|ռեւիզոր|
![]() ռեւիզոր-ը վերանայումը գործադրում է որպես քննադատություն: Ինչպես ասվում էր հինգ տարի առաջ հղացած ռեւիզոր արվեստի պատմության օնլայն հանդեսի խմբագրականում. «ուժեղի («բաշարող, անողի») գերիշխանությունը հաստատվում է պատմության եւ, հետևաբար, կենդանի հիշողության չեզոքացման հաշվին»: Վերանայումը քննադատաբար վերհիշելու արարք է:
հրապարակված է 21.10.2011 |
ելենա այդինյան |
զուգահեռների հատում
հրապարակված է 12.10.2011 |
անժելա հարությունյան |
անդրազգային թակարդներ. համադրողների 6-րդ ամառային սեմինարներ
հրապարակված է 19.09.2011 |
ելենա այդինյան |
թանգարանի խնդիրներն այցելուի աչքերով
հրապարակված է 14.09.2011 |
ելենա այդինյան |
արվեստագետի ճանապարհը. Դավիթ Կարեյանի հետահայաց ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում
«Երբ քեզ չեն լսում, ուզում ես գոռալ, բայց երբ սկսում են լսել, մտածում ես, նոր ես խոսում»: Իր հարցազրույցներից մեկում (2010) ասել է արվեստագետ Դավիթ Կարեյանը:
Սեպտեմբերի 2-ին ՆՓԱԿ-ում բացվել է նրա արվեստի հետահայաց ցուցահանդեսը: Այն ամփոփում է տասնյոթ տարիների ընթացքում արվեստագետի կատարած աշխատանքը:
հրապարակված է 04.09.2011 |
ֆրեդերիկ ջ. շվարց |
Վալտեր Բենյամինի էսսեն Էդուարդ Ֆուքսի մասին. արվեստաբանական մի հեռանկար | մաս III
![]()
Անարդարությանը արժանին մատուցելը հազիվ թե նշանակում է մտորել, մատենագրել կամ նկարագրել այն: Արվեստի բենյամինյան պատմությունը, դիալեկտիկական մոտեցումն անցյալին, չի սահմանափակվի գիտությամբ (scholarship) ու դրա հաստատություններով: Այնինչ այդ հաստատությունները այսօր որոշում են արվեստի պատմության սահմաններն այնպես, ինչպես չէին անում վտանգի կարճ պահին, որում Բենյամինը վերաքննում էր գիտակարգը:
հրապարակված է 31.08.2011 |
ելենա այդինյան |
Դալին և սյուրռեալիստները. խայտաբղետ ցուցահանդես
հրապարակված է 29.08.2011 |
ելենա այդինյան |
անորսալի արվեստ. Գեորգի Յակուլովի ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում
![]()
Հունիսի 3-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Գեորգի Յակուլովի ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են Պատկերասրահին պատկանող գործեր, ինչպես նաեւ արխիվային նյութեր` ճեպանկարներ, ձեռագրեր եւ այլն: Ցուցադրությունը նախ տեղ է գտել երրորդ հարկում եւ զբաղեցրել չորս սրահ: Այժմ, որոշ չափով կրճատվելով, այն տեղափոխվել է առաջին հարկի ավելի փոքր սրահը:
հրապարակված է 25.08.2011 |
ֆրեդերիկ ջ. շվարց |
Վալտեր Բենյամինի էսսեն Էդուարդ Ֆուքսի մասին. արվեստաբանական մի հեռանկար | մաս II
![]()
Այդ դիալեկտիկան է, որ պատմաբանին տեսնում է որպես պատմության վրա ազդող, արվեստի գործի միջից այնպիսի իմաստներ արձակող, որոնք ներկայացնում են անցյալի հետ մի ներգրավվածություն, որին չի դիպել իրեղենացումը. «Արվեստի գործի հետ առավել մտերմիկ ներգրավվածությունը պիտի մնա զուր ջանք, քանի դեռ դիալեկտիկական գիտելիքը չի դիպել գործի զգաստ պատմական բովանդակությանը»
հրապարակված է 15.08.2011 |
ֆրեդերիկ ջ. շվարց |
Վալտեր Բենյամինի էսսեն Էդուարդ Ֆուքսի մասին. արվեստաբանական մի հեռանկար | մաս I
![]()
1937թ. Էդուարդ Ֆուքսը՝ հավաքորդ եւ պատմաբան էսսեն ամենաքիչ քննարկվածն է Վալտեր Բենյամինի գործերից: Եւ դժվար է հասկանալ, թե ինչու. էսսեն հավակնոտ է իր ծավալով, նշանակալիորեն հրատարակվել է Բենյամինի կյանքի օրոք (աքսորյալ Ֆրանկֆուրտյան դպրոցի Zeitschrift für Sozialforschung հանդեսում) եւ վաղուց հասու է անգլերեն թարգմանությամբ: Իրականում, էսսեն որակելի է որպես կանոնական փիլիսոփայի կանոնական տեքստ, թեեւ դրա մասին քննադատական քննարկումները դեռեւս սակավաթիվ են:
հրապարակված է 10.08.2011 |
վարդան ազատյան |
խմբագրականի փոխարեն
«Երբ Կապիտալի առաջին թարգմանչին, ազնիվ սովետական դասախոսին քննիչները ծեծի են քաշել, դասախոսը փորձել է ուշքի բերել իր նախկին ուսանողներին, դիմելով նրանց զգաստացնող խոսքերով: - Ի՞նչ եք անում, տղաներ, ինչու՞ հեռու չեք նայում, ախր, պատմություն կա, պատասխանատվություն կա... - Քննիչներից մեկը ծխախոտը հանգցրել է՝ սեղմելով իր պրոֆեսորի ճակատին եւ ասել: - Քանի մենք կանք, պատմություն չի լինի, իսկ երբ պատմությունը լինի, մենք չենք լինի:»
Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երկերի ժողովածու, հ. 5 Երեւան, Խորհրդային գրող, 1989, էջ 174-175:
|
| պատկերադարան |
|