոտիկ-հմայիչ է հայաստանցիների համար եւ այնքան շփոթեցնող արեւմտահայերենի մահն ընդունած սփյուռքահայերի համար: Արդյո՞ք գլոբալացած աշխարհում պատանեկան փորձառությունն իր հակասականության մեջ ճշգրտորեն ասող լեզուն չէ, որ մեզ` հայալեզու ընթերցողներիս, ստիպում է առերեսվել իրեն:
հրապարակված է 07.10.2016 | իմանուել կանտ |
գոռոզամտություն
Գոռոզամիտ մարդն իր հոգու խորքում միշտ ստոր է։ Իսկապես՝ նա չէր սպասի ուրիշներից, որ նրանք իրենց իրենից ցածր համարեն, եթե ներքուստ վստահ չլիներ, որ եթե բախտն իրեն դավաճանի, ինքն էլ իր համար վիրավորական չի համարի ստորաքարշություն անել ուրիշների առջեւ եւ հրաժարվել որեւէ հարգանքից նրանց կողմից։
հրապարակված է 09.07.2016 | աշոտ ոսկանյան |
իր ուրիշը
Բանաստեղծի “ներքինացված” կապն իշխանության հետ կարելի է բնութագրել հեգելյան եզրով` որպես “իր-ուրիշը”: Իշխանությունը Չարենցի համար իրենն է եւ օտար է, սիրելի է եւ ռեպրեսիվ միեւնույն ժամանակ: Հոգեբանության մեջ ճնշման այդ ձեւն անվանում են super ego,նկատի ունենալով հանրային համակեցության կանոնների կերպափոխումը ենթագիտակցական մակարդակով կարգավորվող մեխանիզմի: Վերջինս խեղաթյուրված դրսեւորում է ստանում ամբողջատիրական ռեժիմներում, ուր իշխանությունն անձնավորվում է ռեպրեսիվ Հոր միաժամանակ սիրելի եւ ատելի ֆիգուրի մեջ:
հրապարակված է 28.01.2016 | անտոնիո գրամշի |
անտարբերություն
Ես ատում եմ անտարբերներին նաեւ այն պատճառով, քանի որ ինձ զայրացնում է այդ հավերժ անմեղների նվնվոցը: Ես նրանցից յուրաքանչյուրից հաշիվ եմ պահանջում՝ ինչպե՞ս են կատարել նրանք այն խնդիրը, որը նրանց առջեւ դրել եւ շարունակում է ամեն օր դնել կյանքը, եւ թե ի՞նչ են նրանք արել, եւ հատկապես ի՞նչ չեն արել...
հրապարակված է 25.12.2015 | արամ թոփչյան |
լիր արքա
Բավական է Շեքսպիրի հերոսներին զրկել այս «ողբերգական հատկանիշից», եւ նրանք կվերածվեն շարքային մարդկանց ու կդադարեն ողբերգական կերպար լինել:
հրապարակված է 05.10.2015 | մարկ նշանեան |
պատկեր, պատում, պատմություն
Վ­կա­յու­թիւ­նը, վկայե­լու կա­րո­ղու­թիւ­նը, տես­նե­լու-պատ­մե­լու այն­քան բնա­կան զոյ­գը, այն մէ­կը որ կը սահ­մա­նէ մեր մարդ­կայ­նու­թիւ­նը, աշ­խար­հի երե­սին բնա­կե­լու շնոր­հու­ած բա­րի­քը, կր­նայ խախ­տիլ։ Վկան մեր մէջ այն ատեն կը բա­ցա­կա­յի։ Եւ այն ատեն՝ ո՛չ մէկ վկայ որ վկայէր վկա­յու­թեան, վկայ ըլ­լա­լու կա­րո­ղու­թեան, խախ­տած ըլ­լա­լուն հա­մար։ Եթէ վկան մեռ­ցու­ած է մեր մէջ, կ՚ապ­րինք որ­պէս վե­րա­պրող­ներ։
հրապարակված է 16.06.2015 | հաննա արենդթ |
էքսպանսիա եւ իշխանության փիլիսոփայությունը
Մարդու կյանքի սահմանափակումը նույնքան լուրջ մարտահրավեր է սեփականությանը՝ որպես հասարակության հիմքի, որքան երկրագնդի սահմանափակումն է մարտահրավեր իշխանությանը՝ որպես քաղաքականության հիմքի:
հրապարակված է 04.06.2015 | հաննա արենդթ |
հասարակություն եւ մշակույթ
Մեր դարի (որը գուցե մի օր դիտարկվի որպես արեւմտյան քաղաքակրթության արվեստի եւ իհարկե գիտության հոյակապ ժամանակաշրջաններից մեկը) գրեթե բոլոր արվեստների զարթոնքը սկսվել է հասարակության մեջ արվեստագետի անհանգստությունից, նրա որոշումով մեջք դարձնել հասարակությանը եւ դրա “արժեքներին”, թողնել, որ մեռածները հողին հանձնեն մեռածներին:
հրապարակված է 08.02.2015 | աշոտ ոսկանյան |
ուխտի միաբանությունը կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները (II)
Միայն մի բան ընդմիշտ անբանակցելի է մնալու` ցեղասպանության լերկ փաստը:
հրապարակված է 21.12.2014 | աշոտ ոսկանյան |
ուխտի միաբանությունը կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները
Այլ կերպ ասած` պատմությա՞ն, թե՞ պատմագրության արդյունք է հայ ժողովուրդը: