|մառան|
![]()
Մառան, տնտեսական օժանդակ կառույց-մթերանոց ժող. տան համալիրի մեջ, ուր պահվում են ուտելիք եւ ըմպելիք: Մ. լի է լինում հատկապես ձմռանը. կարասների, կճուճների, տկերի, տկճորների մեջ պահվում են կաթնամթերք, թթուներ, խմիչք, չոր եւ թարմ մրգեր, կախան, պահածո մսեղեն ու անուշեղեն, մեղր եւ այլն: Ճարտ. առումով Մ. լեռնային-նախալեռնային գոտում կազմել է տան համակառույցի անբաժան մասը, իսկ հովտային շրջաններում եղել է նույն համալիրին կից առանձին շինություև՝ հնձանի հետ համատեղ (հնձան-մառան): Հին եւ միջնադարյան Հայաստանում արքունական, իշխանական եւ վանքապատկան համակառույցների կազմում Մ. եղել է ոգելից խմիչքների տևական պահեստավորման բաժանմունք եւ ունեցել տնօրեն-մառանապետ: Հետագայում, կապված ոգելից խմիչքների արդ. արտադրության հետ, Մ. դարձել է նաև գինու, կոնյակի պահեստավորման եւ հնացման համար նախատեսված կառույց՝ համապատասխան արտադրամասերին առընթեր:
Մ. գեղջկական միջավայրում ձմռանը հաճախ ծառայել է նաեւ որպես նորապսակների ժամանակավոր կացարան՝ մեղրամսի ընթացքում:
(Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7, 1981թ.)
հրապարակված է 12.07.2015 |
ա-ակտուալ արվեստ |
անկոչելիին դիմաց. Շավարշ Միսաքյանի յուշերը
հրապարակված է 21.06.2015 |
գայանե պապիկյան |
կամք առ կյանք
հրապարակված է 01.06.2015 |
ա-ակտուալ արվեստ |
մարիա ստյուարտը բունկերում
հրապարակված է 29.04.2015 |
եվա սարգսյան |
հայկական միջնադարը 21րդ դարում: Գրիգոր Առաքելյանի երաժշտական առաքելությունը
հրապարակված է 28.03.2015 |
վահրամ դանիելյան |
Գյունթեր Գրասսի "թիթեղյա թմբուկը" վեպը
հրապարակված է 07.01.2015 |
շառլ բոդլեր |
հարբե՛ք
հրապարակված է 29.12.2014 |
անահիտ ավետիսյան |
ալեն ռոբ–գրիյեի "խանդը" վեպը
հրապարակված է 15.12.2014 |
լեւոն գյուլխասյան |
Նելսոն Ստեփանյան. իրական սուպեռհերոս | Nelson Stepanyan, Real Superhero
![]()
Սուպերհերոսը գերմարդկային ուժով ու արտակարգ ունակություններով գերբնական մի ֆենոմեն է, որի նպատակն է պաշտպանել մարդկանց: Սովորաբար դա Զորրոյի, Բեթմենի, Սպայդերմենի կամ Կապիտան Ամերիկայի նման դիմակավորված վրիժառու է, բայց կան նաեւ իրական դեմքեր, որոնք համապատասխանում են սուպերհերոս սահմանմանը:
Superhero is a type of a character possessing extraordinary talents, supernatural phenomena, or superhuman powers and is dedicated to a moral goal or protecting the public. Usually it is a masked avenger such as Zorro, Batman, Spiderman or Captain America, but there are real personalities that can be called superheroes.
հրապարակված է 26.11.2014 |
ա-ակտուալ արվեստ |
ջոն քեյջ
հրապարակված է 25.10.2014 |
վահրամ դանիելյան |
էլֆրիդե ելինեկի "դաշնակահարուհին" վեպը
|
| պատկերադարան |
|