|եւ|

Փլուզումները, կամայական ջնջումները տանում են խզումների անխուսափելիության, երբ միակ հրամայականը կամային խիստ ընդգծված իշխանական հատումներն են իբրեւ հնարավոր միակ իրականություն: եւ-ը դիմում է մեկնաբանությանը` իբրեւ կամրջումի հնարավորության: Մեկնաբանությունը հայտնվելով հե՛նց արանքներում անցումային իրողությունների փոխակերպումներն ու փոխանցումները դարձնում է հնարավոր` հնարավորինս մեղմելով ուժգին առճակատումների ոչնչացնող թափը:

հրապարակված է 11.11.2020 | քորնել ուեսթ |
Համերաշխության խոսք

2020 թվականի հոկտեմբերի 31-ին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի «Խոստումը» հայկական ինստիտուտը «Լեռնային Ղարաբաղ/Արցախ եւ հակամարտության, բռնության եւ հիշողության կրկնագրերը» վերտառությամբ մեկօրյա գիտաժողով էր կազմակերպել, որի մասնակիցներից էր ամերիկացի հայտնի փիլիսոփա, աստվածաբան, հրապարակախոս եւ հասարակական իրավունքների պաշտպան Քորնել Ուեսթը։ Ստորեւ ներկայացված է նրա բացման ելույթը՝ «Համերաշխության խոսքեր»։ Թարգմանությունը` Մարգո Գեւորգյանի։

հրապարակված է 27.06.2019 | սիրանուշ դ'վոյան |
վաչե սարգսյանի վերադարձը

Վեպը բացահայտում է մարդկային փոխօգ­նության ու դրան հակառակ գործողի բարդ մի տնտեսություն: Խոսքը մասնավորաբար աշխատանքի կազմակերպման ու մարմ­նի գործարկ­ման հնարներին է վերաբերում: Խնայելն ու դրանով առավելագույնը ձեռք բերելն աքսորի տնտեսության գլխավոր օրենքն է, որը գործում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային գործունեության մակար­դակներում:

հրապարակված է 29.01.2019 |
խորագիրը` Ծիրանենի

Կոստանդյանի բանաստեղծական պատկերների արեւելյան պերճանքի խորքում արեւմտյան կրթությամբ երիտասարդ Պըլտյանը կարդում է ժամանակագրորեն իր նախորդի, բայց գաղթական ճակատագրով իր հարազատի ապրելու օրենքը, որը է` գրելով ապրելու օրենքը:

հրապարակված է 16.10.2018 | մարկ նշանեան |
պատկերին խելագարութիւնը

Տղայ մը ուրեմն կը փորձէ սրբագրել հայրական կերպարին հասած վէրքը, վրէպը։ Կը փորձէ լուսանկարի վրայ «ռըթուշ» կատարել կամ լուսանկարը ընդօրինակել, աչքը «նորոգել»ով։

հրապարակված է 07.06.2018 | նարե հովհաննիսյան |
լուսավորության պատմական որոգայթները (հատվածներ)

Երեխայի համար ո՛չ թե աշխատանքն է տանում սեփականության, այլ ցանկությունը: Ցանկությունը նրա իրավունքն է առ ամենայն ինչ: Նրա կամքը նրա ճանապարհն է դեպի իր ունեցվածքը: Ի՜նչ զվարթ է նա, երբ իր գահին է, եւ օ՜, ի՛նչ աղետ է նրան դժգոհ տեսնելը:

հրապարակված է 13.03.2018 | մկրտիչ արմեն |
Չարենցի «Կապկազ» թամաշան բեմի վրա
Ծիծաղել, բայց եւ երբեմն ընդհատել ծիծաղը, լուրջ խորհել կատարվածի մասին, վերլուծել ծանր անցյալը՝ ավելի սիրելու համար ներկան եւ ավելի նվիրվելու ապագային – այս պիտի լինի պատմական մոտիկ, թե հեռու անցյալից վերցված յուրաքանչյուր սատիրական բեմադրության առաջացրած էֆեկտը ունկնդրի մոտ:
հրապարակված է 01.11.2017 | լեո |
ռուսահայոց գրականությունը
Երբ մի ազգ, դարավոր աղետներից, երկար քնից հետո սկսում է զարթնել, սկսում է հասկանալ, թե ինչ է նրան պակասում, մենք ասում ենք, որ այդ ազգը հասել է ինքնաճանաչության։ Ինքնաճանաչությունը ինքնաքննությունն է։ Քննել ինքն իրան, որոնել ու գտնել իր պակասությունները - ահա ինքնաճանաչ ազգի գործը։
հրապարակված է 25.08.2017 | էդվարդ պողոսյան |
հայերը որպես տեքստային ժողովուրդ (տեքստայնության փուլերը եւ նրանց համեմատությունը հրեական մոդելի հետ)
Եթե նույնիսկ հայերի եւ հրեաների տեքստային ժողովուրդ լինելու գաղափարը ընդունվի որպես թե մի աքսիոմա, որը ապացույցի կարիք չունի, միեւնույն է առաջանում է մի շատ կարեւոր հարց, որն է` արդյոք կարե՞լի է հայերին եւ հրեաներին դնել տեքստայնության միեւնույն կշռային սանդղակի վրա եւ ասել, որ հայերը նույնքան տեքստային են որքան հրեաները:
հրապարակված է 27.07.2017 | աշոտ հովհաննիսյան |
Հովհաննես Թումանյան

Ցեղի մանկության հասակը քնարերգող իր յերկերը կլանում եր աճող սերունդը։ Իր խոսքը հնչում եր ծերերի ականջին վորպես ժողովրդական դարավոր իմաստություն։ Անմահանալու համար նա չեր սպասում մահվան։ Բայց մահանալով, ինչպես ինքն եր ասում Ղազարոս Աղայանի մասին, «իսկապես վոր մեռավ»:

հրապարակված է 03.05.2017 | եւ |
տեսության ախտանիշե՞ր, թե՞ ախտանիշեր տեսության համար

Քննադատությունն այժմ վեր է ածվում լեզվի եւ դրա ձեւակերպումների քննադատության, այսինքն՝ տարբեր ձեւակերպումների գաղափարախոսական հարանշանակությունների, որոշ բառերի ու եզրերի գցած երկար ստվերի, ամենաանթերի սահմանումներից բխեցված խնդրական աշխարհայացքների, անվիճելի թվացող պնդումներից թափանցող գաղափարախոսությունների, իրավացի փաստարկների ամենազգոն շարժումներից մնացած սխալի թարմ հետքերի քննության։